15 մայիս, 2017 17:00 Վրաստանյան դպրոցներում կդասավանդեն մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն և առողջ ապրելակերպ Մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն, առողջ ապրելակերպ և վերարտադրողական առողջություն առարկաները շուտով կընդգրկվեն Վրաստանի դպրոցական ծրագրում։
Ինչպես հաղորդում է agendage կայքը, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ՄԱԿի՝ Գենդերային հավասարության միասնական ծրագրի հետ՝ աջակցելու կրթական ծրագրի վերանայմանն ու դրանում վերոհիշյալ առարկաների ներառմանը։ Նախաձեռնությանն աջակցում է նաև Շվեդիայի կառավարությունը։
Հաղորդվում է, որ ՄԱԿը կօժանադակի Վրաստանի կրթության նախարարությանը՝ գենդերային հավասարության տեսանկյունից դպրոցների և քոլեջների ծրագրի վերլուծման, նոր կրթական նախագծերի մշակման, դասավանդման մեթոդների կատարելագործման հարցում՝ ներմուծելով մարդու իրավունքները, գենդերային հավասարությունն ու առողջ ապրելակերպը կրթության միջոցով առաջ տանելու միջազգային լավագույն փորձը։
 
15 մայիս, 2017 14:34 Ղազախստանը վերականգնել է նավթի արտահանումը Ադրբեջանի տարածքով Ղազախստանը վերականգնել է նավթի արտահանումը Ադրբեջանի տարածքով հաղորդում է «Կազինֆորմ» լրատվականը՝ հղում անելով երկրի էներգետիկայի նախարարությանը։ Գերատեսչության տվյալներով՝ միայն ընթացիկ տարվա ընթացքում «ԲաքուԹբիլիսիՋեյհան» նավթատարով արտահանվել է 90 հազ․ տոննա ղազախական նավթ։ Անցյալ տարի Բաթումիի նավթային տերմինալով ղազախական նավթ և նավթամթերք չի փոխադրվել։
«Բաթումիի նավթային տերմինալի հետագա բեռնման նպատակով «ԿազՏրանսՕյլ» ընկերությունը մշտական հիմքերով համապատասխան աշխատանք է տանում տրանսպորտային միջանցքի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ», հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը։ 
Տարեսկզբին Regnum գործակալությունը գրել էր, որ ղազախական Քաշաղան նավթավայրի գործարկումից հետո իշխանությունները հիշել են «ԲաքուԹբիլիսիՋեյհան» համակարգի միջոցով՝ Կասպից ծովով և Ադրբեջանի տարածքով դեպի միջազգային շուկաներ նավթի փոխադրման նախագծի մասին։ 
Ինչպես գրել է Nefte Compass ամսագիրը, Ղազախստանի պաշտոնատար անձինք վեր
15 մայիս, 2017 11:23 Մամեդյարովի պնդմամբ՝ «բոլորին է ակնհայտ, որ Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից» Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո անհրաժեշտության դեպքում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում
Մամեդյարովի խոսքով՝ «սկզբունքորեն նման հանդիպում հնարավոր է»։
«Հետևելով արտգործնախարարների մոսկովյան հանդիպման տրամաբանությանը՝ ես տպավորություն ունեմ, որ զորքերի դուրսբերում՝ խաղաղության դիմաց կամ տարածքներ՝ խաղաղության դիմաց հնարավոր է։ Դա վերջին 12 տարիների ամբողջ բանակցային գործընթացի տրամաբանությունն է։ Սակայն դիվանագիտության մեջ գոյություն չունեն բանակցություններ հանուն բանակցությունների։ Արդեն բոլորին է ակնհայտ, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից», APA գործակալությունը մեջբերում է Մամեդյարովին։
Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը newsam լրատվականի հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը «սադրանքների է դիմում, սակայն բանակցություններն այլընտրա
12 մայիս, 2017 14:46 Վրաստանցիների 63 տոկոսի կարծիքով՝ երկրի համար մեծագույն սպառնալիքը Ռուսաստանն է ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) hետազոտության համաձայն՝ վրաստանցիների 63 տոկոսը կարծում է, որ երկրի համար ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանն է։

Նրան հաջորդում է Թուրքիան՝ 6 տոկոս, ԱՄՆ-ը՝ 5 տոկոս, Հայաստանը՝ 1 տոկոս, մարդկանց 15 տոկոսը պատասխանել է, որ «չգիտի»։

Վրաստանցիները նաև պատասխանել են հարցին, թե որ երկիրն է լավագույնս ապահովում Վրաստանի անվտանգությունը․ 35 տոկոս՝ ԱՄՆ-ը, 12 տոկոս՝ Վրաստանը, Ադրբեջանը՝ 2 տոկոս, Ֆրանսիան՝ 1 տոկոս, Թուրքիան՝ 1 տոկոս, Գերմանիան՝ 1 տոկոս, Հայաստանը՝ 1 տոկոս։ 18 տոկոսը ընտրել է «ոչ ոք» տարբերակը, 17 տոկոսը՝ «չգիտեմ»։

Հետազոտությունն անցկացվել է ապրիլի 7-28-ը՝ 2,493 մարդկանց շրջանում։

12 մայիս, 2017 11:36 Հայաստանը Մոնղոլիայի, Ղրղզստանի ու Բելառուսի հետ մեկտեղ ՎԶԵԲ-ում սատարել է Ռուսաստանին Հայաստանը՝ Մոնղոլիայի, Ղրղզստանի, Բելառուսի հետ մեկտեղ, պաշտպանել է Ռուսաստանի դիրքորոշումը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում ՎԶԵԲ։ ՎԶԵԲի կառավարիչների խորհրդի՝ Կիպրոսում անցած նիստին քվեարկության ժամանակ Երևանը պաշտպանել է Մոսկվայի դիրքորոշումը, որը համարում է, որ բանկի կողմից ռուսաստանյան տնտեսությունում արվող ներդրումների դադարեցումը խախտում է բանկի կանոնադրությունը։ Նիստի մասնակիցներից մեկը ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։
Financial Timesը գրում է, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը բանկին մեղադրել է «արևմտյան արտաքին քաղաքականության գործիք» լինելու մեջ այն բանից հետո, երբ կառավարիչները որոշել են երեք տարով սառեցնել նոր ներդրումները Ռուսաստանում։ ՎԶԵԲի այս քայլը պայմանավորված է Ղրիմի հարցով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներով։
ՎԶԵԲը հիմնադրվել է 1991թ․ նախկին խորհրդային Եվրոպայի՝ շուկայական ժողովրդավարության անցումը ֆինանսավորելու նպատակով։ FTն նկատում է, որ ռուսական շուկ
11 մայիս, 2017 17:26 Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան կխորացնեն համագործակցությունը պաշտպանության ոլորտում Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ այս ամսվա վերջին Բաթումիում եռակողմ նախարարական հանդիպմանը կստորագրի պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր․ այս մասին հայտարարել է Թուրքիայում երկօրյա այցով գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան թուրք պաշտոնակից Ֆիքրի Ըշըքի հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ հուշագիրը միտված է լինելու պաշտպանության ոլորտում համագործակցության խորացմանը։

MoD #Izoria met w/ @fikriisik at #IDEF2017 Discussed upcoming GETRAZ ministerial in Batumi & thanked 4 firm political & practical support pictwittercom/rzPoaS9cLt
— MOD Georgia @ModGovGe May 11, 2017
Ինչպես հաղորդում է agendage կայքը, Իզորիան ասել է, որ Ըշըքի հետ հանդիպումը «շատ արդյունավետ էր»։ Իզորիան շնորհակալություն է հայտնել պաշտոնակցին «ամուր քաղաքական աջակցության» և «գործնական օժանդակության համար»։
 
 
 
 
 
11 մայիս, 2017 15:03 Ալիևն իսլամական աշխարհին կոչ է անում չհամագործակցել Հայաստանի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոդված է գրել, որում իսլամական աշխարհին կոչ է անում հրաժարվել Հայաստանի հետ սերտ համագործակցությունից։ Իր «Իսլամական համերաշխության ամրապնդումը՝ ժամանակի մարտահրավեր» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է Իսլամական համագործակցության կազմակերպության ԻՀԿ ամսագրում, Ալիևը հիշեցրել է իսլամի դերը վերջին տարիներին Ադրբեջանի զարգացման գործում՝ մատնանշելով իսլամական աշխարհի առաջ ծառացած մի շարք մարտահրավերներ։
Ալիևը գրում է, որ ՄԱԿն ու ԻՀԿն Հայաստանին ճանաչել են որպես ագրեսոր, և իսլամական աշխարհը «պետք է հիշի դա՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելուց առաջ»։
Ալիևի պնդմամբ՝ Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական և մշակութային օբյեկտների, այլև ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։
Նա հատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Պակիստանը չի ճանաչել Հայաստանը, իսկ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց։ Ալիևը դա համ
11 մայիս, 2017 12:24 Հրաժարվել թշնամական հռետորաբանությունից և նախապատրաստվել խաղաղության․ Հոգլանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մայիսի 10-ին ելույթ է ունեցել Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) վերլուծական կենտրոնում՝ «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» (The International Politics of the Armenian-Azerbaijani Conflict) խորագրով քննարկմանը։ Իր ելույթի սկզբին Հոգլանդը հատուկ շեշտել է, որ ինքը ԱՄՆ-ի ժամանակավոր համանախագահն է (գործունեությունը շարունակելու է մինչև ամառ) և խոսում է միայն ԱՄՆ-ի, այլ ոչ թե Մինսկի խմբի մյուս համանախագահների անունից։ Հոգլանդի խոսքով՝ համապարփակ կարգավորումը ուրվագծված է, սակայն ոչ հաճախ տեղի ունեցող բանակցություններն ու հանդիպումները որպես այդպիսին բավարար չեն տևական խաղաղության հասնելու համար։ Հոգլանդը կարծում է, որ կողմերը պետք է հրաժարվեն թշնամական հռետորաբանությունից և իրենց ժողովուրդներին նախապատրաստեն ոչ թե պատերազմի, այլև խաղաղության՝ «դիտարկելով անգամ միակողմանի քայլեր»։ 10 մայիս, 2017 17:49 Ադրբեջանական կաշառքները՝ նոր սկանդալի պատճառ․ կոռուպցիայի մեղադրանքների կենտրոնում՝ Մալթայի վարչապետը Բրիտանական Guardian-ը գրում է, որ Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկաթը կանգնած է Բրյուսելում հետզհետե ուժեղացող ընդվզման առաջ․ Եվրախոհրդարանի անդամները պահանջում են նրա հրաժարականը՝ պայմանավորված կոռուպցիոն մի սկանդալով, որում ներքաշված է նրա կինը և պանամական օֆշորային մի ընկերություն։ Ըստ պնդումների՝ վարչապետի ընտանիքը գումարներ է ստացել Ադրբեջանի նախագահի դստերից։

Միջերկրածովյան կղզու՝ ԵՄ-ում նախագահությունը, գրում է Guardian-ը, հարվածի տակ է հայտնվել փողերի լվացման հետ կապված պատմությունների պատճառով։ Սկանդալը ծագել է անցյալ տարի «Պանամական փաստաթղթերի» հրապարակմամբ։
10 մայիս, 2017 16:33 Ռուսաստանում ՄՏՍ-ը բաժանորդների տվյալները կտրամադրի, եթե հատուկ ծառայությունները պահանջեն Ռուսական բջջային օպերատոր ՄՏՍ-ը (MTS) կլինի առաջին ընկերությունը, որը կսկսի պահուստավորել և պահպանել բաժանորդների տվյալները վիճահարույց նոր հակաահաբեկչական օրենքի շրջանակներում, հաղորդում է «Վեդոմոստին»։ ՄՏՍ-ի այս պիլոտային ծրագիրը կմեկնարկի Ռուսաստանի քաղաքներից մեկում, որի անունը հայտնի չէ։

Ըստ նոր օրենքի, բջջային օպերատորները պետք է պահպանեն բաժանորդների հաղորդագրությունները, այդ թվում `լուսանկարներ և տեսանյութեր, վեց ամսվա ընթացքում: Մետատվյալները, ինչպիսիք են ուղարկված հաղորդագրությունների ամսաթիվն ու ժամը, պետք է պահվեն երեք տարի ժամկետով: Ընկերություններին սպասվում է նաև տուգանք `մինչև 1 մլն ռուբլի գումարի չափով (15.700 դոլար)՝ եթե նրանք Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ ) պահանջով չտրամադրեն բաժանորդների վերծանված տվյալները։ Նախատեսվում է, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2018թ․ հուլիսի 1-ին:
10 մայիս, 2017 16:08 ԱՄՆ-ը կզինի Սիրիայի քրդական ուժերին, Անկարայի համար դա «անընդունելի է» Թուրքիան անընդունելի է համարում ԱՄՆի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը զենք ու ռազմական տեխնիկա կմատակարարի Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերին» YPG 
Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, Թուրքիայի փոխվարչապետը Նուրեթթին Չանըքլըն ասել է, որ YPGին զինելն «անընդունելի է»։ 
«Մենք ակնկալում ենք, որ այս սխալը կուղղվի», ասել է Չանըքլըն Վաշինգտոնում Թուրքիայի և ԱՄՆի նախագահների հանդիպման նախաշեմին։ 
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես մեկնաբանել է Վաշինգտոնից ստացված տեղեկությունը․ «YPGի կողմից ստացած յուրաքանչյուր զենք սպառնում է Թուրքիային»։ Նա կրկնել է պաշտոնական Անկարայի այն թեզը, թե քրդական այդ կազմակերպությունը «ահաբեկչական է և չի տարբերվում Քրդստանի աշխատավորական կուսակցությունից՝ PKKից», որը Թուրքիայում պաշտոնապես հռչակված է ահաբեկչական։ 
Երկուշաբթի օրը ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես հայտարարել է Պենտագոնի խոսնակ Դանա Ու
10 մայիս, 2017 12:32 Բախում Մոսկվայում՝ «Անմահ գնդի» երթին․ ադրբեջանցիներին դուր չի եկել Արցախի դրոշի ծածանումը Մոսկվայում մայիսի 9ին «Անմահ գունդ» երթի ընթացքում բախում է տեղի ունեցել մասնակից հայերի և ադրբեջանցիների միջև։ Վերջիններիս վրդովեցրել է Արցախի դրոշի ծածանումը։ Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան «Վկոնտակտե» սոցցանցում հրապաակված իր հայտարարության մեջ նշում է, որ «Անմահ գնդի» ակցիաների առաջին օրվանից մասնակցում է դրանց, և ցավով արձանագրում, որ ոմանք «չեն կարողանում զսպել իրենց անշնորհքությունն ու տգիտությունը»։
«2017ը բացառություն չէր։ Գնդի հայկական հատվածը շարժվում էր Տվերսկայա փողոցով Հայաստանի և Արցախի դրոշներով հեղինակի անունից՝ արգելված չեն Ռուսաստանի Դաշնությունում և իր հերոս նախնիների լուսանկարներով։
Հանկարծ սկսվում է սադրանք՝ հաչոցի և ֆիզիկական միջամտության տեսքով Արցախի ազատության դեմ ոտնձգություն կատարած ագրեսորների դժգոհ սերունդների կողմից։
Մոտ 20 հոգուց բաղկացած խումբը, սպասելով, որ իրավապահներն ավարտեն հայկական պատվիրակության ուղեկցումը, որոշեց հարձակվել երթի մասնակիցների վրա նրանց մոտ Արցախի դրոշի առկայության պատճառով։ Այն բանից հ