ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կարեն Հարությունյան

Կարեն Հարությունյան Ավարտել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Պատմական գիտությունների թեկնածու եմ: «Սիվիլիթաս» հիմնադրամում ներգրավվել եմ սկզբում որպես «Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր, ապա՝ նաև ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր: Լրագրության ոլորտում եմ 2007-ից: Եղել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթի և Tert.am լրատվական կայքերի գլխավոր խմբագիրը: Ավելի վաղ աշխատել եմ World Vision կազմակերպությունում` որպես գյուղական զարգացման ծրագրի ղեկավար և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում՝ որպես հանրային կապերի պատասխանատու:

Մանե Գևորգյան

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժինը: Ավարտել եմ նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Հանրային քաղաքականություն և կառավարում» ծրագիրը: Մինչ այդ FLEX ծրագրով ուսանել եմ ԱՄՆ-ում՝ Արիզոնա նահանգի Ironwood Ridge ավագ դպրոցում:
Սիվիլիթասի թիմին միացել եմ 2009-ին։ Ներկայում ՍիվիլՆեթի գլխավոր պրոդյուսերն եմ:

Սեդա Գրիգորյան  

Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դոկումենտալ ռեժիսուրա բաժինը։ Մեդիա արտադրության մեկամյա կրթություն եմ ստացել ԱՄՆ-ում՝ Ֆլորիդայի նահանգային համալսարանում, իսկ ավելի վաղ լրագրությանը ծանոթացել եմ «Ինտերնյուս»-ի ծրագրերի և դասընթացների շրջանակներում։ ՍիվիլՆեթի թիմում եղել եմ հեռուստատեսության ստեղծման օրվանից՝ որպես ռեժիսոր և վիդեո արտադրության պատասխանատու։

Բելլա Կարապետյան  

Ավարտել եմ Հայ-Ռուսական (սլավոնական) Համալսարանի քաղաքագիտության բաժինը։ 2008 թվականից աշխատում եմ Սիվիլիթաս Հիմնադրամում։ Ներկայում ՍիվիլՆեթի սոցիալական մեդիա խմբագիրն եմ։

Թաթուլ Հակոբյան 

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Հայաստանի մամուլում առաջին հոդվածը գրել եմ 1991-ին: Հեղինակն եմ "Արցախյան օրագիր. Կանաչ ու սև" և "Հայացք Արարատից. հայերը և թուրքերը" գրքերի:

Սարգիս Խանդանյան

Ստացել եմ մարդաբանության մագիստրոսի որակավորում Լոնդոնի համալսարանական քոլեջում, ավելի վաղ սովորել եմ Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում: Սիվիլնեթում եմ ստեղծման առաջին օրվանից, զբաղվել եմ լրագրությամբ, եղել եմ լրատվամիջոցի Ստամբուլի թղթակիցը: Այժմ պատրաստում եմ ՍիվիլՆեթի «Ժողովրդի ձայնը» հաղորդումը:

Անի Գրիգորյան  

Ավարտել եմ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթում որպես լրագրող աշխատում եմ 2013-ից:

Արփի Մախսուդյան  

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նույն ֆակուլտետի մագիստրատուրայում ուսանելուն զուգահեռ աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում՝ որպես քաղաքական թեմաներով լրագրող։ 2011-ից ՍիվիլՆեթում եմ՝ որպես լրագրող-հաղորդավար։

Դերենիկ Մալխասյան  

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը: Աշխատել եմ ԳԱԼԱ ՀԸ-ում որպես քաղաքական մեկնաբան, վարել հեղինակային մի շարք հաղորդումներ: 2012-ից ներգրավվել եմ ՍիվիլՆեթի աշխատանքներին՝ որպես քաղաքական մեկնաբան է, հաղորդավար:

Ժաննա Ուլիխանյան  

Մագիստրի կոչում եմ ստացել՝ ավարտելով Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի հանրային ֆինանսների կարավարման ֆակուլտետը։ Բակալավրի կոչում ստացել եմ՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ ՍիվիլՆեթում աշխատում եմ 2011-ից՝ այժմ արդեն որպես հետազոտող-մեկնաբան։

Մկրտիչ Կարապետյան 

Ավարտել եմ Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրությունում եմ 2013-ից։ Այդ տարվանից աշխատակցել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթին։ ՍիվիլՆեթում եմ 2015 թվականից։

Ժաննա Պողոսյան 

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Լրագրությամբ զբաղվում եմ 2012-ից, թղթակցել եմ «Շախմատային Հայաստան» պարբերականին, 168.am, imyerevan.com կայքերին, Հանրային հեռուստատեսության թիմի հետ որպես սցենարիստ աշխատել եմ վավերագրական ֆիլմի վրա։ ՍիվիլՆեթում որպես լրագրող աշխատում եմ 2016-ի գարնանից։

 

Մարիա Հովսեփյան

Ավարտել եմ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետը: Սիվիլիթաս հիմնադրամում ներգրավվել եմ սկզբում որպես «Օրակարգ» թերթի թղթակից, ապա՝ աշխատանքի անցել ՍիվիլՆեթում որպես հաղորդավար-լրագրող: Մինչ այդ աշխատել եմ «Շողակաթ» հեռուստաընկերությունում: Մասնագիտական հետաքրքրությանս ոլորտը մշակույթն է։

 

Ստելլա Մեհրաբեկյան

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: ՍիվիլՆեթ եմ եկել 2011-ին: Մինչ այդ աշխատել եմ ԵՄ ծրագրերում՝ E-Gov.Am-ում, Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոնում (Aeplac), փորձաշրջան եմ անցել ԱԳՆ-ում: Ներկայում ՍիվիլՆեթում ներգրավված եմ որպես թարգմանիչ-վերլուծաբան:

 

Զառա Պողոսյան

Ավարտել եմ Երևանի պետական լեզավաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը։ Ուսանել եմ նաև ԱՄՆ-ում FLEX ծրագրով։ Սիվիլիթաս հիմնադրամում եմ 2011-ից, համակարգում եմ պրակտիկանտների ծրագիրը և վիդեո արտադրության ծրագիրը։ ՍիվիլՆեթում կատարում եմ թարգմանչական գործեր և հետևում թվիթերյան էջին։ Աշխատել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնում և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես ծրագրերի պատասխանատու։

 

Սյուզաննա Հովհաննիսյան

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը` արաբագիտություն մասնագիտացմամբ: Մեդիա ոլորտում եմ 2010-ից: ՍիվիլՆեթի աշխատանքներում ներգրավված եմ 2011-ից: Նախքան այդ աշխատել եմ «Կապիտալ» բիզնես օրաթերթում` որպես թարգմանիչ և միջազգային լուրերի պատասխանատու:

 

Սարգիս Բուլղադարյան

Ավարտել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտը ՝ կինոօպերատոր մսնագիտությամբ։ 2011 թվականից աշխատում եմ Սիվիլնեթ ինտերնետային հեռուստատեսությունում ՝ օպերատոր, լուսանկարիչ։

Դավիթ Ավետիսյան

Ավարտել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերատորության բաժինը: Աշխատել եմ որպես սպորտային լուսանկարիչ TotalFootball շաբաթաթերթում: ՍիվիլՆեթում եմ 2013-ից:

Նժդեհ Խաչատրյան

Ստացել եմ էլեկտրիկի մասնագիտություն Իրանում, 2007 թվականից աշխատել եմ «Շանթ» հեռուստաընեկերությունում։ 2013 թվականից աշխատում եմ Սիվիլնեթում որպես մոնտաժող։

 

 

Արմենուհի Գառգալոյան

Ավարտել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը` մագիստրոսի որակավորմամբ, այնուհետ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի «Միջազգային հարաբերություններ և արտաքին քաղաքականություն» ծրագիրը: Սիվիլիթաս հիմնադրամում աշխատում եմ 2011-ից:

Սրբուհի Վարդանյան

Ավարտել եմ Երևանի պետական լեզվաբանական  համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Մասնագիտական փորձի փոխանակում եմ ձեռք բերել Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան համալսարանում:Սիվիլիթաս հիմնադրամում աշխատում եմ որպես ֆինանսաիրավական հարցերով օգնական: Նախկինում աշխատել եմ «Հրայր Մարուխյան»  հիմնադրամում՝ որպես ծրագրի համակարգող:

Անի Նավասարդյան

Ստացել եմ մաթեմատիկայի բակալավրի, ապա մագիստրոսի որակավորում կառավարման ինֆորմացիոն համակարգերի գծով Երևանի պետական համալսարանից: Սիվիլիթասի թիմին միացել եմ 2009-ին: 2014-ից զբաղվում եմ հիմնադրամի ծրագրերի ղեկավարմամբ: