22 օգոստոս, 2017 18:05 Արա Զոհրաբյանը մեղադրում է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ին Փաստաբանների պալատը «թիրախավորելու» մեջ «Մենք մշտապես խնդիրներ ունեցել ենք։ Հիմա խնդիրներն ավելի սրված են։ Ես կարծում եմ, որ այստեղ Փաստաբանների պալատին թիրախավորելու խնդիր կա, և այդ միտումը գալիս է ոչ թե կոնկրետ փաստաբանից, այլ գալիս է ավելի վերևից։ Մասնավորապես, մեր մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ օրինակ մի քանի լրատվամիջոցներ, որոնք ուղղակի կապված են կամ կապված չեն «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի հետ, կոնրկրետ թիրախավորում են Փաստաբանների պալատը, իսկ մենք գիտենք, թե ով է «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի վարողը»,- ասել է Զոհրաբյանը։ 22 օգոստոս, 2017 14:03 Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին կմեկնի Սոչի` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման «Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:

Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:

Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,- ասված է նախագահականի հաղորդագրությունում:
22 օգոստոս, 2017 12:41 Թուրքիայի և Իրանի ժամանակավոր ընկերությունը՝ ընդդեմ «ընդհանուր գլխացավանքի» Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «օրակարգում է Իրանի հետ համատեղ օպերացիան Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ»։ Էրդողանի այս հայտարարությունը հետևում է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի՝ Անկարա կատարած այցին, որը վերլուծաբաններն անվանում են «աննախադեպ»։ Այցի նախաշեմին Բաղերին ասել է, որ Իրանն ու Թուրքիան միակարծիք են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի հարցում։ Բաղերիի խոսքով՝ և՛ Թուրքիան, և՛ Իրանը համաձայն են, որ եթե անկախության հանրաքվեն տեղի ունենա, այն «նոր լարվածության և հակամարտությունների պատճառ կդառնա Իրաքի ներսում, ինչն էլ իր հերթին իր արձագանքը կունենա հարևան պետություններում»։ Գեներալը շեշտել է, որ իր այցը Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին այցն է Թուրքիա 1979թ․ Իսլամական հեղափոխությունից ի վեր։ 21 օգոստոս, 2017 15:26 Օգոստոսի 20-ին Բորջոմիի ազգային այգում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 20ին Վրաստանի Բորջոմի-Խարագաուլիի ազգային այգում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում են վրաստանյան լրատվամիջոցները, ուժեղ քամու պատճառով հրդեհը արագ տարածվել է 5 հեկտար մակերեսով տարածքում։ Մինչև երեկո Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության ուղղաթիռը ներգրավվել է հրդեհաշիջման աշխատանքներում։
Ըստ հաղորդագրությունների՝ կրակը բռնկվել է անտառի դժավարամատչելի հատվածում, ինչը դժվարացրել է այրվող տարածքներին հրշեջների մոտեցումը։
Վրացական «Գրուզիա օնլայնը» փոխանցում է, որ գիշերվա ընթացքում ծանր տեխնիկայի միջոցով այլընտրանքային ճանապարհ է հարթվել, որով հրշեջ մեքենաները կարողացել են հասնել հրդեհի օջախ։
Հրդեհաշիջման աշխատանքներում անմիջապես ներգրավվել է ավելի քան 200 հրշեջ։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Վրաստանի Ազգային անտառային գործակալության աշխատակիցները խրամատներ են փորում՝ կրակի տարածումը կանխելու համար։
Հրդեհաշիջման աշխատանքներին հետևել և համակարգել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին, որը ժամանել է դեպքի վայր։ Նա ասել է, որ հրդեհը &laqu
21 օգոստոս, 2017 12:29 Անկարան հայտարարում է ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու ցանկության մասին, Երևանը դա «զավեշտալի» է համարում «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: 21 օգոստոս, 2017 11:31 Էրդողանը Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորում է «չափերի մեջ մնալ», Անկարայի քաղաքապետը Օզդեմիրին անվանում է «հայ ծառա» Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թուրքական ծագմամբ գերմանացի քաղաքական գործիչ, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին անվանել է «հայ ծառա և դավաճան»։ Օզդեմիրը թուրք ներգաղթյալների զավակ է, Թուրքիայի իշխանությունների քննադատ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձևի նախաձեռնող և կողմնակից։ Ի դեպ, հենց բանաձևի ընդունման օրը Օզդեմիրը հայտարարել էր, որ «չի վիրավորվում, երբ թուրք ազգայնականները իրեն հայ են անվանում»։

Վերջին շաբաթներին թուրք-գերմանական հարաբերությունները ծայրաստիճան լարված են և ուղեկցվում են փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով։
21 օգոստոս, 2017 10:04 Իսպանիայում Թուրքիայի խնդրանքով ձերբակալված գրողը պայմանական ազատ է արձակվել Շաբաթ օրը իսպանական Գրանադայում Թուրքիայի հայցի հիման վրա ձերբակալված թուրք մտավորական Դողան Ախանլըն պայմանական ազատ է արձակվել, այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Իլիաս Ույարը։ Նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել այն պայմանով, որ կմնա Մադրիդում։

Գերմանիայում ապրող թուրք գրողի ձերբակալությանն անդրադարձել է այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելը հեռուստաեթերում։ Նա քննադատել է փաստը, որ Թուրքիան օգտագործել է Ինտերպոլը Դողան Ախանլըին ազատազրկելու ու արտահանձնելու նպատակով՝ դա որակելով որպես միջազգային գործակալության չարաշահում։

19 օգոստոս, 2017 22:13 Իսպանիան Թուրքիայի խնդրանքով ձերբակալել է թուրք հայտնի մտավորական Դողան Ախանլըին Իսպանիայի իրավապահ մարմինները Թուրքիայի կողմից Ինտերպոլ ներկայացրած հայցի հիման վրա ձերբակալել են Գերմանիայի Քյոլն քաղաքում ապրող թուրք մտավորական, գրող Դողան Ախանլըին: Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը, Գերմանիայի քաղաքական շրջանակները Ախանլըի ձերբակալությունը որակում են քաղաքական պատվեր: Գրողը թուրք այն մտավորականներից է, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և այդ թեմայով գրքեր հեղինակել: 18 օգոստոս, 2017 14:57 Էդմոն Մարուքյանը դիմել է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու Թաթուլ Հակոբյանի հոդվածի հիման վրա ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է՝ օրերս ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել։

«Այսօր առավոտյան գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քրեական գործ հարուցել լրագրող-վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի՝ օգոստոսի 17-ին «Սիվիլնեթ» համացանցային լրատվամիջոցում հրապարակած «Երևան-Բաքու երկաթգծի՝ Արաքսի հատվածը՝ թալանված» վերտառությամբ հոդվածի առթիվ, որում մասնավորապես նկարագրվում է, որ «40 կիլոմետրանոց երկաթգծից ոչինչ չի մնացել» և որ «երկաթյա ռելսերը և ինժեներական ամբողջ համակարգն ուղղակի գոյություն չունեն»։
Սպասենք արձագանքի ․․․»,- նշում է Մարուքյանը։
18 օգոստոս, 2017 11:54 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին «Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
18 օգոստոս, 2017 10:33 ԼՂ հարցը ՌԴ արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է․ ՌԴ ԱԳՆ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ներկայում համանախագահները աշխատում են հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ և այդ նպատակով բանակցություններ են անցկացրել նախարարների հետ Բրյուսելում։

«Խորհրդակցությունները կշարունակվեն սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում։ Դրանց արդյունքներով կարվի համապատասխան հայտարարությունը»,- նշել է խոսնակը։

Մարիա Զախարովան շեշտել է՝ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությանը «հատուկ ուշադրություն է հատկացնում»։ Հակամարտության կարգավորումը, նրա խոսքով, դասվում է ՌԴ «արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքին» և հիշատակվում է ՌԴ արտաքին քաղաքական հայեցակարգում։
17 օգոստոս, 2017 14:05 Ադրբեջանն ու Թուրքիան 2016թ․ Վրաստանում խոշորագույն ներդրողներն են Այս շաբաթ Վրաստանի Ազգային վիճակագրական գործակալության՝ GeoStatի հրապարակած տվյալների համաձայն՝ Վրաստան ուղիղ օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի կեսը 2016թ․ բաժին է ընկել Ադրբեջանին և Թուրքիային։
Կառույցի տվյալներով՝ Ադրբեջանը Վրաստանում արել է 558 մլն դոլարի 35,6 տոկոս, իսկ Թուրքիան՝  203,5 13 տոկոս։ Նրանց հաջորդում են Միացյալ Թագավորությունը՝ 118,8 մլն 7,6 տոկոս, Նիդեռլանդները՝ 97,2 մլն 6,2 տոկոս և Լյուքսեմբուրգը՝ 88,3 մլն դոլար 5,6 տոկոս։
17 օգոստոս, 2017 11:28 Ադրբեջանի վերջին անկախ լրատվական գործակալությունը՝ փակման սպառնալիքի տակ Ադրբեջանի Հարկային նախարարությունը օգոստոսի 16ին ստուգումներ է սկսել ադրբեջանական Turan գործակալությունում։ Գերատեսչության նախնական հարկային հանցագործությունների վարչության աշխատակիցները առավոտից ներկայանալով Turan՝ սկսել են փաստաթղթեր առգրավել, ստուգել գործակալության աշխատակիցների անձնական իրերը՝ թույլ չտալով տեսանկարահանել ստուգումների ու առգրավումների ընթացքը։
Ինչպես հաղորդում է contactaz կայքը, հարկայինի ներկայացուցիչներն անգամ չեն ներկակացրել ստուգումների ու առգրավման սանկցիայի վերաբերյալ փաստաթղթի պատճենը։
Turanի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր օգոստոսի 7ին։ Հարկային նախարարությունը Turan գործակալությանը մեղադրում է 20142016թթ․ 37 հազար մանաթ գումարի հարկերից խուսափելու մեջ։ Գործակալությունը կտրականապես հերքում է մեղադրանքը, քրեական հետապնդումը որակում է «ապօրինի և պատվիրված»։ Քրեական գործը նախաձեռնած մարմինների դեմ Turanը դատական հայց է ներկայացրել։
«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Turanի տնօրեն Մեհման Ալիևն ասել է, որ &