15 փետրվար, 2017 16:34 Լրագրությունը հանցանք չէ․ Հասան Ջեմալը՝ իրեն դատապարտելու մասին Փետրվարի 15-ին Т24 կայքում լույս տեսած հոդվածում Ջեմալը գրում է․ «Ապրում ենք այնպիսի մի երկրում, որ նույնիսկ ահաբեկիչ է թե՛ «Ո՛չ» ասողը [սահմանադրական հանրաքվեին - ՍիվիլՆեթ], թե՛ հոդված գրողը։
Էրդողանը հանրաքվեին «Ո՛չ» ասողին հռչակում է ահաբեկիչ, իսկ դատարանը լրագրողին ահաբեկչության մեջ մեղադրելով՝ բանտարկում է։
Ես ասում եմ՝ լրագրությունը հանցանք չէ։ Այնտեղ որտեղ դատապարտում են լրագրողին, չի կարող լինել ազատություն, օրենք, ժողովրդավարություն։
Եթե քուրդ լրագրողները ազատ չեն, թուրք լրագրողներն էլ չեն կարող ազատ լինել։
Չեմ կարող անտարբեր մնալ քրդական տարածաշրջանում տեղի ունեցող ցավին, թափվող արյանը, արցունքին։
Մենք վերածվում ենք միաձայն մի հասարակության, որը ենթարկվում է պալատի սուլթանին։
Առանց պալատական իշխանությանը վերջ տալու, առանց տարիներ ի վեր Թուրքիայի հիմնական խնդրի՝ Էրդողանի հարցը լուծելու Թուրքիայի առջև դեպի խաղաղություն, կայունություն և ժողովրդավարություն տանող ճանապարհները չեն բացվելու»։
15 փետրվար, 2017 14:15 Շահին Միրզոև. Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար Կարծում եմ՝ Հայաստան գալով՝ չեմ սխալվել այսօր Երևանում մեկնարկած «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսին հայտարարել է թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որն օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան ստացել Հայաստանում

«Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, նրանք զրկված են ԶԼՄներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազ․ թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ՝ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում 
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայ
15 փետրվար, 2017 11:27 Արգենտինայում առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ժխտումը   Արգենտինայի «Հաղթանակի ճակատ» կուսակցության պատգամավոր Նիլդա Գառեն այս շաբաթ ներկայացրել է ժխտողականությունը քրեականացնող օրինագիծ, որը ներառում է նաև Հայոց ցեղասպանության ժխտումը․ այս մասին Գառեն ասել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում։

Նախագիծը, որը հիմնված է մի շարք եվրոպական երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրենսգրքում ամրագրել և պատասխանատվություն սահմանել բոլոր նրանց հանդեպ, ովքեր «հրապարակայնորեն ժխտում, նվազեցնում, արդարացնում և/կամ հավանություն են տալիս ցեղասպանությանը կամ մարդկության դեմ հանցագործությունների ցանկացած դրսևորմանը»:
15 փետրվար, 2017 11:08 Արցախի օմբուդսմենը Ստրասբուրգում ներկայացրել է ադրբեջանական վայրագությունների մասին զեկույցը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում, փետրվարի 14ին մամուլի ասուլիս է տվել Եվրախորհրդարանում Ստրասբուրգի նստավայր։ Ասուլիսին մասնակցել է նաև եվրապատգամավոր, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը։ 

Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը

Ֆրանկ Էնգելը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնելով ասուլիսի մասին՝ գրել է, որ իսկապես կարևոր է, որ նման լուրջ միջադեպերի ժամանակ ներկա լինեն միջազգային դիտորդներ, որոնք կարձանագրեն մարդու իրավունքների խախտումները։

 
14 փետրվար, 2017 17:22 Էրդողանի մասին 8 մլն դոլարանոց ֆիլմը՝ անձի պաշտամունքի նոր դրսևորում․ Al-Monitor-ի անդրադարձը AlMonitor կայքում լույս է տեսել սյունակագիր Մուստաֆա Աքյոլի հոդվածը՝ «Շուտով՝ Էրդողան «Ղեկավարը»» վերնագրով հոդվածը, որը պատմում է Թուրքիայում շուտով էկրաններ բարձրացող ֆիլմի մասին։ Թուրքիայի կինոարդյունաբերության համար աննախադեպ թանկ այս ժապավենը գովերգում է Էրդողանին՝ նրան ներկայացնելով որպես ազգի փրկիչ։ Աքյոլի համոզմամբ՝ անձի պաշտամունքը գնալով՝ ավելի է խորանում Թուրքիայում՝ ստանալով նոր դրևսորումներ։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Մարտի 3ին թուրքական կինոթատրոններում էկրան է բարձրանալու «Reis» թարգմանաբարար՝ «Ղեկավարը» ֆիլմը, որը ներկայացնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կյանքը մանկությունից մինչև քաղաքական իշխանության գագաթնակետ։ Առցանց հայտնված թրեյլերները կասկած չեն թողնում, որ ֆիլմի գլխավոր կերպարը ներկայացվում է որպես իսկական հերոս։ Ֆիլմի ցուցադրման ժամանակահատվածն էլ պատահական չէ ընտրված՝ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մի շաբաթ առաջ, որի միակ նպատակը, շատերի կարծիքով, Էրդողանի «միանձնյա ղեկավարության&raq
14 փետրվար, 2017 15:43 Իրանը 30 մլրդ բարել նավթի նոր պաշարներ է հայտնաբերել Ինչպես փոխանցում է իրանական Press TVն, Իրանում հայտնաբերվել են նավթի նոր պաշարներ, որոնք հասնում են 30 մլրդ բարելի։ Հայտնաբերվել են նաև 128 տրլն խորանարդ ֆուտի գազի պաշարներ։
Իրանի Ազգային նավթագազային ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նավթի հայտնաբերված պաշարներից մոտ 4,7 մլրդը վերականգնվող են։
Պաշտոնյան տեղեկացրել է, որ վերջին չորս տարիներին տեղի ունեցած նոր բացահայտումները վկայում են, որ ավելի մեծ է գազի և ոչ թե նավթի նոր պաշարների բացման հավանականությունը։
Իրանն առաջատար է աշխարհում գազի ապացուցված պաշարներով՝ ավելի քան 30 տրլն խմ։ Իրանի նավթի ապացուցված պաշարներն աշխարհում երրորդն են՝ 157 տրլն բարել։ Ընդհանուր առմամբ Իրանն աշխարհում ունի ածխաջրածինների ամենամեծ պաշարները։
14 փետրվար, 2017 12:58 Հայաստանում մեզ ընդունել են ամենաբարձր մակարդակով․ ապաստան ստացած թալիշ ընդդիմադիր Թալիշ ընդդիմադիր բլոգեր, Թալիշական ազատագրական շարժման անդամ Շահին Միրզոևը, որն օրերս ապաստան էր ստացել Հայաստանում, նամակ է հղել «Թալիշ Ինֆո» լրատվական գործակալությանը, որում պատմել է իրեն և ընտանիքին Երևանում տրամադրված լավ պայմանների մասին․ հաղորդում է talishinfo կայքը։
Միրզոևը հաղորդել է, որ հայ ժողովուրդն իրեն և ընտանիքին «ամենաբարձր մակարդակով է ընդունել»։ Ակտիվիստի ծանր հիվանդ կնոջը բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են հետագա բուժման համար։ Հայաստանյան իշխանություններն, ըստ Միրզոևի, իր ընտանիքին տրամադրել են հարմար կացարան և կապի միջոցներ։ Ներկա պահին ամբողջ ընտանիքը գտնվում է ՄԱԿի ներկայացուցիչների և Կարմիր խաչի հովանու ներքո։
Շահին Միրզոևի խոսքով՝ իրենց՝ թալիշներին, «Հայաստանում հատուկ հարգանքով են վերաբերվում»։
Լուսանկարը՝ Talish Infoի։
14 փետրվար, 2017 11:33 Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդի դեմ մահափորձ է կանխվել Վրաստանի իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկի դեմ մահափորձ։ Հանցագործի թիրախն, ըստ ամենայնի, Գերմանիայում բուժվող Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդն էր։
Մահափորձի նախապատրաստման կասկածանքով, ինչպես հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն, փետրվարի 10ին ձերբակալվել է նվիրապետ Գիորգի Մամալաձեն։
Ինչպես տեղեկացրել է դատախազը, փետրվարի սկզբին դատախազություն է դիմել Մամալաձեի ծանոթը, որը պատմել է, որ հոգևորականը դիմել է իրեն՝ ցիանիդ թույն հայթայթելու խնդրանքով։ Մամալաձեն խոստովանել է, որ թունն իրեն անհրաժեշտ է հոգևոր պետերից մեկի դեմ մահափորձի նպատակով։
Փետրվարի 10ին Մամալաձեն ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից մտադիր էր մեկնել Գերմանիա, որտեղ այս պահին գտնվում է պատրիարք Իլիան։
Մամալաձեի ուղեբեռում հայտնաբերվել է ցիանիդ, նրա տանը խուզարկության արդյունքում հայտնաբերվել հրազեն և զինամթերք։ Մամալաձեն իր մեղքը չի ընդունում։
Քննությունն, ըստ գլխավոր դատախազի, ունի հիմնական վարկած, թե ում դեմ էր նախապատրաստվում մահափորձը։ Վրացա
13 փետրվար, 2017 17:18 Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Կլոպին՝ «ճանապարհը ցույց տալու» համար Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»ի մարզիչ Յուրգեն Կլոպին խորհրդի համար, որի օգնությամբ կարողացավ հաղթահարել Օլդ Թրաֆորդում իր կարիերայի սկզբնական դժվարությունները։ Այդ մասին նա խոսել է BBCի «Ֆուտբոլը՝ դիտակետում» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Գերմանիայում Կլոպի գլխավորած ակումբում Հենրիխը երկու խաղաշրջան էր անցկացրել, որից հետո՝ 2015ի հոկտեմբերին, Կլոպը ստանձնել էր «Լիվերպուլ»ի մարզչի պաշտոնը։ 
«Ես շնորհակալ եմ Կլոպին։ Նա ինձ հետ աշխատել է անհատական ու հոգեբանական մակարդակներում», ասել է Հենրիխը։   
«Դորտմունդ»ում շատ էի լարված՝ մեր մի քանի վատ խաղերից հետո։ Կլոպը ինձ ցույց տվեց ճանապարհը Նա աջակցում էր ինձ և ասում, որ գլուխս միշտ բարձր պահեմ, քանի որ առջևում լավ բաներ են սպասվում։ Նա ինձ օգնեց դառնալ խաղացող», պատմում է այս խաղաշրջանում արդեն հինգ գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը։
«Ընկերական» Մոուրինյոն իր &laq
13 փետրվար, 2017 16:23 Մեքսիկայում բազմահազարանոց ցույցեր են Թրամփի դեմ Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի քաղաքականության և ԱՄՆ-Մեքսիկա սահմանի երկայնքով 2000 մղոն ձգվող պատ կառուցելու ծրագրի դեմ։

BBC-ի փոխանցմամբ՝ ավելի քան մեկ տասնյակ մեքսիկական քաղաքներում սպիտակ հագուստներով ցուցարարները ծածանում էին Մեքսիկայի դրոշն ու հակաթրամփյան պաստառներ, նպատակ ունենալով ուղերձ հղել՝ Մեքսիկան միավորված է Թրամփի դեմ։ Պաստառներից մեկի վրա գրված էր. «Շնորհակալություն, Թրա՜մփ, Մեքսիկան համախմբելու համար»։

Ցուցարարները քննադատում են նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ու բռնության նվազեցման ձախողման մեջ։
13 փետրվար, 2017 13:58 Թուրք նախարարն «ափսոսում է», որ Հայաստանի հետ սահմանը փակ է Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը Կարս կատարած այցի ժամանակ անդրադարձել է ՀայաստանԹուրքիա փակ սահմանին։ Թուրք նախարարը նշել է, որ ԲաքուԹբիլիսիԿարս երկաթուղու և առանձին ճանապարհների միջոցով ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ։
Թուրքական Milliyetի հաղորդմամբ՝ Ահմեթ Արսլանն ասել է․ «Ափսոս, Հայաստանի սահմանը փակ է, երանի, փակ չլիներ։ Սակայն բացելու համար կա մեկ պայման։ Եթե Հայաստանը վերջ տա Ղարաբաղի օկուպացիային ու կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, այդ ժամանակ կբացենք սահմանը»։
ՀայաստանԹուրքիա փակ սահմանի գոյության պայմաններում թուրք նախարարը Կարսի նահանգի զարգացման տեսանկյունից կարևորել է թուրքվրացական Աքթաշ սահմանադուռը։
Հայթուրքական արձանագրությունների ստորագրումից հետո ՀայաստանԹուրքիա սահմանի բացումը Լեռնային Ղարաբաղի խնդրով  պայմանավորել և նմանաբնույթ հայտարարություններ են արել թե՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե՛ երկրի՝ իրար հաջորդած արտգործնախարարները։
Վրացթուրքական սահմանին՝ ՍամցխեՋավախեթի շրջանում, հոկտեմբերի 18ին բ
13 փետրվար, 2017 11:37 Թալիշական թերթի խմբագիրը մեկնաբանել է Միրզոևի՝ Հայաստանից ապաստանի հայցումը «Թոլիշի Սադո» թերթը երբեք չի ունեցել Շահին Միրզոև անունով թղթակից․ այս մասին ադրբեջանական Turan գործակալությանն ասել է պարբերականի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը։ Վերջինս պնդել է, որ «ընդհանրապես չի ճանաչում Շահին Միրզոև անունով մարդու»։

Իր հերթին «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը Turan-ին ասել է, որ Միրզոևը պարբերականի թղթակից էր «հասարակական հիմունքներով» 2015թ․, սակայն նրա հետ համագործակցությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ 2016-ին հրաժարվել է «Թոլիշի Սադո»-ի բաժանորդագրությունից։

«Ես՝ որպես Թալիշական հանրապետական մշակութային կենտրոնի նախագահ, հայտարարում եմ, որ 2016թ․ մայիսի 1-ին Միրզոևն ընտրվել էր կենտրոնի անդամ։ Ներկայում նա կենտրոնի վարչության անդամ է, սակայն նրա կողմից այլ երկրում ապաստանի ստացումը կենտրոնի և մեր թերթի հետ կապ չունի»,- ասել է Ջալիլովը։