24 փետրվար, 2017 19:44 Caucasus Nature Fund- regional problems and solutions A conversation with Joseph Alexander Smith, communications and visibility consultant for the Georgia based Caucasus Nature Fund, on regional problems of nature and wildlife preservation and their visible and accessible solutions. 24 փետրվար, 2017 17:34 Պոլսի պատրիարքի տեղապահի ընտրությունը՝ մարտի 15-ին, Աթեշյանի լիազորությունները կդադարեցվեն - Պատրիարքության Կրոնական ժողովի հրավերով Եկեղեցական համագումար ժողովը մինչև ս. թ.
մարտի 15-ը կատարում է տեղապահի ընտրությունը: Տեղապահի ընտրությամբ, ըստ Եկեղեցու
կանոնակարգի, դադարեցվում են Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները,

- Աթոռի միաբան եպիսկոպոսները հավասար իրավունք ունեն առաջադրելու իրենց
թեկնածությունը տեղապահի ընտրություններին,

- Տեղապահի ընտրությունից հետո Կրոնական ժողովը ստեղծում է եկեղեցականներից և
աշխարհականներից կազմված հանձնաժողով՝ օրենքով սահմանված կարգով Պատրիարքական ընդհանուր
փոխանորդից ընտրված տեղապահին հանձնում-ընդունումը կազմակերպելու համար,

- Տեղապահի ընտրությունից հետո տասնօրյա ժամկետում կազմակերպվում են Նախաձեռնարկ
մարմնի ընտրությունները՝ Պատրիարքության ընկալյալ ընթացակարգերի համաձայն։ Նախաձեռնարկ
մարմինը, իր հերթին, վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպում է
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը` ըստ գործող ընթացակարգերի։
24 փետրվար, 2017 17:04 Եվրախորհրդարանի անդամները Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում․ դատախազության պարզաբանումը ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարուսի և Յարոմիր Շտետինայի՝ միջազգային հետախուզման մեջ գտնվելու մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Դատախազությունը հայտարարում է, որ Ինտերպոլի ԱԿԲից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում Պարզաբանումը՝ ստորև։
Անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներում Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության հիման վրա տեղ գտած հրապարակումներին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը և Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում և միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում
Հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով ուղղակիորեն նախատեսված է էթնիկ պատկանելիության կամ քաղաքական հայացքների համար անձին հետապնդելու համար հա
24 փետրվար, 2017 12:22 Եվրախորհրդարանի պատգամավորները մեկնաբանել են Ադրբեջանում իրենց դեմ սկսված հետապնդումը Երկրագնդի և ոչ մի այլ տարածքում ընդունելի չէ, որ որևէ մեկի դեմ կարելի է դատական հետապնդում սկսել կամ նրան կալանավորել այն բանի համար, որ նա որոշակի վայր է գնացել: Դա միայն Ադրբեջանն է անում․ այսպես է մեկնաբանել Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը Ադրբեջանում իր դեմ նախաձեռնված հետապնդումը։

Էնգելի խոսքով՝ այն, ինչի համար նրանք ցանկանում են իրեն և իր մյուս գործընկերներին կալանավորել, վավերական է միայն Ադրբեջանի օրենքով:

«Վերջին շաբաթներին և ամիսներին շատ բան է ոչ ի օգուտ նրանց եղել, և նրանք հավանաբար դարձյալ ցանկանում են ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել, բայց ակնհայտ է, որ մենք մեզ կպաշտպանենք նման կարգի վարքագծից»,- նշել է Էնգելը:
24 փետրվար, 2017 10:59 Հայաստանում կկազմակերպվի «բաց օր» Վրաստանի գործարարների համար Վրաստանում պաշտոնական այցով գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և նրա վրաց պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ Ստորև հատվածներ Կվիրկաշվիլիի և Կարապետյանի հայտարարություններից։
Գիորգի Կվիրկաշվիլի․ Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ 2017 թվականը կարևորվում է նրանով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25րդ տարին Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և կառուցել փոխշահավետ համագործակցություն Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և մենք համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան
Հանդիպմանը քննարկել
23 փետրվար, 2017 18:10 Տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը, փաստել են Վրաստանի և Հայաստանի վարչապետերը Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը․ Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ առանձնազրույցին հաջորդած ընդլայնված կազմով հանդիպումը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
 
Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն «Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ Հայվրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ», նշել է ՀՀ վարչապետը
Կարևորելով մեր երկրների միջև առկա քաղաքական երկխ
23 փետրվար, 2017 16:37 Արցախի ՄԻՊ. Ադրբեջանը մարտահրավեր է նետում Եվրոպային Ադրբեջանի գործողությունները մարտահրավեր են Եվրոպայի և եվրոպական արժեքների դեմ, քանի որ կոչված են սահմանափակելու ոչ միայն այցերը դեպի Արցախ, այլև Արցախի վերաբերյալ տեղեկատվության ազատությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախում սահմանադրական բարեփումների հանրաքվեին մասնակցած միջազգային դիտորդների նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել։
Ադրբեջանի այս գործողությունները Մելիքյանը մարդու իրավունքներին հակասող և ոչ իրավական է համարում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է Լապշինի «գիծը»՝ համոզվելով, որ Լապշինի արտահանձնումն իր ծրագրածի պես չի ազդել միջազգային հանրության վրա։
«Հանրաքվեին միջազգային դիտորդների քանակը ավելին էր, քան երբևէ, և մենք շնորհակալ ենք Եվրոխորհրդարանի երեք պատգամավորներին, որ Արցախի համար ոչ ամենահեշտ ժամանակներում մեր կողքին էին», նշեց Մելիքյանը՝ վկայակոչելով Եվրոխորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի Լյուքսեմբուրգ, Էլենի Թեոխ
23 փետրվար, 2017 13:40 Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախի հանրաքվեն դիտարկած եվրախորհրդարանականների նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դիտարկելու համար:

Եվրապատգամավորների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Լեռնային Ղարաբաղ պարբերական «ապօրինի այցելությունների» համար:

Ադրբեջանի դատարանը, ըստ APA գործակալության, պատգամավորներին կալանավորելու որոշում է ընդունել, նրանք հետախուզվում են Ինտերպոլով։
Եվրապատգամավորները Արցախում անցած սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իրենց համատեղ հայտարարությունում դրական էին գնահատել այն՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը «չպետք է անտեսված մնա միջազգային հանրության կողմից»։ Հայտարարության հեղինակները նշել են, որ Արցախը գտնվում է «ագրեսիվ հարևանի կողմից ռազմական հարձակման մշտական սպառնալիքի ներքո»։ 

@EuroparlEN members statement on #ArtsakhRef17 @StetinaEP #frankengel pictwittercom/Egso4EKgQ5
&mdas
23 փետրվար, 2017 12:01 2012-2016թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել․ SIPRI Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր հերթական զեկույցը 2016թ․ սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ: Հեղինակներն առանձին պարբերությամբ անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի կողմից զենքի գնումներին։ Այսպես՝ 2012–16թթ․ Ադրբեջանը Հայաստանի համեմատ ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն:

«Հայաստանի ու Ադրբեջանի կողմից սպառազինությունների ներմուծումը շարունակել է մնալ անհամաչափ։ 2012-2016թթ․ Ադրբեջանի ներմուծման ծավալները 75 տոկոսով գերազանցել են 2007-2011թթ․ ժամանակահատվածի ցուցանիշը և 20 անգամ ավելի են, քան Հայաստանինը։

Հայաստանի կողմից ամենանշանակալի ներմուծումը 280 կմ հեռահարության հրթիռների ձեռք բերումն էր, որոնք կարող են հասնել Ադրբեջանի գրեթե ողջ տարածքին։ Ադրբեջանը ներմուծել է շատ ավելի բազմազան սպառազինություններ, այդ թվում՝ տանկեր և զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և ռազմական ինքնաթիռներ։ Ռուսաստանը եղել է երկու պետությունների կարևոր մատակարարը»,- նշվում է զեկույցում։
22 փետրվար, 2017 16:45 ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այլընտրանք չունի. Լավրով ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափն այլընտրանք չունի․ այսօր Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
«Եթե մենք իսկապես հանձնառու ենք համընդունելի լուծում գտնելու վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, ապա, իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ձևաչափն այլընտրանք չունի», ասել է Լավրովը։ 
Սերգեյ Լավրովն ավելի վաղ ընդունել էր Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան այցելելու հրավերը։
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ինձ հրավիրեց Երևան, ասել է Լավրովը լրագրողներին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվհարաբերությունների հաստատմանը նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Ես ընդունեցի հրավերը»։
Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում է։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի նախապատրաստությունը։
 
 
22 փետրվար, 2017 15:31 Սերգեյ Լավրովը կայցելի Երևան, Սերժ Սարգսյանը՝ Մոսկվա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է հայաստանցի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան այցելելու հրավերը։
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ինձ հրավիրեց Երևան, ասել է Լավրովը լրագրողներին Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվհարաբերությունների հաստատմանը նվիրված ցուցահանդեսի բացմանը։ Ես ընդունեցի հրավերը»։
Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Մոսկվայում է։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի նախապատրաստությունը։
«Այս այցը կարևոր է նրանով, որ կայանում է մեր նախագահի՝ ՌԴ այցի նախաշեմին», ասել է Նալբանդյանը։
22 փետրվար, 2017 14:41 2015-ին առաջարկվող Ասոցացման համաձայնագրով ԵՄ-ն չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բացահայտել է Մամեդովը 2015թ․ Ադրբեջանին Ասոցացման համաձայնագիր ստորագրել առաջարկող Եվրամիությունը փաստաթղթում չէր ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։
Բաքվում «հայկական ագրեսիայի» վերաբերյալ հերթական համաժողովի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ «առանձին պետություններ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ոչ ոք չի մտորում օկուպանտի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին»։
Մամեդովի պնդմամբ՝ Եվրամիությունն ու մեծ տերությունները «հիմնականում հետապնդում են սեփական տնտեսական շահերը»։

2016թ․ նոյեմբերի 14ին Եվրամիության Խորհուրդը կանաչ լույս էր տվել Ադրբեջանի հետ ավելի սերտ կապերի հաստատմանն ուղղված նոր համաձայնագրի մշակմանը։ Ինչպես ասված էր ԵՄ հաղորդագրության մեջ, Խորհուրդը մանդատ էր տվել Եվրահանձնաժողովին և Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ Ադրբեջանի հետ բանակցելու համապարփա