3 մարտ, 2017 19:30 Armenia on safe track with EU - Piotr Switalski Head of EU delegation to Armenia, ambassador Piotr Switalski, in his first interview after President Sargsyan’s Brussels visit, says negotiations regarding the Comprehensive and Enhanced Partnership Agreement are on “safe tack”. Ambassador Switalski also elaborates on the unprecedented EU investment and trust in the upcoming parliamentary elections in Armenia, the fight against corruption, the importance of adopting a domestic violence legislation. Armenia’s intentions of improvement are lofty but proof of the pudding is in the eating, says Switalski.
3 մարտ, 2017 18:02 Ադրբեջանը դժգոհել է Ղրղզստանից իր դիրքորոշումը չպաշտպանելու համար Ադրբեջանի համար «անհասկանալի» է Ղրղզստանի դիրքորոշումը, որը չի միացել Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության ՏՀԿ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության քաղաքական կետերին։
Դրանում, մասնավորապես, ընդգծվում է ՏՀԿի տարածքում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի կարևորությունը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում։ Ղրղզստանը չի միացել հայտարարության քաղաքական կետերին։
Ադրբեջանի ԱԳՆի խոսնակ Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է այդ դիրքորոշումը՝ այն որակելով «բացարձակապես անհասկանալի», քանի որ հակամարտությունների առկայությունը խոչընդոտում է տարածքում տնտեսական համագործակցությունն ու զարգացումը։
«Նման դիրքորոշումը լուրջ հարց է առաջացնում, թե ում ջրաղացին է այն ջուր լցնում», ասել է Հաջիևը։
Ղրղզստանը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ միասին մտնում է Եվրասիական տնտեսական միության մեջ։
3 մարտ, 2017 17:30 Պալմիրան կրկին ազատագրվել է Սիրիայի կառավարական ուժերը ռուսաստանյան ռազմաօդային ուժերի աջակցությամբ ավարտել են Պալմիրայի ազատագրման օպերացիան․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ավելի վաղ Պալմիրայի՝ ռազմավարական կարևորության հատվածների գրավման մասին հայտարարել էր Սիրիայի պետական SANA գործակալությունը։ Հաղորդվել էր, որ բանակը մտել է Պալմիրայի պատմական մասը չորեքշաբթի օրը, Իսլամական պետության զինյալները հեռանում են քաղաքից։
Սիրիական բանակն առաջին անգամ Պալմիրան ազատագրել էր անցյալ մարտին Քաղաքի գրավման տասն ամիսներին իսլամիստները ոչնչացրել էին բազմաթիվ մշակութային հուշարձաններ, սպանել հարյուրավոր մարդկանց։
2016թ․ դեկտեմբերին Պալմիրան կրկին ընկավ՝ անցնելով ԻՊի վերահսկողության տակ։
3 մարտ, 2017 16:08 Մարտի 14-ին Ալիևը կայցելի Փարիզ, Սարգսյանը՝ Մոսկվա Մարտի 14ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Փարիզ, հաղորդում է contactazը՝ հղում անելով Radio France İnternationalին։ Այցը նվիրված է Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25ամյակին։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Ալիևը քննարկելու է ղարաբաղյան հակամարտությունը։
Նույն օրը՝ մարտի 14ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու։
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստան և Ֆրանսիա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների այցերը կայանում են շփման գծում լարվածության ֆոնին։
 
 
3 մարտ, 2017 14:32 Վերջակետ՝ «Ռուսթավի 2» վրացական ընդդիմադիր ալիքի գործում Մարտի 2-ին Վրաստանի Գերագույն դատարանի մեծ պալատը վերջակետ է դրել «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաընկերության համար վեճում։ Ըստ դատարանի որոշման՝ ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը վերադարձվում է նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին, 40 տոկոսը՝ նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը:

«Ռուսթավի 2»-ի շուրջ դատական վեճն ընթանում էր 2015-ից։ Գործարար Կիբար Խալվաշին, որը եղել է «Ռուսթավի 2»-ի սեփականատերը 2004-2006թթ., հայց էր ներկայացրել՝ պահանջելով իրեն վերադարձնել հեռուստաընկերությունը: Նա պնդում է, որ ժամանակին իրեն ստիպել են վաճառել, իսկ ավելի շուտ՝ առգրավել են հեռուստաընկերությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրահանգով:
3 մարտ, 2017 11:51 Հրապարակվել է «Խոստումը» ֆիլմի նոր թրեյլերը Հրապարակվել է Ցեղասպանության մասին «Խոստումը» պատմական դրամայի նոր թրեյլերը։ Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, սոցցանցերում հրապարակելով հոլովակը, գրել է, որ հպարտ է՝ ֆիլմի եզրափակիչ մասի երաժշտության համահեղինակը լինելու առթիվ:
Թվիթերում ֆիլմի պաշտոնական էջում ներկայացված թրեյլերն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ․ «Կայսրություններն ընկնում են, սերը՝ վերապրում։ Օսկար Այզեքը, Շառլոտ Լե Բոնը, Քրիսթիան Բեյլը՝ «Խոստումը» ազդեցիկ ֆիլմում։ Կինոթատրոններում՝ ապրիլի 21-ից»։
3 մարտ, 2017 10:39 Զախարովային խնդրել են մեկնաբանել «օկուպանտ» Հայաստանի դեմ միավորվելու Էրդողանի կոչերը Հարցադրմանը, որ նման դիրքորոշումը կատարելապես հակասում է Մինսկի խմբի դիրքորոշմանը, որի անդամ է Թուրքիան, հետևաբար, Մինսկի խմբի եռանախագահների և խմբի անդամի մոտեցումները արմատապես տարբերվում են, Զախարովան պատասխանել է․ «Կարծում եմ՝ Դուք ինքներդ ամեն ինչ մեկնաբանեցիք։ Դուք պատմեցիք, թե ինչ է հայտարարել թուրքական կողմն, ու ինչպիսին է Մինսկի խմբի դիրքորոշումը։ Անկեղծ ասած՝ այստեղ հավելելու բան չկա։ Մենք լիովին հանձնառու ենք ղարաբաղյան կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը՝ որպես երկիր և որպես Մինսկի խմբի համանախագահ։ Պետք է դրանից ելնել մեր դիրքորոշումը փոխանցելիս»։

Մեկնաբանելով շփման գծում վերջին օրերի լարվածությունը՝ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն ասել է, որ «գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումները կողմերի հետ»։
1 մարտ, 2017 19:39 Be a part of change in Armenia: Arsinée Khanjian | Մասնակցի՛ր փոփոխությանը Հայաստանում Canadian-Armenian actress, producer and activist Arsinee Khanjian delivers a call from civil society in Armenia to Armenians worldwide, an invitation to partake in the April parliamentary elections as observers. “You have the right, you have the responsibility and you will have the satisfaction of having been part of change,” says Khanjian.

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը կոչ է անում աշխարհի հայերին որպես դիտորդ մասնակցել Հայաստանում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
1 մարտ, 2017 11:07 Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա՝ Պուտինին հանդիպելու․ «Իզվեստիա» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՀՀ նախագահի վարչակազմից իր աղբյուրին։ Տեղեկությունը թերթին հաստատել է նաև Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հանդիպման օրակարգում են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում։ Ըստ աղբյուրների՝ բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք ներդրումային համաձայնագրեր։
Պուտինի և Սարգսյանի հանդիպումը կայանալու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25ամյակի կապակցությամբ։
Փետրվարի 22ին Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի նախապատրաստությունը։ Սերգեյ Լավրովը, միևնույն ժամանակ, ընդունել է Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան այցելելու հրավերը։
Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի Ինստագրամի էջից։
28 փետրվար, 2017 17:46 Հայաստանը մասնակից է Կոսովոյի ճանաչման գործընթացին․ Սերժ Սարգսյան Հայաստանը, թեև չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնուամենայնիվ ԵԱՀԿ-ի բյուջեն ֆինանսավորելու միջոցով մասնակից է այդ գործընթացին: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է աստիճանաբար սկսի նպաստել Արցախի ժողովրդավարական գործընթացներին՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակից:
Այստեղ հավաքվածներդ, ես տեսնում եմ ես տեսնում եմ, հայտնի փորձագետներ եք: Եթե կա կառավարման, ինքնակազմակերպման այլընտրանքային մեխանիզմ չճանաչված միավորների համար, շնորհակալ կլինեմ, եթե հուշեք: Դժվար է բացատրել արցախցի գործընկերներին, թե ինչու ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող Կոսովոն կարող է համագործակցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ և այդ կերպ ձևավորել իր կառավարման ինստիտուտները, իսկ իրենք դա անել չեն կարող:
28 փետրվար, 2017 12:29 Լուգանսկում ռուսական ռուբլին դառնում է պաշտոնական արժույթ Լուգանսկի կառավարությունը, որն այժմ ուկրաինական գրիվնայի հետ ոչ պաշտոնապես օգտագործում է ռուսական ռուբլին, պնդում է, որ այդ փոփոխությունը կարող է նպաստել հանրապետության անկայուն տնտեսության կայունացմանը։Ավելի վաղ, փետրվարի 18-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել՝ պաշտոնապես ճանաչելու Ուկրաինայի երկու ինքնահռչակ հանրապետությունների կողմից տրված անձը հաստատող փաստաթղթերը։ Այժմ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների փաստաթղթերով անհատները կարող են մուտք գործել Ռուսաստան։ 28 փետրվար, 2017 12:11 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին «բովանդակային բանակցությունները» վերսկսելու կոչ է արել «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծի երկայնքով, բախումների մասին վերջին հաղորդագրություններով»,- ասել է Դյուժարիկը՝ հավելելով, որ Գուտերիշն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ջանքերին, որոնք միտված են «լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանն ու իրավիճակի հետագա սրման կանխարգելմանը»։

Դյուժարիկի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են «վնասել հրադադարի մասին համաձայնագրին», ինչպես նաև «անհապաղ վերսկսել բովանդակային բանակցություններ», որոնք միտված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։