7 հուլիս, 2017 14:38 Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական ցանկացած գործողությունից․ ՄԱԿ Հուլիսի 6ի ճեպազրույցի ժամանակ ՄԱԿի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձություններին։ Նա, մասնավորապես, ասել է
·        Ինչպես 2017թ հունիսի 22ին ընդգծել է ՄԱԿի գլխավոր քարտուղարը, մեր մտահոգությունն աճում է՝ կապված անվտանգության իրավիճակի վատթարացման հետ, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում հրադադարի խախտման ամենավերջին դեպքերը։
·         Մենք ի գիտություն ենք ընդունել և երկրորդում ենք համանախագահների վերջին հայտարարությունը՝ կապված Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղի մոտ բռնության նոր դեպքերի հետ, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։
·         Մենք կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական ցանկացած գործողությունից և խստորեն հորդորում ենք նրանց անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ու հետագայում բռնության դեպքերի բացառման ուղղությ
7 հուլիս, 2017 12:58 Թուրքիայում ձերբակալվել է Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի տնօրենն ու այլ ակտիվիստներ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը երեկ հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը հուլիսի 5ին ձերբակալել է կառույցի՝ Թուրքիայի տնօրեն Իդիլ Էսերին և այլ ակտիվիստների։ Amnestyն կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց։
«Մենք խորապես անհանգստացած ենք և վրդովված, որ Թուրքիայի որոշ առաջատար իրավապաշտպաններ, այդ թվում՝ Amnesty Internationalի տնօրենը, ձերբակալվել են այդքան աղաղակող ձևով` առանց պատճառի»։
«Սա իշխանության անհեթեթ չարաշահում է, որն ընդգծում է այն վտանգավոր իրավիճակը, որին առերեսվում են ակտիվիստներն այդ երկրում։ Իդիլ Էսերն ու նրա հետ ձերբակալվածները պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվեն», ասված է կազմակերպության հայտարարությունում։ Amnestyն նշում է, որ ներկայում Համբուրգում հավաքված աշխարհի առաջնորդները չափազանց հանդուրժող են եղել Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հարցում և պետք է օգտվեն առիթից՝ Էրդողանի հետ հանդիպումներում հարցը վճռականորեն բարձրաձայնելու և ազատազրկված իրավապաշտպաններին ազատ արձակելու կոչեր հնչեցնելու համար։
7 հուլիս, 2017 11:15 Մեր քաղաքականությունը հստակ է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցված կարգավորումն է․ Պետդեպ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի խաղաղ բնակիչների շարքում, որոնց թվում, հնարավոր է, երկամյա երեխա է եղել։ Դա տեղի է ունեցել շփման գծի մոտ։ Ցանկանում ենք ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այդ տարածաշրջանում մեր քաղաքականությունը շարունակում է հստակ լինել՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցված կարգավորումն է՝ միջազգային իրավունքի հիման վրա, որը ներառում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների պահպանում»,- հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուերթը։
7 հուլիս, 2017 10:54 «Դիվանագիտական էթիկայից հեռու», «զարմանալի ու անհասկանալի» հայտարարություն․ Բաքուն մեղադրում է Մոսկվային Ռուսաստանի ԱԳՆ-ի երկրորդ հայտարարությունը, որը վերաբերում է Ադրբեջանի տարածք հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների մուտքին և որը հեռու է դիվանագիտական էթիկայից, զարմանալի է և անհասկանալի․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության երեկվա մեկնաբանությանը։

Պաշտոնական Բաքուն ռուսաստանյան կողմի դիրքորոշումը որակել է «ոչ բարեկամական կեցվածք, որը չի համապատասխանում երկու պետությունների միջև ռազմավարական գործընկերության հարաբերություններին»։
6 հուլիս, 2017 16:02 Մինսկի խմբի անդամ Թուրքիան «կաջակցի խաղաղություն հաստատելու ջանքերին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում» Բացարձակ միակողմանի իր հայտարարությամբ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը դատապարտել է Հայաստանին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում գտնվող կրակակետին հարվածելու համար, որի արդյունքում, ադրբեջանական կողմի պնդմամբ, զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Հայաստանի գործողությունները որակելով որպես «ստոր վայրագություն»՝ Անկարան նրան մեղադրել է միջազգային նորմերի «խախտման» մեջ։
6 հուլիս, 2017 13:39 Ռուսաստանը Ադրբեջանից պահանջում է դադարեցնել հայկական ազգանունով իր քաղաքացիների նկատմամբ խտրականությունը Ռուսաստանի ԱԳՆ-ն վերջին օրերին բարձրաձայնում է Ադրբեջան ժամանող՝ հայկական ազգանուններ ունեցող ռուսաստանցիների իրավունքների խախտման հարցը՝ Ադրբեջանից պահանջելով դադարեցնել խտրական այդ քաղաքականությունը։ Հուլիսի 5-ին հնչել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, որը հուլիսի 6-ին տեղ է գտել գերատեսչության պաշտոնական կայքում՝ որպես մեկնաբանություն։ Ադրբեջանն ի պատասխան հայտարարել է, որ նման գործողությունների դիմում է «սադրանքներ կանխարգելելու» նպատակով։ Բաքվի այդ պատասխանը Մոսկվան որակել է «ոչ պարզ և ոչ էլ՝ բավարար»։ Ուշագրավ է նաև ռուսաստանյան այս հայտարարությունների ժամանակահատվածը՝ հաշվի առնելով, որ խտրականության դեպքերը նոր չեն։ 6 հուլիս, 2017 12:15 Անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ղարաբաղում իրավիճակի մասին Ցավակցում ենք զոհվածների հարազատներին։ Անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունն ու կոչ ենք անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ միջոցները իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ բռնության դադարեցման ու բանակցությունների վերսկսման վերաբերյալ։ 6 հուլիս, 2017 11:51 Ադրբեջանը օտարերկրյա լրագրողներին ու ռազմական կցորդներին տանում է Ալխանլի Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները, գլխավոր դատախազությունն ու Ֆիզուլիի շրջանի գործադիր իշխանությունը կազմակերպել են Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների և ռազմական կցորդների այցը Ալխանլի գյուղ։
 
Ադրբեջանի ԱԳՆի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ լրատվամիջոցների թվում են TRT, İhlas Haber Ajansı, «Мир», Associated Press, РИА Новости, «Ամերիկայի ձայն», BBC լրատվականների ներկայացուցիչները։ 
Ադրբեջանական կողմը լրատվամիջոցներին և կցորդներին ցուցադրելու է Ալխանլի գյուղում բնակիչների զոհվելու վայրը։
 

Հուլիսի 4ին ԼՂ ՊԲն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ կիրառել է ՏՌ107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։
Ավելի ուշ ԼՂ ՊԲն հաղորդել էր պատասխան գործողությունների և ադրբեջանական կողմում հնարավոր կորուստների մասին։
Արցախի Հանրապետության ԱԳՆն հայտարարություն է տարածել շփման գծում վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ նշելով, որ ադրբեջանական կողմը
6 հուլիս, 2017 11:14 Ադրբեջանը չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան․ Արցախի ԱԳՆ Արցախի Հանրապետության ԱԳՆն հայտարարություն է տարածել շփման գծում վերջին իրադարձությունների կապակցությամբ։
«Ս թ հուլիսի 4ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։
Արցախի պաշտպանության բանակը ստիպված էր պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը։ Ադրբեջանական կողմի սադրած միջադեպի արդյունքում, դժբախտաբար, գյուղի բնակիչների շրջանում կան տուժածներ։
Մենք բազմաթիվ անգամ, դեռևս ապրիլյան ագրեսիայի օրերին, ուշադրություն ենք հրավիրել այն փաստին, որ ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, չի խորշում օգտագործել իր իսկ քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան՝ Արցախի տարածքը գնդակոծելու նպատակով։
Սահմանի երկու կողմերում ապրող խաղաղ բնակչո
6 հուլիս, 2017 10:54 Արցախի բանակը երբևէ նախահարձակի դերում հանդես չի եկել ԱՑավալի է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու և այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան: Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում և վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միևնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից և անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային և անհամարժեք պատասխան: 5 հուլիս, 2017 08:33 ՊԲ-ն հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից կրակային խոցման տեսագրություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հրապարակել է երեկ հակառակորդի կողմից TR107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ
ՊԲն ուշադրություն է հրավիրում էկրանին ֆիքսված ժամանակացույցին Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 2031ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն

«Ձեզ ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը», նշվում է հաղորդագրությունում

Այո, Իլհամ, լսում եմ
Այո, կրակել են երեք հատ, երկուերեք հոգի վիրավորվել են, ծանր վիճակում են, մեկը թեթև
Վերև է ընկել, այնտեղ Վագիֆի փողոց կա, դուրս են եկել ընդառաջ
Ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես, Turan գործակալությունը, հաղորդում է, որ Ալխա
4 հուլիս, 2017 17:32 Հայ-թուրքական հարաբերությունները մեթոդաբանական վերանայման ու աշխարհաքաղաքական անտարբերության խաչմերուկում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լայնորեն լուսաբանվել են գիտահետազոտական գրականության մեջ: Այդ թեմային անդրադարձել են բոլոր հնարավոր տեսանկյուններից և կարծես թե ոչ մի տեսակետ քննարկումներից դուրս չի մնացել: Այդուհանդերձ, քանի դեռ երկու երկրների միջև չկան հաստատված դիվանագիտական հարաբերություններ, և սահմանը մնում է փակ, ոչ մի ջանք չպետք է խնայել հասկանալու առկա և հնարավոր դժվարությունները և գտնելու առաջ շարժվելու ուղիները: Այդ նպատակով է, որ այս հոդվածը բարձրացնում է մի քանի հարցեր, որոնք առնչվում են հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հաստատված տեսակետներին ու մեկնաբանություններին: