16 մարտ, 2017 11:08 ԱՄԷ քաղաքացիները Հայաստան կգան առանց մուտքի արտոնագրի Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից։ Այս հարցն ընդգրկված է կառավարության մարտի 16-ի նիստի օրակարգում։

Նման նախաձեռնությամբ հանդես գալու հիմնավորման մեջ նշվում է այն, որ վերջին տարիներին ԱՄԷ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել է, ու հետաքրքրությւոն կա ավելացնելու ԱՄԷ-Հայաստան չվերթների քանակը։
15 մարտ, 2017 17:40 Պուտինը չի բացառում՝ Հայաստանն ու Ռուսաստանը անցնեն ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են անցնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկի։
«Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով ներկայում մշակվում է ագզային արժույթներով փոխադարձ հաշվարկի հնարավորությունը», Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ավարտին լրագրողներին ասել է Պուտինը։
 
Պուտինի խոսքով՝ ռուսաստանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ գերազանցել են երեք մլրդ դոլարը․ ՀՀում գործում է ռուսական կապիտալով 2 հազ․ ձեռնարկություն։ Անցյալ տարվա արդյունքներով երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 6 տոկոսով։
 
15 մարտ, 2017 17:14 Մոսկվայում տեղի է ունեցել Պուտին-Սարգսյան հանդիպումը Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

15 մարտ, 2017 13:27 Էրդողանը Նիդեռլանդներին մեղադրել է Սրեբրենիցայի ջարդերն իրականացնելու մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է խթանել ջանքերը ռասիզմի, իսլամատյացության, օտարատյացության դեմ միջազգային հարթակներում, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությունում։ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը հնչում է թուրք-եվրոպական հարաբերությունների լարվածության ֆոնին։

«Այս խնդիրը միայն Թուրքիայինը չէ։ Իր կեղտոտ երեսը ցույց տվող ֆաշիզմը բացասաբար է անդրադառնում Եվրոպայում ապրող մուսուլմանների ու օտարեկրացիների վրա»,- երեկ հայտարարել է Էրդողանը։
15 մարտ, 2017 11:17 Ալիևը Փարիզում խոսել է բանակցությունների շուտափույթ վերսկսման անհրաժեշտության մասին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շուտափույթ վերսկսվեն․ երեկ Փարիզում Ֆրանսիայի նախագահի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Կրկնելով բազմիցս հնչեցրած միտքը, որ ստատուս քվոն անընդունելի է, Ալիևը Հայաստանին հերթական անգամ մեղադրել է «բանակցություններից խուսափելու մեջ»։
«Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆի նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն անընդունելի է։ Մենք նույն բանն ենք ասում, ցանկանում ենք ստատուս քվոյի անհապաղ փոփոխում և հակամարտության դադարեցում», նշել է Ադրբեջանի նախագահը։
Բանակցությունների վերսկսման կոչ է արել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա նույնպես հաստատել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությունը։
«Կա վտանգ, և մենք դրանում համոզվեցինք անցյալ տարվա ապրիլին, երբ տեղի ունեցավ միջադեպը», ասել է Օլանդը՝ ցանկություն հայտնելով, որ Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆն ու Ռուսաստանը ներդրում ունենան բանակցու
15 մարտ, 2017 10:36 Սերժ Սարգսյանն ասում է՝ հայկական կողմը «պատրաստ է համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի» Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում: Իր ելույթում ՀՀ նախագահը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի, ղարաբաղյան հիմնախնդրի և այլ հարցերի մասին։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Սարգսյանը շեշտել է, որ պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, «այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»: Ղարաբաղյան հակամարտության մասով ՀՀ նախագահն ասել է, որ հայկական կողմը «պատրաստ է համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի, սակայն պատերազմը խնդրի լուծման միջոց չէ, բանակցություններին այլընտրանք չկա»: 14 մարտ, 2017 16:03 Բաքվի երկերեսանիությունը սահման չի ճանաչում. Բալայանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բյուլբյուլ օղլիի առաջադրման մասին Բաքվի երկերեսանիությունը սահման չի ճանաչում․ դեսպանը, որը պատերազմական կոչեր էր անում, ցանկանում է գլխավորել ՅՈՒՆԵՍԿՕն․ այսպես է մեկնաբանել ՅՈՒՆԵՍԿՕի գլխավոր տնօրենի պաշտոնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլիի առաջադրումը ՀՀ ԱԳՆի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա հրապարակել է նաև Deutsche Welleի հոդվածը, որում մանրամասն ներկայացված են Բյուլբյուլօղլուի՝ «ռազմական ճանապարհն» ընտրելու պատրաստակամության վերաբերյալ կոչերը։ 

Ավելի մանրամասն՝ Ադրբեջանը փորձում է նվաճել ՅՈՒՆԵՍԿՕն։
 
 
 
14 մարտ, 2017 13:56 Ադրբեջանը փորձում է նվաճել ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում․ երեկվանից լուրը տարածվել է ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներում։ Նրա թեկնածությունը պաշտոնապես ներկայացված է Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի ուսումնասիրությանը։ Ընտրությունները կանցկացվեն այս աշնանը։ Բյուլբյուլ օղլիի ընտրվելու դեպքում կարելի է ակնկալել ՅՈՒՆԵՍԿՕ-ում որոշումների ընդունման գործընթացի է՛լ ավելի մեծ քաղաքականացում, թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացում, լրացուցիչ խոչընդոտներ Հայաստանի համար և ճնշումներ, որոնք արմատացել էին ներկայիս տնօրեն Իրինա Բոկովայի օրոք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Անար Քարիմովի խոսքով՝ կազմակերպությանն է փոխանցվել թեկնածուի կենսագրությունն ու հուշագիրը։ Բյուլբյուլ օղլին մանրամասն շարադրել է կազմակերպության պատասխանատվության տակ գտնվող ոլորտներում առկա խնդիրների լուծման իր տեսլականը։
14 մարտ, 2017 11:39 Ադրբեջանը հայտարարում է, որ չի ճանաչում Աբխազիայում անցած ընտրությունները Պաշտոնական Թբիլիսին, արձագանքելով Աբխազիայի ընտրություններին, կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել կիրակի օրվա քվեարկությունը։ Ինչպես Վրաստանի քաղաքական գործիչները, այնպես էլ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները պնդում են՝ «Ռուսաստանի կողմից օկուպացիայի պայմաններում խոսել ընտրական գործընթացի լեգիտիմության մասին անտեղին է»։

Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ «ինքնահռչակ Աբխազիայում» խորհրդարանական ընտրությունների անցկացումը «էթնիկ զտումները, ռազմական միջամտությունը, օկուպացիան և վրացական պետականության դեմ ռուսաստանյան ագրեսիայի արդյունքներն օրինականացնելու հերթական փորձ է»։
13 մարտ, 2017 17:01 Շոտլանդիան անկախության նոր հանրաքվե է ցանկանում Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթարջենը հաջորդ շաբաթ դիմելու է շոտլանդական խորհրդարանին՝ Մեծ Բրիտանիայից անկախության նոր հանրաքվե անցկացնելու լիազորման խնդրանքով։

Ըստ Սթարջենի, հանրաքվեն կանցկացվի 2018-2019 թ. աշուն-գարուն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչեւ Բրեքզիթի գործընթացի ավարտը։

Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում ունեցած իր ելույթում նախարարը մեղադրել է բրիտանական կառավարությանը՝ Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու պայմանների շուրջ փոխզիջման հասնելու դժկամության մեջ։ Ավելի վաղ Շոտլանդիան խնդրել էր դիտարկել տարբերակը, ըստ որի այն կմնար միասնական եվրոպական շուկայում, նույնիսկ եթե Անգլիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան դուրս գային այդ շուկայից։
13 մարտ, 2017 16:02 Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի ղարաբաղյան հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Սերժ Սարգսյանի առաջիկա մոսկովյան այցի մասին ավելի վաղ գրել էր Իզվեստիա թերթը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռաբար այցելում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ երկիր՝ Ֆրանսիա, որտեղ ժամանել է երեկ։ Վաղը նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
 
13 մարտ, 2017 13:21 Շատ վտանգավոր սահմանագծի վրա էինք․ Կվիրիկաշվիլին՝ Բաթումիի դեպքերի մասին Բաթումիում մարտի 11ի երեկոյան տեղի ունեցած բախումներից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելել է Աջարիա՝ տեղի իշխանությունների հետ իրավիճակը քննարկելու և տեղացիների հետ հանդիպելու նպատակով։ Նրան ուղեկցում էին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, տարածաշրջանային և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեն։ Այցի ընթացքում Կվիրիկաշվիլին տեսակցել է անկարգությունների արդյունքում տուժած և տեղափոխված անձանց։
Ինչպես հաղորդում է Agenda վրացական կայքը, Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել աջարական ոստիկանությանը և ասել, որ շաբաթ օրը շատ վտանգավոր սահմանագծի վրա էին, սակայն «կիրառել են այնքան ուժ, որքան անհրաժեշտ էր կայունությունը պահպանելու համար»։
Կվիրիկաշվիլին խոստացել է, որ կառավարությունը կփոխհատուցի գույքային վնասները՝ շեշտելով, որ բոլոր պատասխանատուները կհայտնաբերվեն և կպատժվեն։
Կիրակի օրը Կվիրիկաշվիլին հանդես է եկել ուղերձով, որում ապակառուցողական քաղաքական ուժերին մեղադրել է «իրավիճակը սրելու նպատակով ամեն