23 մարտ, 2017 20:48 Տարեդարձ Առաքելութեամբ Սեպուհ Օշական 18 տարեկան պիտի դառնայ Մարտի 30-ին Հայաստանի մէջ հեռու իր ընտանիքէն եւ ընկերներէն, որ կապրին Ամերիկաի Կալիֆորնիա նահանգին մէջ: Իր տարեդարձեն երկու օր յետոյ, Սեպուհ որպէս քաղաքացի դիտորդ պիտի մասնակցի Հայաստանի խորհրդարանական ընտրություններուն: 23 մարտ, 2017 20:37 Սյունիքի գյուղեր․ ընտրություններից առանց ակնկալիքների Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՍիվիլՆեթը այցելել է Սյունիքի մարզի Շինուհայր, Տանձատափ և Սվարանց գյուղեր։ Նախորդ ընտրություններում ձայների մեծամասնությունը ՀՀԿ-ին տված գյուղերի բնակիչները խոսում են իրենց սպասելիքների մասին։ 23 մարտ, 2017 18:47 Ընտրություն Սերժ Սարգսյանի ու ազատ Հայաստանի միջև․ Արարատ Միրզոյանի և Ստյոպա Սաֆարյանի բանավեճը Պատգամավորի թեկնածուներ Արարատ Միրզոյանը՝ «Ելք» դաշինքից, և Ստյոպա Սաֆարյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից, Սիվիլնեթի տաղավարում զրուցում են ապրիլի 2-ին քաղաքացու ազատ կամարտահայտության և ձայնը չվաճառելու կարևորության մասին։ 23 մարտ, 2017 17:42 Պատրաստ ենք պայքարել թե՛ փողոցում, թե՛ բանտերում․ Րաֆֆի Հովհաննիսյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է քաղաքական ներկա իրավիճակը, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը։ Նրա կարծիքով՝ իշխանությունները թիրախավորել են իրենց դաշինքը՝ հասկանալով, որ «կարող են կորցնել վերահսկողությունը ընտրական գործընթացների և ընտրության ելքի վրա»։ 22 մարտ, 2017 19:13 Ֆինանսների նախարարը անիրատեսական է համարում կուսակցությունների խոստումները Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը անիրատեսական է համարում նախընտրական շրջանում քաղաքական ուժերի՝ թոշակները, աշխատավարձերը բարձրացնելու մասին հայտարարությունները։ Նա նաև բնական է համարում ընտրություններից առաջ տնտեսական ակտիվության բարձրացումը։
22 մարտ, 2017 16:37 Կանանց իրավունքները՝ նախընտրական ծրագրերից բացակա Խորհրդարանական ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերում կանայք գրեթե հիշատակված չեն, նրանց իրավունքները ծրագրային կետերում ներառված չեն։ Թե ինչու և ինչպես կանանց իրավունքները կարող էին շեշտվել ծրագրերում, ՍիվիլՆեթը զրուցել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Նվարդ Մինասյանի հետ։ 22 մարտ, 2017 12:45 Քաղաքական համակարգը կփոխվի, եթե հանրությունը ֆինանսավորի կուսակցություններին. Համազասպ Դանիելյան Քաղաքագետ Համազասպ Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է նոր Ընտրական համակարգի առաջ բերած խնդիրները։ Ըստ նրա՝ թեև Սահմանադրությամբ անցում է կատարվել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, սակայն առկա կայուն խորհրդարանական մեծամասնությունը, տարածքային ցուցակները, կոալիցիա կազմելու սահմանափակումները մեծամասսնական համակարգին հատուկ տարրեր են: 21 մարտ, 2017 16:33 Ակներ․ կյանքը ՀՀԿ-ին «սիրող» գյուղում Սյունիքի մարզի Ակներ գյուղը համապետական ընտրություններում ձայների մեծամասնությունը մշտապես տվել է Հանրապետական կուսակցությանը։ ՍիվիլՆեթի հետ Ակների բնակիչները խոսում են ՀՀԿ-ին միշտ ընտրելու պատճառների և առաջիկա ընտրություններից սպասելիքների մասին։ 20 մարտ, 2017 23:35 Միասնական ընդդիմադիր ճակատ․ քննարկել հիմա՞, թե՞ ընտրություններից հետո ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի պատգամավորի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը Սիվիլնեթի տաղավարում բանավիճում են ընդդիմադիր դաշտի համախմբման անհաղթահարելի խնդիրների և ընտրություններից հետո իրենց անելիքների շուրջ։
20 մարտ, 2017 19:45 Armenians Vote in Parliamentary Election on April 2 On April 2, Armenians will vote on the first parliamentary election since the signing of a 2015 referendum, which transformed the country’s governing system from a semi-presidential to a parliamentary one. 20 մարտ, 2017 15:28 «Ոչ մի թիզ հողականությունը» քաղաքական անհեռատեսություն է. Աշոտ Սարգսյան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու, պատմաբան Աշոտ Սարգսյանը ՍվիլՆեթի հետ քննարկում է իրենց դաշինքի՝ ԼՂ հակամարտության կարգավորման ծրագրային դրույթները։ Նա նշում է, որ ինչպես 1994թ., այժմ ևս հնարավոր կլինի Ադրբեջանին ստիպել գնալու հաշտության: 20 մարտ, 2017 15:02 Քարոզարշավների թաքնված գումարները Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցությունների և դաշինքների նախընտրական ֆինանսական գործունեությունը վերահսկելի է միայն քարոզչական նյութերի, լրատվամիջոցներում գովազդների, տարածքներ վարձակալելու մասով։ Ընտրական շտաբների վրա ծախսված գումարը հրապարակման ենթակա չէ։ ՍիվիլՆեթի հետ զրույցում 2015-ի հանրաքվեին դիտորդություն իրականացրած Իվան Արդհալջյանը մեկնաբանում է՝ ինչով է դա մտահոգիչ և անգամ վտանգավոր։ 19 մարտ, 2017 11:45 «Ազատ դեմոկրատներ»․ վեցամյա կուսակցության խորդուբորդ ուղին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հանդես եկող արևմտամետ ուժ է։ Կուսակցությունն ունի վեց տարվա պատմություն։ ՍիվիլՆեթը վերհիշել է այն։