4 հուլիս, 2017 12:16 2017-ի առաջին կեսին Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է 38 կորուստ․ զեկույց 2017թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է առնվազն 38 կորուստ․ այսպիսի տվյալներ է բերում Meydan TV-ն՝ վկայակոչելով Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի զեկույցը։ 16-ը զոհվել է մարտական, 22-ը՝ ոչ մարտական պայմաններում։

Ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈՒ 16 զինծառայող զոհվել է շփման գծում։

Հաղորդվում է նաև, որ «3 զինծառայող մահացել է հիվանդություններից, 3-ը՝ դժբախտ պատահարներից, 4-ը ինքնասպան է եղել։ 7 զինծառայող մահացել է առեղծվածային պայմաններում, 2-ը զոհվել է ծառայակիցների գնդակից, 3-ը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով»։
3 հուլիս, 2017 17:31 Արել եմ ամեն ինչ՝ ԼՂ հարցը սառեցված չպահելու համար, բայց չի հաջողվել․ Աբդուլլահ Գյուլ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալությանը։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ նա ասել է, որ հարցը «չպետք է սառեցված մնա»։

«Անցել է 20-30 տարի։ Ի՞նչ է, պետք է ևս հիսո՞ւնը անցնի։ Ես դա արել եմ հիմնախնդրի լուծման համար։ Ցավոք, դա արդյունք չի տվել»,- ասել է Գյուլը՝ անդրադառնալով իր նախագահության ընթացքում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։

Թուրքիայի նախկին նախագահը շեշտել է, որ իրենք «երբեք չեն հաշտվի Ադրբեջանի հողերի զավթման հետ»։
3 հուլիս, 2017 12:59 Կատարին տրված վերջնաժամկետը երկարաձգվել է 48 ժամով Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները համաձայնել են 48 ժամով երկարաձգել Կատարին տված վերջնաժամկետը, որը լրացել է կիրակի կեսգիշերին։ Պայմանները կատարելու դեպքում չորս երկրները կվերացնեն Դոհայի դեմ սահմանափակումները։
Ծոցի ճգնաժամի կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես եկող Քուվեյթի էմիրը երկարաձգման հարցով դիմել է Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին ԱՄԷ, Բահրեյնին և Եգիպտոսին այն բանից հետո, երբ Կատարը հայտարարել է, որ պահանջներին կարձագանքի երկուշաբթի օրը։
Հունիսի 5ին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄԷ, Բահրեյնը, Եգիպտոսը և Եմենը խզեցին դիվանագիտական կապերը Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և Իրանի հետ մերձենալու մեջ։ Հունիսի 22ին երկրներից չորսը՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷն, Բահրեյնն ու Եգիպտոսը 13 պահանջ ներկայացրին Դոհային՝ նրան տալով 10 օր։ Պահանջների թվում՝ «ԱլՋազիրա» հեռուստաալիքի փակում, տարածաշրջանային հակառակորդ Իրանի հետ կապերի կրճատում, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցում և այլն։
Ավելին՝ Ծոցի ճգնաժամի շուրջ․
3 հուլիս, 2017 11:51 Ադրբեջանի ստվերային տնտեսությունը խոշորագույնն է աշխարհում Ադրբեջանն ունի աշխարհի խոշորագույն ստվերային տնտեսությունը․ այս մասին են վկայում Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) հետազոտության արդյունքները։ Ադրբեջանի ստվերային տնտեսությունը 2016-ի արդյունքներով կազմել է այդ երկրի ՀՆԱ-ի 67,04%-ը։

Ադրբեջանին հաջորդում են Նիգերիան (48,37%), Ուկրաինան (45,96%), Ռուսաստանը (39,07%), Շրի Լանկան (37,76%), Բրազիլիան (34,76%), Պակիստանը (31,78%), Բուլղարիան (29,93%), Էստոնիան (28,48%) և Քենիան (26,82%): Ցանկում ընդհանուր առմամբ ներառված է 28 երկիր։
30 հունիս, 2017 16:13 Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը՝ հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում. լրատվամիջոցներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Աստրիայի Մաուերբախ քաղաքում․ այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրին։

Նախարարներին առաջարկվել է հանդիպել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։ Ակնկալվում է, որ Մինսկի խմբի միջնորդները նույնպես կմասնակցեն հանդիպմանը։

30 հունիս, 2017 15:13 ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր․ ինչ սպասել այս անգամ՝ Eurasianet-ի անդրադարձում «Բոլոր հաշվարկներով, նոր այս համաձայնագիրը, ըստ ամենայնի, կստորագրվի առանց դրամայի, որին ականատես եղանք չորս տարի առաջ՝ գերազանցապես այն պատճառով, որ այս մեկը պարզեցված/թուլացված է այն աստիճանի, որ չսպառնում երկրում Ռուսաստանի դիրքորոշմանը»,- գրում է Կուչերան։ 30 հունիս, 2017 11:04 Փարիզում ազգությամբ հայ վարորդը փորձել է մխրճվել մզկիթի մոտ գտնվող մարդկանց մեջ․ լրատվամիջոցներ Փարիզի արվարձանում՝ մզկիթի մոտ, մեքենան փորձել է մխրճվել մարդկանց մեջ։ Ոչ ոք չի տուժել։ Վարորդը, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, ազգությամբ հայ է։
Ինչպես հաղորդում է Independent պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Փարիզի հարավարևելքում։ Մեքենան բախվել է պատնեշներին։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ վարորդը շարունակաբար հարվածել է պատնեշներին, որոնք պաշտպանում են մզկիթը։
Վարորդի գործողությունների դրդապատճառը պարզ չէ, չնայած՝ Le Parisien թերթի աղբյուրներից մեկը հայտնել է, որ կասկածյալ, որն ըստ ամենայնի, ազգությամբ հայ է, ցանկանում էր լուծել Bataclanի և ChampsElyseesի հարձակումների վրեժը։
 
Թերթը գրում է, որ կասկածյալի մոտ չի նկատվել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցություն։ Նա ձերբակալվել է։
 
 
 
30 հունիս, 2017 09:15 Նյու Յորքի դատարանը մերժել է Ադրբեջանի միջազգային բանկի պարտատերերի հայցը Հունիսի 29ին Նյու Յորքի՝ ԱՄՆի Սնանկության դատարանը մերժել է Ադրբեջանի միջազգային բանկի պարտատերերի հայցը, որոնք դժգոհ են բանկի արտաքին պարտքի վերակազմավորման պլանից։
Նիստը նախագահող դատավորը հայտարարել է, որ պարտատերերի բարձրացրած հարցերը չեն հասնում ԱՄՆի հիմնարար սկզբունքների խախտման աստիճանի։
Բանկի վարչության նախագահ Խալիդ Ախադովը հայտարարել է, որ վերակազմավորման գործընթացը շարունակվում է և հույս հայտնել, որ արդյունքը դրական կլինի։
Մայիսի 15ին Ադրբեջանի միջազգային բանկը Նյու Յորքում սնանկության հայց է ներկայացրել՝ 3,3 մլրդ պարտքի վերակազմավորման հարցում օգնություն ստանալու համար։ Ադրբեջանի խոշորագույն բանկին մեծապես հարվածել է նավթի գնանկումն ու փոխարժեքների տատանումը։
Ավելին՝ Ադրբեջանի խոշորագույն բանկը սնանկացման եզրին է
29 հունիս, 2017 16:50 Համեմատե՛ք Կիպրոսի կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հետ և արտասվե՛ք․ Թոմ դե Վաալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները անգամ հատուկ բանակցողներ չունեն, լավագույն դեպքում հանդիպում են տարին մեկ անգամ, տարիներ շարունակ քննարկում են ԵԱՀԿ-ի՝ մեկ կամ երկու էջից կազմված փաստաթղթերը, չեն նախապատրաստում սեփական փաստաթղթեր։ Նրանք ոչինչ չեն անում փոխզիջման և խաղաղության առավելությունների վերաբերյալ հանրային բանավեճ խթանելու համար։ Նրանք սիրում են քարկոծել Մինսկի խմբի համանախագահներին, սակայն մոռանում են, որ հենց իրենք են պատասխանատու խաղաղ գործընթացի կառուցման համար։ Միջնորդները միջնորդում են, սակայն հենց հակամարտության կողմերն են խաղաղություն հաստատում։ 29 հունիս, 2017 12:13 Իսրայելի ներգրավվածությունը ԼՂ հակամարտությունում կունենա բացասական հետևանքներ․ Ալի Լարիջանի Բաբլոյանի և Լարիջանիի հանդիպումը տեղի է ունեցել Սեուլում եվրասիական երկրների խորհրդարանների խոսնակների տարեկան հանդիպման շրջանակում։ Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադդրբեջանի միջև «հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին միջամտության»։

Լարիջանին նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ էներգետիկ, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։
28 հունիս, 2017 17:30 Վրաստանի նախագահն ընդունել է Մուխթարլիի կնոջը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հունիսի 27ին ընդունել է Վրաստանից առևանգված և Բաքվում կալանավորված հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային։
Հանդիպմանը մասնակցել են Մուստաֆաևայի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին և Վրաստանում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի ակտիվիստ Դաշքին Աղալարովը։ Ներկա էին նաև Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն և Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն։
Նախագահի հետ հանդիպումից հետո Մուստաֆաևան լրագրողներին ասել է, որ մտահոգություն է հայտնել ամուսնու գործով հետաքննության ընթացքի կապակցությամբ։ Նա նշել է, որ Մուխթարլին ունի առողջական խնդիրներ։
Մուստաֆաևան շեշտել է, որ Վրաստանի նախագահը այդ երկրի «միակ պաշտոնյան է», որը Մուխթարլիի անհետացումը Թբիլիսիից անվանել է «առևանգում» և այն որակել որպես Վրաստանի «ինքնիշխանության ու անվտանգության սպառնալիք»։
Աֆղան Մուխթարլիի փաստաբանները ներկայում Ադրբեջանի և Վրաստանի դեմ հայց են նախապատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ավելին՝ Եթե ես հեռան
28 հունիս, 2017 15:02 Ագրամունտը հեռացվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցություն քաղաքական խմբից ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից ի վեր Վեհաժողովում լարված իրավիճակ է տիրում Ագրամունտի պաշտոնավարման շուրջ։ ԵԽԽՎ բյուրոն ապրիլին անվստահություն էր հայտնել նախագահ Պեդրո Ագրամունտին՝ զրկելով նրան կառույցի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից:

Պեդրո Ագրամունտի հանդեպ անվստահության պատճառը ռուսաստանյան պատվիրակության հետ համատեղ նրա այցն էր Սիրիա, որտեղ նա հանդիպում էր ունեցել այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։ Ագրամունտն իր ելույթում ընդունել էր, որ այցը իր կողմից թույլ տրված սխալ էր։