24 մարտ, 2017 14:10 Վահե Հարությունյանը՝ ՀՀ նոր զինվորական դատախազ Մարտւ 23ին ՀՀ նախագայի հրամանագրով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Վահե Հարությունյանը։
 
Ինչպես հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, այսօր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նա կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, զինվորական դատախազ Վահե Հարությունյանին
 
Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը
Վահե Հարությունյանի կենսագրությունը
 
24 մարտ, 2017 11:10 Նոր Գեղի գյուղում պայթյունի հետևանքով փլուզվել է թթվածնային կայան. կա զոհ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի թթվածնային կայանը փլուզվել է, ինչի հետևանքով փլատակների տակից հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ 1968 թ. ծնված Արմենակ Ազարյանի դին, այս մասին հաղորդում է Արտաքին իրավիճակների նախարարությունը։

Մարտի 24-ին, ժամը 08:09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վերջնամասում փլուզվել է թթվածնային կայանը, քաղաքացին մնացել է փլատակներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
24 մարտ, 2017 10:20 ՀՀ ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել ՍոթքՔարվաճառ ավտոճանապարհին մարտի 23–ին վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով կան վիրավորներ։ «Արմենպրես»ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
Վթարի հետևանքով 10 զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ 
Մյուս վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ
23 մարտ, 2017 18:04 Ռեժիսոր Դևիդ Մակքենզին առաջարկել է Հայաստանում կինոդպրոց հիմնել Շոտլանդացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Դևիդ Մակքենզին դիմել է Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանում կինոյի դպրոց հիմնելու հարցով․ այս մասին կառավարության մարտի 23ի նիստին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նշել է, որ Հայաստանում բացվող կինոդպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոդպրոցի գործընկեր։ Նախատեսվում է, որ կինոդպրոցի հիմնման արդյունքում կկատարվի 5 միլիոն դոլարի ներդրում։
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին վարչապետը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունն ու անհրաժեշտության դեպքում ռեժիսորին հրավիրել Հայաստան՝ բանակցությունների։
Դևիդ Մակքենզին շոտլանդացի ռեժիսոր և սցենարիստ է։ Sigma Films կինոընկերության համահիմնադիրն է, նկարահանել է 9 գեղարվեստական ֆիլմ։ Նրա ստեղծագործական ոճը բազմաժանր է։
 
 
23 մարտ, 2017 17:59 Մարտի 23-ի դրությամբ՝ 2.564.795 միլիոն ընտրող. ոստիկանություն Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: 23 մարտ, 2017 17:27 «Իգլա»-ի հարցով իրավապահներն աշխատում են Վրաստանի գործընկերների հետ Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցներից պարբերաբար ստացվող հարցումների՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի կապակցությամբ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ, որոնք ուղղված են կատարված հանցանքին նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:

22 մարտ, 2017 18:34 1237 լուսանկար և 184 ֆիլմ՝ «Ավրորայի» մրցույթներին րցույթների տեխնիկական պայմաններին համապատասխանող լուսանկարները ևւ ֆիլմերը ներկայացվել են ժյուրիին: Ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն է, լուսանկարչական մրցույթի ժյուրիի նախագահը՝ լուսանկարիչ Ջոն Ստենմայերը:

Երկու մրցույթների պայմանների համաձայն՝ լուսանկարները և ֆիլմերը պետք է արտահայտեն մարդասիրության գաղափարը, ինչպես նաև «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն:
22 մարտ, 2017 13:22 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017թ մարտի 21ի դրությամբ ուսումնասիրել է 02042017թ կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 173 հրապարակում, ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված 2 ահազանգ
Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն
Նշված 38 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 35ով ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են
21 մարտ, 2017 12:22 Սերժ Սարգսյանը կմասնակցի Աբու Դաբիում հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22ին Աբու Դաբիում կայանալիք հայէմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։
21 մարտ, 2017 11:45 Հաց բերողի հուղարկավորությունը՝ այսօր «Սան Լազար» սգո սրահից Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբը հայտարարել է, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ մարտի 21ին, ժամը՝ 1800ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում Հասցեն՝ Լուկաշին 152
Հուղարկավորությունը՝ չորեքշաբթի, մարտի 22ին, ժամը 1400ին՝ նույն սրահից
Մարտի 21ին՝ ժամը 1700ից սկսած, ինչպես նաև չորեքշաբթի, մարտի 22ին, ժամը 1200ից Մերգելյան ինստիտուտի մուտքի հարակից տարածքից ավտոբուսները քաղաքացիներին կտեղափոխեն դեպի վերը նշված սգո սրահ
 
21 մարտ, 2017 11:30 Պարզաբանում՝ ՀՀ-ից ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման լուրի վերաբերյալ Դեռ 2016թ․ հոկտեմբերի 3ին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիﬓական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիﬓական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողﬕց ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողﬕց, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորուﬓեր՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորուﬓերը «ԽՐԻԴ» ընկերության կողﬕց նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից Այսպես է Արմենպերսի հետ զրույցում մեկնաբանել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռներից մեկում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։
Պարզաբանումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կա
20 մարտ, 2017 18:01 Արցախի փոխվարչապետը հրաժարական է տվել Դեռևս 2016 թ.մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր՝ Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության Նախագհին և Վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Հատուկ շնրոհակալություն եմ հայտնում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին: