28 ապրիլ, 2017 16:41 Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել սադրանքների լեզվով․ ԱԳՆ Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով. Արմենպրես գործակալության խնդրանքով այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Մոսկվայի այսօրվա եռակողմ հանդիպումից առաջ շփման գծում իրավիճակի լարումը, որի հետևանքով Արցախի ՊԲ զինվոր է զոհվել։ 28 ապրիլ, 2017 15:18 Մոսկվայի հանդիպմանը ընդգծվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
28 ապրիլ, 2017 14:16 ԵԽԽՎ-ի Բյուրոն անվստահություն է հայտնել նախագահ Պեդրո Ագրամունտին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն Ստրասբուրգում այսօր տեղի ունեցած հանդիպմանը անվստահություն է հայտնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին։

PACE Bureau, meeting this morning, declares no confidence in Pedro Agramunt as Assembly President Full statement https//tco/r1eUcsyWxD
— PACE @PACENews April 28, 2017
Ագրամունտը չի ներկայացել Բյուրոյի նիստին, որին, ըստ նախատեսվածի, պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին։
Բյուրոյի հայտարարությունում ասված է, որ Ագրամունտը իրավասու չէ կատարել պաշտոնական այցեր, մասնակցել հանդիպումների և անել պաշտոնական հայտարարություններ Վեհաժողովի անունից՝ որպես նախագահ։
«Նախագահը նախընտրեց ներկա չգտնվել Բյուրոյի այսօրվա հանդիպմանը և չի ներկայացրել հրաժարականի դիմում», հայտարարել է Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլը՝ նշելով, որ կանոնադրությունը իմփիչմենթի գործընթաց չի նախատեսում։
Պեդրո Ագրամունտի հանդեպ անվստահության պատճառը ռուսաստանյան պատվիրակության հետ համատեղ նրա այցն է Սիրիա, որտեղ նա հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի
28 ապրիլ, 2017 12:10 «ԵՄ-ն հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին» Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել  ԵՄ դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ ասված է, որ Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն
«Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին OLAF հայտնել է Հայաստանում Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք  գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության շրջանակներում
Եվրոպական Միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ
28 ապրիլ, 2017 11:24 Այսօր Մոսկվայում կայանալու է Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը Այսօր Մոսկվայում կայանալու է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին քննարկվելու է ղարաբաղյան կարգավորման հարցը։ Ինչպես երեկ ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որոշակի փուլում նախարարներին կմիանան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
«Քննարկումների ընթացքում նախատեսվում է հստակեցնել կողմերի դիրքորոշումները կարգավորման առավել խնդրահարույց կողմերի շուրջ և կողմնորոշվել բանակցային գործընթացի հետագա մոդալության հարցում», նշել է խոսնակը։
Եռակողմ այս հանդիպման նախօրեին՝ երեկ, հայտնի է դարձել, որ Ադրբեջան է հասել ռուսական զենքի և տեխնիկայի հերթական խմբաքանակը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է այս տարվա փետրվարին Մյունխենում։
 
 
28 ապրիլ, 2017 10:48 Ապրիլի 26-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը երեկ ընդունել է բանաձև, որով ամեն տարվա ապրիլի 26-ը հռչակվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում։ Բանաձևի օգտին միաձայն քվեարկել են Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները։
Բանաձևում ասված է․ «Մենք աջակցություն ենք հայտնում ջանքերին՝ միտված Հայաստան երկրի՝ հայ ժողովրդի հայրենիքի և նրա հարևանների միջև կառուցողական և հարատև հարաբերությունների հաստատմանը, որոնք հիմնված են Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների ճանաչման, ինչպես նաև մարդկության դեմ այս հանցագործության արդար և համապարփակ միջազգային հանգուցալուծման վրա»։
27 ապրիլ, 2017 11:16 Բաքուն ստացել է ռուսական զենքի և տեխնիկայի հերթական խմբաքանակը Ռուսաստանն Ադրբեջանի զենքի խոշորագույն մատակարարն է։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը ներառված է աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում՝ զբաղեցնելով 21-րդ տեղը։ Նրա հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (69 տոկոս), Իսրայելը (22 տոկոս), Բելառուսը (3,6 տոկոս)։ SIPRI-ի տվյալներով՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: 26 ապրիլ, 2017 17:37 ԵՄ-ին անդամակցելու հարցը կդնենք հանրաքվեի, չենք կարող սպասել 54 տարի, ասում է Էրդողանը Ապրիլի 25ին Reuters գործակալությանը տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան կվերանայի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում, եթե նրան «էլ ավելի երկար սպասեցնեն, և եթե որոշ անդամ երկրներ պահպանեն իրենց թշնամական մտածելակերպը»։
Ապրիլի 25ի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԽԽՎ որոշումը՝ վերականգնել քաղաքական մշտադիտարկումը Թուրքիայի հանդեպ, Էրդողանը որակել է «բացարձակ քաղաքական»։ Անկարան, նրա խոսքով, չի ճանաչում այդ քայլը։
Էրդողանը վճռական է ԵՄին անդամակցության հարցը դնել հանրաքվեի, քանի որ Թուրքիան չի կարող «անորոշության մեջ մնալ 54 տարի շեմին կանգնած մնալուց հետո»։
«Եվրոպայում ամեն ինչ շատ է լրջացել իսլամոֆոբիայի մակարդակի առումով։ ԵՄն փակում է իր դռները Թուրքիայի առաջ, մինչդեռ Թուրքիան  իր դռներ ոչ ոքի առաջ չի փակում», Անկարայում՝ նախագահական նստավայրում, տված հարցազրույցում ասել է Էրդողանը։ Նա քննադատել է այն երկրներին, որոնք Թուրքիայի հետ անդամակցության բանա
26 ապրիլ, 2017 16:00 Կրեմլում «կվերլուծեն» Մեդվեդևի վարկանիշի անկումը Կրեմլը պարզաբանել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշի անկումը․ ռուսաստանյան «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքներով՝ 18 տոկոսը «միանշանակ» կողմ, իսկ մնացած 27 տոկոսը «ավելի շուտ» կողմ է վարչապետի պաշտոնաթողությանը։

Դա, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, կարող է կապված լինել այն բանի հետ, որ կառավարության աշխատանքը «բարդ է»։

«Կառավարության աշխատանքը բարդ է, այն իր վրա է կրում բազմաթիվ որոշումների ընդունման բեռը, որոնք կապված են օպերատիվ կառավարման հետ, այստեղ կարող է լինել նաև հասարակական տվյալների որոշ փոփոխականությունը։ Դա միանգամայն հնարավոր է»,- պարզաբանել է խոսնակը։ Նա ասել է, որ Կրեմլին ժամանակ է անհրաժեշտ «Լևադա կենտրոնի» տվյալները վերլուծելու համար։
26 ապրիլ, 2017 12:35 Հայաստանը մամուլի ազատության առումով հետընթաց է գրանցել․ զեկույց «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը ապրիլի 25-ին հրապարակել է աշխարհում մամուլի ազատության հերթական տարեկան վարկանիշը: Իրավապաշտպանները փաստում են, որ մամուլի ազատությունը երբեք այնքան վտանգված չի եղել, որքան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո հաստատված «հետճշմարտության, ապատեղեկատվության և կեղծ լուրերի ժամանակաշրջանում»։

180 երկրներ ընդգրկող վարկանիշի առաջատարն այս տարի Նորվեգիան է։ Նրան հետևում են Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդեռլանդները։ Վարկանիշը եզրափակում է Հյուսիսային Կորեան։

Հայաստանը այս տարի 79-րդն է՝ անցյալ տարվա համեմատ գրանցելով անկում 4 կետով։ Ուշագրավ է, որ 2016թ․ լինելով 74-րդ տեղում` Հայաստանը 4 հորիզոնականով բարելավել էր դիրքը։ 2015թ. համաթվում Հայաստանը 78-րդն էր:
26 ապրիլ, 2017 12:23 Ռուսաստանցիների գրեթե կեսը կողմ է Մեդվեդևի պաշտոնանկությանը Ռուսաստանցիների 45 տոկոսը այս կամ այն չափով կողմ է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնանկությանը․ ռուսաստանյան «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքներով՝ 18 տոկոսը «միանշանակ» կողմ, իսկ մնացած 27 տոկոսը «ավելի շուտ» կողմ է վարչապետի պաշտոնաթողությանը։

Ինչպես հաղորդում ե հաղորդում է RBC կայքը, «Լևադա կենտրոնի» հարցման համաձայն՝ Մեդվեդևին «լիովին» վստահում է ռուսաստանցիների 3 տոկոսը։ (2016 թ մայիսին այդ ցուցանիշը կազմում էր 14 տոկոս): «Հիմնականում վստահողների» ցուցանիշը 39 տոկոսից իջել է 30 տոկոսի։
26 ապրիլ, 2017 10:16 Չեխիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես խոստացել էր Միլոշ Զեմանը «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտٳմ է Երկրորդ համաշխարհային պատերազﬕ ժամանակ նացիստների կողﬕց գրավված տարածքներٳմ մարդկٳթյան դեմ գործած հանցագործٳթյٳնները հրեաների, գնչٳների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազﬕ ժամանակ՝ հայերի ցեղասպանٳթյٳնը և ազգային ٳ կրոնական այլ փոքրամասնٳթյٳնների ցեղասպանٳթյٳնը Օսմանյան կայսրٳթյան տարածքٳմ, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներٳմ կատարված ցեղասպանական բռնٳթյٳնները, և կոչ է անٳմ ﬕջազգային հանրٳթյանը արդյٳնավետորեն կանխելٳ մարդٳ և քաղաքացիական իրավٳնքների ոտնահարٳﬓերը աշխարհٳմ և վեճերի լٳծٳմը խաղաղ ﬕջոցներով»։