23 մարտ, 2017 12:38 Ազատամարդ․ Ազատամարտիկի բազմազավակ ընտանիքը հացադուլից առաջ Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դարձել է ՕՐՕ դաշինքի շտաբի պետ Խարբերդի տարածաշրջանում: Մի քանի ամիս է, ինչ նրա ընտանեկան նպաստը, որը հաստատված էր Սեյրան Օհանյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ, կտրել են: Պաշտոնյա այրերը արդեն մի քանի ամիս խոստանում են լուծել խնդիրը, իսկ Գագիկը և նրա բազմազավակ ընտանիքը պատրաստվում են այս շաբաթ հացադուլի նստել կառավարության շենքի դիմաց: 14 մարտ, 2017 13:49 Ազատամարդ․ Դատական կարուսելի զոհը Փնջիկ Թերոյանը վեց տարի անզիջում պայքար է մղում քննչական մարմինների տարբեր աշխատակիցների ապօրինությունների դեմ: Չնայած նրան հաջողվել է Վերաքննիչ դատարանում հաղթանակ տանել, Վճռաբեկ դատարանը գործը վերադարձրել է նոր քննության: Թերոյանը վստահ է՝ դատարանները պարզապես ժամանակ են ձգում, որ նա չկարողանա դիմել ՄԻԵԴ:
7 մարտ, 2017 12:11 Ազատամարդ․ Վանաձորում վարորդները փոխհատուցում են պահանջում քաղաքապետարանից - 2 «Բարի Ճանապարհ» նախաձեռնության անդամ Գևորգ Քոթանջյանը դատական երկու հայց է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանի դեմ: Խնդիրն այն է, որ Վանաձորում մոտ 200 վարորդ իրենց մեքենաները ջարդել են փոսառատ, սակայն քաղաքապետարանի կողմից ընդունելի համարվող ճանապարհների պատճառով: Քաղաքապետարանը փորձում է խույս տալ խնդրից՝ մեղադրելով տրանսպորտի նախարարությանը: Գևորգի նպատակը դատական նախադեպ ստեղծելն է։ 1 մարտ, 2017 15:38 Ազատամարդ․ Քաղաքապետարանից գումար ստանալու մեխանիզմը Քաղաքացի Տիգրան Սարգսյանը ավարտին է հասցրել մի գործընթաց, որի արդյունքում դատարանների միջոցով կարողացել է Երևանի քաղաքապետարանից բռնագանձել 36000 դրամ՝ յուրաքանչյուր 5000 դրամ «կարմիր գծերի» տուգանքի դիմաց: Տեսանյութում նա բացատրում է դա անելու մեխանիզմը։ 22 փետրվար, 2017 13:11 Ազատամարդ․ Ազատամարտիկից ամբաստանյալ մեկ քայլ է Արցախյան շարժման աազատամարտիկ Կարո Կարապետյանը (Մորուք Կարո), ով արդեն մի քանի տարի ղեկավարում է «Վահագն» ռազմահայերենասիրական բարեգործական կազմակերպությունը, ոստիկանների «թեթև» ձեռքով մեղադրվել է 255 հոդվածով (սառը զենքի ապօրինի կրում) և դատապարտվել 300 000 դրամ տուգանքի: Փոքրիկ դանակը մահացած մարտական ընկերոջ նվերն էր, որը Կարոն օգտագործում էր կենցաղային նպատակներով: Ազատամարտիկների այսպիսի հետապնդումները հաճախացել են «Սասնա ծռերի» դեպքերից հետո: 14 փետրվար, 2017 11:39 Ազատամարդ․ Ճանապարհային ոստիկանությունը կարող է տուգանել նույնիսկ մահացածին Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխությունները հույս էին տվել ավտոմեքենաների տերերին չտուգանվել այլ վարորդների կողմից իրենց մեքենայով կատարած խախտումների համար: Էդուարդ Բադալյանը բացահայտել է, որ Ճանապարհային ոստիկանությունը ոչ ոքի չի ազատում պատասխանատվությունից և կարող է մեկ խախտումը, որը կատարվել է հստակ ժամանակ՝ հստակ ավտոմեքենայի կողմից, վերագրել միանգամից մի քանի հոգու։
7 փետրվար, 2017 13:01 Ազատամարդ․ Ոստիկանի անհասկանալի սպանության կոծկումը 2016թ․ մայիսի 13-ին Երևանում անհասկանալի հանգամանքներում սպանվել է ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը: Պաշտոնական վարկածով՝ նա կատարում էր ավազակային հարձակում, երբ սպանվեց: Քննչական մարմինները ավարտել են նախաքննությունը՝ տուժողի իրավահաջորդին չտեղեկացնելով այդ մասին։ Տարբեր հեռուստաալիքներով հեռարձակվել են ռեպորտաժներ, որտեղ Հրաչ Ֆալանջյանի հարազատների կարծիքը անտեսված է եղել: 31 հունվար, 2017 10:35 Ազատամարդ․ Հրդեհված տնակ, հրդեհի հեղինակ և ոչ մի պատասխանատու Վանաձորում Ամանորի նախաշեմին Սվետլանա Թամազյանը և նրա ընտանիքը զրկվել են տնակից, քանի որ կից ապրող, հոգեկան խնդիրներ ունեցող բնակիչն այրել է այն: Սվետլանան բազմաթիվ անգամ դիմել է ոստիկանություն և հոգեբուժարան՝ հայտնելով, որ հոգեկան խնդիրներ ունեցող հարևանը վտանգավոր է, սակայն խնդիրն անտեսվել է։ Այժմ նրա այրված տնակի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են Սիվիլիթաս հիմնադրամին: ՍիվիլՆեթի խմբագրական քաղաքականության համաձայն` արգելվում է օգտագործել ՍիվիլՆեթի նյութերը առանց պատշաճ հղման, ներբեռնել և այլ օնլայն հարթակից վերբեռնել ՍիվիլՆեթի պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը` առանց համապատասխան համաձայնության:
19 հունվար, 2017 14:01 Ազատամարդ․ Մեծամեծերի կանանց շեյփինգը խանգարում է թոշակառուին Մարիամ Սարգսյանի բնակարանին կից մարզադահլիճ կա շեյփինգի համար, որը շինել է «Արսեն» ՍՊԸ-ն։ Մարզադահլիճի աղմուկը կնոջը չի թողնում հանգիստ ունենալ սեփական բնակարանում։ Սարգսյանը բողոքում է բոլոր հնարավոր ատյաններին, սակայն ապարդյուն, քանի որ, ըստ նրա, մարզասրահի այցելուները մեծամեծերի կանայք են, իսկ շեյփինգ ակումբի տերերը խոշոր գործարարներ են:
12 հունվար, 2017 16:34 Ազատամարդ․ Հաղթում է քաղաքացին, շահում է պետությունը, մաս 2 Փաստաբան Անի Հակոբյանը պայքարում է վարորդների դեմ գործող նոր սխեմայի դեմ: Բանն այն է, որ վարորդներից գումար կորզելու պատճառով ՃՈ տեսախցիկները սկսել են տուգանել քաղաքապետարանի կողմից գծված կարմիր գծերում կայանող մեքենաներին: ՃՈ-ն համառորեն չի ընդունում կարմիր գծերով նշված գոտիները, իսկ վարորդները անակնկալի են գալիս՝ չհասկանալով, թե որ վարչական մարմնի հետ պետք է կռիվ տալ: 10 հունվար, 2017 12:33 Ազատամարդ․ Առանց ոտքերի տաքսիստը Գյումրեցի առաջին խմբի հաշմանդամ Սերյոժա Թադևոսյանը ստիպված է առանց երկու ոտքի տաքսի վարել և վաստակել իր ապրուստը: Սոցիալական աշխատակիցները նրան զրկել են աղքատության նպաստից, քանի որ Սերյոժան հրաժարվում է իր տնից դուրս գրել Ռուսաստանում բնակվող իր զավակներին, ինչը նվազեցնում է նպաստ ստանալու անհրաժեշտ բալերը: Նրա համոզմամբ՝ աղքատներին ու կարիքավորներին օգնության համար նախատեսված համակարգը բյուրոկրատական է և չի պատրաստվում դառնալ նպատակային: 29 դեկտեմբեր, 2016 11:36 Ազատամարդ․ Հաղթում է քաղաքացին, շահում է պետությունը Ավարտվեց Նաիրա Սիմոնյանի՝ ավելի քան երկու տարի տևած պայքարն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Երկարատև պայքարը հաղթանակ բերեց Նաիրային, և նրա տուգանքը բեկանկվեց։ Սակայն սա պարտություն է այն իմաստով, որ հայցադիմումի մեջ գրված բազմաթիվ օրենքների խախտումները դատարանը պարզապես անտեսել է: Կայանատեղերի գանձման համակարգը անպատժելի է Հայաստանի դատարանների կողմից: Ապօրինի գանձումները շարունակվում են: 26 դեկտեմբեր, 2016 14:54 Ազատամարդ․ Տնօրեն նշանակելու համար կա սև ու սպիտակ ցուցակ Հանրապետական կուսակցության երկարամյա անդամ Սամվել Մացակյանը չի հանդուրժում իրեն Գուգարք համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնից հեռացնելու Լոռու մարզպետի որոշումը: Նա պնդում է, որ տարիներ ի վեր այդ պաշտոնին դիմել են միայն մարզպետարանի կողմից «դաբրո» ստացած մանկավարժները, և իրական մրցակցություն երբեք էլ չի եղել: