20 հունվար, 2017 21:15 Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրում, տեղի ունեցավ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որով նա դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը։

Թրամփի երդմնակալության արարողությանը զուգահեռ բողոքի ցույցեր են ընթանում Վաշինգտոնում։ Ցուցարարները ջարդել են МcDonald's-ի և Bank of America-ի ապակիները։ Դրանք եղել են սև հագնված անձինք։
20 հունվար, 2017 15:10 Ինչի կհանգեցնի Թրամփի նախագահությունը. The Economist-ի անդրադարձը Բրիտանական The Economist հանդեսն իր այս շաբաթվա համարում փորձում է հասկանալ, թե ինչի կհանգեցնի ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Մեծամասամբ, ինչպես պնդում է բրիտանացի ակադեմիկոս Դեյվիդ Ռանսիմենը, մարդկանց մեծամասնությանը քաղաքականությունը շատ քիչ է հետաքրքրում։ Սակայն երբեմն այդ հետաքրքրությունը աննախադեպ աճում է։ Այդպիսի պահերից է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնամուտը՝ հունվարի 20-ի երդմնակալությամբ։
20 հունվար, 2017 15:00 Իսլամական պետության գրոհայինները Պալմիրայում հնագույն կոթողներ են ավերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները քանդել են «Պալմիրա» թատրոնի մի մասը, որտեղ 2016 թվականի մայիսին հյուրախաղերով էին հանդես եկել «Մարինյան» թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը: Աս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, հղում անելով սիրիական իշխանություններին:.

Հռոմեական «Պալմիրա» թատրոնը կառուցվել է II դարում: Ըստ գործակալությանՙ թատրոնի առավել տուժած մասը ճակատն է, բացի դրանից զինյալները ավերել են հռչակավոր տետրապիլոնը (չորս սյուները):
20 հունվար, 2017 12:01 Ինչ ակնկալիքներ ունի ամերիկահայությունը Թրամփից «Մենք կշարունակենք աշխատանքները նորընտիր Կոնգրեսի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հետ, ինչպես նաև նորանշանակ պետքարտուղարի ու վարչակազմի հետ արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ՝ վստահ լինելու համար, որ մեր ձայնը լսելի է»,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։
«Որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ, որոնք պետք է փոխվեն: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում»,- ասել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նախընտրական շրջանում ամերիկահայ կազմակերպությունները չեն սատարել թեկնածուներից ոչ մեկին՝ կոչ անելով ամերիկահայությանը քվեարկել սեփական նախաձեռնությամբ:
19 հունվար, 2017 15:38 Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր սպառազինությունների մատակարարման շուրջ Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարման շուրջ և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով․ Դավոսում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։    
«Այո, մենք նոր մատակարարումների շուրջ բանակցություններ ենք վարում։ Դուք քաջատեղյակ եք, թե որքան է զարգացած ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունը։ Մենք շահագրգռված ենք հիմնականում ամենաարդի պաշտպանական սպառազինություններով, դա վերաբերում է և ուղղաթիռային տեխնիկային, և պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրին։ Դա մշտական գործընթաց է», նշել է Ադրբեջանի նախագահը։
 
Նրա խոսքով՝ սպառազինությունների ոլորտում Ադրբեջանի և Ռուսաստանի նոր գործարքների հեռանկարները «լավն են»։
«Դուք գիտեք պատմությունը, թվերը բարձրաձայնվել են, ստորագրվել են գործարքներ մոտ 5 մլրդ դոլարի, որոնց մեծ մասը իրագործված է», ասել է Ալիևը։
 
 
19 հունվար, 2017 12:21 Վրաց իշխանությունները հայտարարում են, որ «Գազպրոմ»-ի հետ գործարքը առևտրային գաղտնիք է «Գազպրոմ»ի հետ կնքված համաձայնագիրը առևտրային գաղտնիք է, սակայն հնարավորության դեպքում ես կանեմ հնարավորը այն հանրայնացնելու համար երեկ մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Ինչպես փոխանցում է վրացական Interpressnewsը, Կալաձեն տեղեկացրել է, որ վերոհիշյալ համաձայնագիրը ձևակերպվել է տարիների ընթացքում, ինչպես Սաակաշվիլիի, այնպես էլ Շեվարդնաձեի օրոք, սակայն երբեք հրապարակային չի եղել։
«Վերջին շրջանում հնչում են ոչ ճիշտ հայտարարություններ, իբր այդ համաձայնագիրը «գաղտնի» պիտակի տակ է։ Ինչ վերաբերում է նախագահին՝ նա ունի այն հնարավորությունը, որը թույլ է տալիս պահանջել այդ համաձայնագրի մանրամասները, նա ունի մատչում և նրան պետք չեն այդ որակազուրկ և անհիմն հայտարարությունները, որոնք մենք, ցավոք, լսում ենք վերջին օրերին։ Ինչ վերաբերում է բուն գաղտնիությանը։ Գիտեք, բոլոր այդ տիպի համաձայնագրերը ցանկացած երկրում առևտրային գաղտնիք են», հայտարարել է վրաց նախարարը։ Նրա խոսքով՝ երկիրը մեկ այլ գաղտնի համաձայնագիր է ստորագրել՝ Շահ Դենիզը։
Ռուսաստա
19 հունվար, 2017 11:18 Իր վերջին ասուլիսին Օբաման խոսել է Ռուսաստանի հետ «կառուցողական հարաբերությունների» կարևորության մասին ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման հեռանում է ժողովրդականության ամենաբարձր վարկանիշերից մեկով․ հասարակական հետազոտությունների համաձայն՝ ամերիկացիների 60 տոկոսը հավանություն է տալիս ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահի կառավարման տարիներին։ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ 55-ամյա Օբաման խոստացել է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, գիրք գրել և որոշ ժամանակ ձեռնպահ մնալ հրապարակային ելույթներից։ Հունվարի 20-ին ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո Օբաման ընտանիքի հետ կմեկնի արձակուրդ։ 18 հունվար, 2017 15:08 Վրաստանում բողոքում են «Գազպրոմ Էքսպորտ»-ի հետ համաձայնագրի դեմ Վրաստանի քաղաքացիական հանրությունը բողոքում է Վրաստանի իշխանությունների և ռուսաստանյան «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի միջև համաձայնագրի դեմ։ Ինչպես հաղորդում է վրացական «Գրուզիա օնլայն»-ը, այսօր երեկոյան Վրաստանի կառավարության մոտ նախատեսված է բողոքի ակցիա, որն անցկացնելու է «Պաշտպանի՛ր ազատությունը» պլատֆորմը։

«Վրաստանի կառավարությունը համաձայնել է «Գազպրոմ»-ի պահանջին, այսպիսով, այն, ինչ չկարողացավ անել Բիձինա Իվանիշվիլին անցյալ տարի ընդդիմության և քաղաքացիական հատվածի հակազդեցության պատճառով, այս տարի մեզ մատուցվում է որպես կայացած փաստ»,- ասված է պլատֆորմի հայտարարությունում։
18 հունվար, 2017 10:40 Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը մեր սկզբունքային դիրքորոշումն է․ Տիգրան Բալայան Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը մեր սկզբունքային դիրքորոշումն է, ինչը բազմիցս արտահայտել ենք․ «Արմենպրես»ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այդ մեխանիզմի ստեղծման մասին։
Մենք ևս կարծում ենք, որ այն լավագույն միջոցն է՝ խուսափելու միջադեպերի հետևանքով անտեղի զոհերից, ասել է ԱԳՆ խոսնակը։
Երեկ ամփոփիչ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ արդբեջանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ Սերգեյ Լավրովը խոսել է ղարաբաղյան կարգավորումից, որի համատեքստում անդրադարձել նաև շփման գծում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությանը։
«Ցավոք, անգամ նման տարրական բանը, որն անհրաժեշտ է դրա համար՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմը և շփման գծում դիտորդների ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿում հարցի շուրջ կոնսենսուս չկա», փաստել է Լավրովը՝ խորհուրդ տալով այդ կոնսենսուսի բացակայության պատճառների մասին հարցնել ԵԱՀԿի ներկայացուցիչներին։ Բացի այդ, նա հորդորել է&nb
17 հունվար, 2017 18:18 2015-ին աշխարհում 62 մարդ եղել է նույնքան հարուստ, որքան մարդկության 3,6 մլրդ անապահով կեսը․ «Օքսֆամ» 2015ին աշխարհում ընդամենը 62 անհատ է ունեցել այնքան հարստություն, որքան մարդկության անապահով կեսը՝ 3,6 մլրդ մարդ։ 2010ից այս 62 անձանց հարստությունն աճել է 45%ով, ինչը մոտավորապես կես տրլն դոլար է։ Մինչդեռ մարդկության աղքատ կեսի հարստությունը նվազել է ավելի քան մեկ տրլնով․ այսպիսի տվյալներ է բերում «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հետազոտությունը՝ «Տնտեսություն 1%ի համար» խորագրով։
«Օքսֆամը» հիմնվել է Credit Suisse ֆինանսական ընկերության՝ վերջերս հրապարակած տվյալների վրա, ըստ որոնց՝ աշխարհի ամենահարուստ 1%ը ավելի շատ հարստություն է կուտակել, քան աշխարհի մնացած բնակչությունը՝ միասին վերցված։
«Օքսֆամի» հետազոտության մեջ շեշտվում է, որ հետագա սերունդների և առհասարակ ամբողջ մարդկության համար զարգացում ապահովող տնտեսության փոխարեն այսօր ստեղծվել է տնտեսություն այդ 1%ի համար։
Այս անհավասարության պատճառներից մեկը, ինչպես նշվում է, հարկերից խուսափումն է, որը ստվերային տնտեսության հետ մեկտեղ հարուստների և իշխանությունների համար աշխատող տնտեսական
17 հունվար, 2017 17:33 Ռուսաստանը ԼՂ հարցի շուտափույթ լուծման համար ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի․ Մամեդյարովի պատասխանը Լավրովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը APA գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի՝ այսօրվա մամուլի ասուլիսին արած մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում են ղարաբաղյան հիմնահարցին [Լավրովն ասել է, որ հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ ՍիվիլՆեթ] և Բելառուսում Ադրբեջանի դիմումի հիման վրա ազատազրկված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնմանը։
Մամեդյարովը հերթական անգամ պնդել է, որ «ամբողջ համաշխարհային հանրությունն է ճանաչում և սատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ Նա հիշեցրել է ՄԱԿի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ ասելով, թե Ադրբեջանի «օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրսբերումը ոչ թե կոչ է, այլ ՄԱԿի ԱԽի պահանջ»։
Ինչ վերաբերում է Լավրովի հիշատակած՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, Մամեդյարովը վկայակոչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենց երկրի «տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում չի կարող լինել, սակայն հնարավոր է փոխ
17 հունվար, 2017 16:28 Ղարաբաղյան հարցը «բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող թեմա չէ»․ Լավրով Այսօր Մոսկվայում կայացել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեծ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ադրբեջանցի լրագրողը ՌԴ նախարարին հարց է ուղղել, թե արդյոք «օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը միջամտելո՞ւ է Ադրբեջանի ներքին գործերին»։ 17 հունվար, 2017 14:58 Ռուսաստանը դեմ է Բելառուսում ազատազրկված բլոգերի արտահանձնմանը երրորդ երկիր Մոսկվան փորձելու է լուծել Բելառուսում ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը․ այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ այլ անձանց՝ տարբեր տարածաշրջաններում այս կամ այն տարածքներ այցելությունների քրեականացմանը։ Բացի այդ, Ռուսաստանը դեմ է, որ այս կամ այն պետությունում ազատազրկված ռուսաստանցիները արտահանձնվեն երրորդ երկրներ։
«Մենք ունեցել ենք հյուպատոսական շփում պարոն Լապշինի հետ։ Գիտենք, որ նա նաև Իսրայելի քաղաքացի է։ Ելնում ենք նրանից, որ գործադրելու ենք բոլոր միջոցները՝ այդ իրավիճակը կարգավորելու համար՝ ՌԴ քաղաքացու իրավունքների լիակատար հարգմամբ, որը միևնույն ժամանակ Իսրայելի քաղաքացի է», հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը միավորված են Դաշնային պետությամբ, որի շրջանակում երկու երկրների իրավունքները առանց բացառության բոլոր ոլորտներում հավասարեցված են։
Լավրովի խոսքով՝ դա, ի թիվս այլ բաների, պահանջում է անցանկալի անձանց միասնական ցուցակների կազմում, ինչպես նաև միասնական ք