18 ապրիլ, 2017 12:41 Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում հավանության է արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած սահմանադրությունը, որով երկիրը կառավարման խորհրդարանական համակարգից անցում է կատարում նախագահական կառավարման։ Փոփոխությունների օգտին, քվեաթերթիկների 99%-ի մշակման արդյունքում, քվեարկել է մասնակիցների 51,35%-ը, դեմ՝ 48,65%-ը։ Էրդողանը շտապել է ազդարարել հանրաքվեում «Այո»-ի հաղթանակը, մինչդեռ գլխավոր ընդդիմությունը՝ ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀՊ), հայտարարում է համատարած ընտրախախտումների մասին և խոստանում բողոքարկել արդյունքները՝ դիմելով երկրի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թուրքիայում անցած հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մտադրության մասին հայտարարել է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)։ Թուրքական հանրաքվեն կոշտ քննադատել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելությունն իր զեկույցում։ Արդյունքներով բավարարված չեն Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ: 13 ապրիլ, 2017 14:29 «Լինել բաց աշխարհի մաս»․ Ղազախստանն անցնում է լատինատառ այբուբենի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև տարեվերջ ղազախերենի համար մշակել լատինատառ այբուբեն։ Գաղափարին, որը հնչեցվել էր նաև ավելի վաղ, Ղազախստանի նախագահն անդրադառնում է շատ հստակ իր հոդվածում՝ «Ապագայի վեկտոր հանրային գիտակցության արդիականացում» վերնագրով։ Վերլուծաբանները կարծում են, որ անցումը լատինատառ գրի Ղազախստանի բյուջեին կարող է արժենալ մոտ 115 մլն դոլար։ Նազարբաևն այդկերպ փորձում է ապահովել բնակչության այն հատվածի աջակցությունը, որը ձգտում է անջատվել ռուսական աշխարհից և գնահատում է ազգային ինքնությունը։
««Ղազախստան 2050» ռազմավարության տեքստում ես հայտարարել եմ մինչև 2025ը լատինատառ այբուբենի անցման մասին, գրում է Նազարբաևը։ Այսինքն՝ մինչև այդ թվականը բոլոր փաստաթղթերը, պարբերական հրատարակություններն ու գրքերը պետք է տպագրվեն լատինատառ»։
Նախապատրաստությունն այդ գործընթացին, Ղազախստանի երկարակյաց նախագահի պնդմամբ, պետք է սկսվի հենց այսօր․ մինչև տարեվերջ գիտնականները պետք է մշակեն այբուբենի նոր տարբերակ, իսկ 2018ից սկսած մասնագետները կզբ
13 ապրիլ, 2017 13:33 ԵՄ-ն Ադրբեջանի հետ նոր համաձայնագրում աջակցում է նրա տարածքային ամբողջականությանը․ Մամեդյարով Եվրամիության հետ Ադրբեջանի նոր համաձայնագրում ամենակարևորն այն է, որ Միությունը բավական հստակ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, անկախությանն ու անձեռնմխելիությանը, միջազգայնորեն ճանաչված սահմաններին․ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։
«Ադրբեջանը եղել է հուսալի գործընկեր ԵՄի համար և ցուցաբերել վճռական քաղաքական կամք հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որոնք հիմնված են իրավահավասար գործընկերության և ընդհանուր շահերի վրա», ասել է Մամեդյարովը։
Նա նշել է, որ երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան այցի ընթացքում նոր էջ է բացել երկկողմ հարաբերություններում։
Ըստ Մամեդյարովի՝ շարունակում է հիմնարար մնալ ռազմավարական գործընկերությունը էներգետիկ ոլորտում։ Ադրբեջանի համար առաջնահերթ ուղղություններից է ԵՄի հետ երկխոսության ամրապնդումը։
«Եվրամիության հետ Ադրբեջ
13 ապրիլ, 2017 11:40 Լարված, բայց հեռանկարով․ ինչ խոսեց Թիլերսոնը Մոսկվայում Ապրիլի 12-ին ավարտվեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի առաջին այցը Մոսկվա։ Մեկ օրվա ընթացքում նա հանդիպում է ունեցել ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջինիս հետ հանդիպումն, այդուհանդերձ, կայացել է, չնայած Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի ժամանակացույցում նման հանդիպում նշված չէ։ Ինչպես նկատում է BBC-ն, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնության գալ բոլոր հարցերի շուրջ։ Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ այցն անցել է բավական լարված մթնոլորտում։ Կրեմլում կայացած բանակցություններից հետո եզրափակիչ հայտարարություններից դատելով՝ դիրքորոշումների մերձեցման հասնել չի հաջողվել, սակայն կողմերը պայմանավորվել են առնվազն սկսել շարժվել այդ ուղղությամբ։ 12 ապրիլ, 2017 18:08 Վրաստանը հրաժարվում է խորհրդային Su-25-երից և հենվում դրոնների վրա Վրաստանը ձերբազատվում է Su25 խորհրդային կործանիչներից և դրանց փոխարեն հենվելու է մարտական ուղղաթիռների ու դրոնների վրա․ այսպիսի հայտարարություն, Democracy and Freedom Watch վրացական կայքի փոխանցմամբ, արել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։
Նա պարզաբանել է, որ Su25ը համեմատաբար հնացած օդանավ է, որի պահեստամասերն արտադրվում են Ռուսաստանում։
Երեկ ելույթ ունենալով խորհրդարանում՝ Իզորիան ասել է, որ նախարարությունը ծրագրում է վաճառել Su25երն ու ստացված գումարով ձեռք բերել ուղղաթիռներ ու դրոններ։
Ներկայում վրացական օդուժում առկա է 12 ինքնաթիռ, մի քանի Mi24 և Mi8, ինչպես նաև ամերիկյան արտադրության  Bell UH1 Iroquois ուղղաթիռներ։
2015թ․ մայիսին Վրաստանը բացահայտել էր նոր անօդաչու ուղղաթիռ, որը հավաքել է վրացական Delta ընկերությունը։ DF Watch կայքը գրում է, որ դատելով լուսանկարներից, դա ամերիկյան RotorWay Exec ընտանիքի արդիականացված ուղղաթիռ է։
Deltaն հիմնադրվել է 2010թ․ և ենթարկվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։ Ընկերությունը արտադրում է մարտական մեքենաներ, հ
12 ապրիլ, 2017 16:48 Վրաստանը հրաժարվում է «Գազպրոմի» գազից Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր հայտարարել է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Վրաստանը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից գազ չի գնի։
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Կալաձեն ասել է, որ ավելի վաղ «Գազպրոմ»ի հետ Վրաստանի կնքած պայմանագիրը՝ դեպի Հայաստան տարանցվող գազի դիմաց վճարի մոնետիզացիայի վերաբերյալ, թույլ է տալիս կախվածություն չունենալ ռուսաստանյան գազից։
«Ստացված գումարը մեզ թույլ է տալիս գազ գնել Ադրբեջանից, Իրանից», ասել է Կալաձեն՝ հավելելով, որ կայացվել է «ամբողջությամբ ադրբեջանական գազով լիցքավորվելու որոշում»։
Նա նաև ասել է, որ «Գազպրոմ»ի հետ երկամյա պայմանագրի ավարտին Վրաստանը կունենա «ավելի ամուր դիրքեր», քանի որ կավարտվի գազի պահեստարանի շինարարությունը։
Ադրբեջանական գազն այսօրվա դրությամբ Վրաստանի գազամատակարարման հիմնական աղբյուրն է։
Ինչպես վկայում է Վրաստանի էներգետիկ և ջրային պաշարների ազգային կարգավորող հանձնաժողովի զեկույցը, 2016թ․ Վրաստանի կողմից սպառված բնական գ
12 ապրիլ, 2017 14:18 Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակն ավելի ցածր է, քան Օբամայի օրոք էր․ Պուտին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակը ավելի ցածր է, քան Բարաք Օբամայի օրոք էր, «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«Կարելի է ասել, որ աշխատանքային մակարդակում, հատկապես՝ ռազմական, վստահության մակարդակը ավելի լավը չի դարձել, այլ ավելի շուտ վատթարացել է», ասել է Պուտինը։
Այս հայտարարությունը ՌԴ նախագահն արել է Մոսկվա ժամանած՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից առաջ։ Հանդիպմանը նախորդել է ռուսամերիկյան հարաբերությունների վատթարացումը՝ Սիրիայում ծավալված իրադարձություններով պայմանավորված։
Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Մոսկվայի շահերից է բխում Սիրիայի հարցում գործողությունների համակարգումը, այլ ոչ թե «անհուսալի դաշնակցին» սատարելը [Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խմբ]։ Մոսկվայում նման հայտարարություններն ընկալվել են որպես վերջնագիր։
Ավելի մանրամասն՝ Կկայանա՞ արդյոք ռուսամերիկյան «մեծ գործարք»․ Թիլերսո
12 ապրիլ, 2017 10:55 Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ, այցելել Ծիծեռնակաբերդ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, վ առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցերի։ Հանդիպումից հետո երկու նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Միխեիլ Ջանելիձեն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղելտնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, մասնավորապես կարևորել ենք Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, ինչպես նաև առաջիկ
11 ապրիլ, 2017 15:03 Պատշաճ կերպով հիշատակել Հայոց ցեղասպանությունը․ կոնգրեսականների կոչը Թրամփին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և հետախուզության հարցերով հանձնաժողովների նախագահներն ու անդամները և ավելի քան ութ տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով պատշաճ կերպով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը իր ապրիլքսանչորսյան ուղերձում․ այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը։ Թրամփին ուղղված երկկուսակցական նամակում, մասնավորապես, ասված է, որ ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը՝ ԱՄՆ-ը վերահաստատում է ապագա վայրագությունների կանխարգարգելմանն իր հանձնառությունը։ 11 ապրիլ, 2017 11:24 Կկայանա՞ արդյոք ռուս-ամերիկյան «մեծ գործարք»․ Թիլերսոնի մոսկովյան այցին ընդառաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այսօր կայցելի Մոսկվա։ Դա կլինի նրա առաջին այցն այդ պաշտոնում։ Վաղը կայանալու է նրա հանդիպումը ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես գրում է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին, ապրիլի 12ին նախատեսված էր Թիլերսոնի հանդիպումը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն երեկ նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցներին ասել է, որ Պուտինի ժամանակացույցում նման հանդիպում չկա։ Այդուհանդերձ, «Կոմերսանտ»ի աղբյուրները չեն բացառում, որ պետքարտուղարը կայցելի Կրեմլ։ Ռուսամերիկյան բանակցությունների օրակարգի թիվ մեկ հարցերից է բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստությունը, որը լինելու է առաջինը Սպիտակ տան տիրոջ փոփոխությունից հետո։ Նման հանդիպում, ինչպես ակնկալվում է, կարող է կայանալ հուլիսից ոչ ուշ։
Անցյալ շաբաթ ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից Միջերկրական ծովում սիրիական «Շայրաթ» ռազմաբազային հասցված հարվածներից հետո Թիլերսոնի այցի հարցը օդում կախված էր, սակայն այն չչեղարկվեց․ կողմերը համարեցին, որ ան
10 ապրիլ, 2017 20:55 Turkey and Russia - From Enmity to Friendship: Amberin Zaman Amberin Zaman, a Turkish scholar and former correspondent for The Economist talks about Russian-Turkish relations and their impact on the region’s politics. Zaman was one of the featured speakers at the USC Institute of Armenian Studies’ conference - “The End of Transition: Shifting Focus a Quarter Century After the Soviet Collapse.” The April 9 conference was hosted at the University of Southern California in Los Angeles.
10 ապրիլ, 2017 15:58 Ալիևը կարծում է՝ Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա․ այսօր Ադրբեջանի կառավարության՝ առաջին եռամսյակում սոցիալտնտեսական զարգացման արդյունքներով հրավիրված նիստին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ուշադրության կենտրոնում էր նաև ղարաբաղյան հակամարտությունը։
Ալիևն ասել է, որ համանախագահները բազմիցս են նշել՝ «ստատուս քվոն անընդունելի է»։
«Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա», հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ կրկնելով ՄԱԿի ԱԽ բանաձևերի կատարման և հայկական զորքերի դուրս բերման վերաբերյալ բազմիցս հնչեցրած պահանջը։
Համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանը օր օրի ուժեղանում է, Ալիևը որպես ևս մեկ դրական շարժ է համարել Ադրբեջանին օտարերկրացու արտահանձնումը [Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը, որի կալանքի ժամկետն օրերս երկարաձգվել է երեք ամսով ՍիվիլՆեթ]։
«Դա դաս է նրանց համար, ովքեր կոպտորեն խախտել են մեր օրենքները&raq