21 մարտ, 2017 16:51 Թվերը խոսում են. Ինչու հայաստանցիները չեն վստահում դատարաններին Հայաստանում հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ դատարանի որոշումները հազվադեպ են արդար, հասկանալի և հազվադեպ են խնդիրը լուծում։ Հարցվողների մեծամասնությունը դատարան կդիմի ամենավերջում, եթե այլ տարբերակ չունենա։ Տվյալները Եվրամիության աջակցությամբ իրականացված «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում» հետազոտությունից են։ 15 մարտ, 2017 12:08 Ապրիլից առաջ․ երիտասարդներն ու ընտրությունները Հայաստանում հարցված երիտասարդների 67%-ը համարում է, որ իր ձայնն ընդհանապես չունի կամ քիչ նշանակություն ունի ընտրության արդյունքների վրա։ Գուցե դա է պատճառը, որ քաղաքում ապրող երիտասարդների 65%-ը, իսկ գյուղերում ապրողների 49%-ը ասել է, որ չի մասնակցելու ընտրությանը կամ ոչ մեկին չի ընտրելու։ Իմիջիայլոց, որքան բարձր է հարցվողի կրթական մակարդակը, այնքան ավելի շատ են նրանք հակված ոչ մեկին չընտրելու և/կամ ընտրություններին չմասնակցելու։ 9 մարտ, 2017 16:57 Կրթություն՝ նաև օժիտի դիպլոմի համար Կրթությունը չշարունակելու գլխավոր պատճառը ստացած գիտելիքի մակարդակից բավարարված լինելն է։ Երկրորդ գլխավոր պատճառը ֆինասների անբավարարությունն է։ Երիտասարդների 10%-ը վստահ չէ, որ կրթությունն ավելի լավ ապագա կապահովի, իսկ 7%-ն էլ պատրաստվում է մեկնել ապրելու այլ երկիր։ 28 փետրվար, 2017 12:46 Հայ երիտասարդների համար հայրենասիրությունը նորաձև չէ Հայաստանում 14-29 տարեկան երիտասարդները ոճային հագնվելը, բարձրագույն կրթություն ունենալը, զուգընկեր ունենալը, կարիերա կառուցելն ավելի նորաձև են համարում, քան հայրենիքի հանդեպ սերը, մարդկանց անշահախնդիր օգնելը, օրինապահ լինելը, քաղաքացիական շարժումներին մասնակցելը։ Տվյալները «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի «Անկախության սերունդ 2016» զեկույցից են։ 21 փետրվար, 2017 13:24 Թվերը խոսում են՝ հանդուրժող չենք Հայաստանում հարցված երիտասարդները չեն ցանկանում իրենց հարևանությամբ տեսնել հոմոսեքսուալներին։ Ուզում են նաև հեռու մնալ ադրբեջանցիներից ու թուրքերից։ 13 փետրվար, 2017 12:40 Տղամարդիկ, որոնք լողացնում են երեխային ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) 2016թ․ զեկույցի համաձայն՝ Հայաստանում հարցված տղամարդկանց միայն 20%-ն է երեխային մեծացնելու ժամանակ տարբեր գործողություններ անում նրանց խնամքի հետ կապված, ավելին՝ նրանք նախընտրում են երեխայի հետ խաղալ կամ մնալ տանը, երբ նա հիվանդ է, քան օգնել տնային աշխատանքներ կատարելու կամ լողացնելու հարցում։
7 փետրվար, 2017 11:37 Թվերը խոսում են. Աղքատ ես, քանի դեռ ժողովրդավար չես Բրիտանական the Economist Intelligence Unit-ի 2016թ․ Ժողովրդավարության ինդեքս զեկույցի համաձայն՝ աշխարհի 10 ամենաժողովրդավար երկրների մեկ շնչին ընկնող միջին ՀՆԱ-ն 11 անգամ մեծ է 10 ամենաավտորիտար երկրների մեկ շնչին ընկնող միջին ՀՆԱ-ից։ 31 հունվար, 2017 16:13 Գրին քարտը ավելի է սկսել հետաքրքրել հայաստանցիներին 2008-ի համեմատ 2015-ին կրկնակի ավելացել է Հայաստանից ԱՄՆ ներգաղթային վիզաների՝ Գրին քարտերի (Green Card) դիմող քաղաքացիների թիվը։ 2008-ի համեմատ՝ եռակի ավելացել է եվրոպական երկրներից փախստականի կարգավիճակ խնդրող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Իսկ յուրաքանչյուր երրորդ ընտանիք պատրաստ է մշտական աշխատանքի հնարավորության դեպքում տեղափոխվել բնակության արտերկիր։ 24 հունվար, 2017 12:22 Ինչու ենք խուսափում բժիշկներից «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն 2015-ին իրականացրել է հետազոտություն և պարզել, որ Հայաստանում բուժման կարիք ունեցողների 16 տոկոսը չի դիմել բժշկի։ Գլխավորը ֆինանսական պատճառներն են՝ ընտանիքների 83%-ի համար: Առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը ևս չդիմելու պատճառներից է․ ընտանիքների 10%-ը չի վստահում և գտնում է, որ օգուտ չէր տա բժշկին դիմելը` նույնիսկ անհրաժեշտության դեպքում: Ընտանիքների 8%-ն էլ տնային բուժումը համարել է բավարար։
16 հունվար, 2017 13:14 Պարտքի գերի հայ ընտանիքները Հայաստանի ընտանիքների 59%-ը ունի պարտքեր ֆինանսական ինստիտուտներին և անհատներին (չի ներառում սննդի դիմաց պարտքերը): Նման պարտքեր ունեցողները հատկապես շատ են գյուղերում` 68 %: Հայաստանի ընտանիքների 25%-ը, իսկ գյուղերում ընտանիքների 40%-ը ունեն սննդի պարտքեր։ 9 հունվար, 2017 12:11 Եթե Հայաստանում 100 մարդ ապրի Եթե Հայաստանում ապրի 100 մարդ, ապա քանի՞սը կին կլինի, քանի՞սը տղամարդ։ Քանի՞ մարդ օտար լեզու կիմանա, քանի՞սը բարձրագույն կրթություն կունենա, քանի՞սը գործազուրկ կլինի․․ 20 դեկտեմբեր, 2016 17:47 Աղքատությունը Հայաստանի մարզերում և Արցախում 2015-ին Հայաստանում աղքատության մակարդակը մնացել է գրեթե անփոփոխ։ Արցախում, օրինակ, նույն ժամանակահատվածում աղքատությունը նվազել է 3,4 տոկոսով։ Տեսնենք, թե ինչ պատկեր ունի աղքատությունը Հայաստանի մարզերում։ 19 դեկտեմբեր, 2016 19:39 Ուսումը Հայաստանից դուրս․ ցանկություններ ու խնդիրներ Հայաստանից ուսանողների միայն 5%-ն է դրսում սովորել։ Հայաստանցի ուսանողը արտերկրում սովորելու ընթացքում որպես ամենամեծ խոչընդոտ նշել է Հայաստանում ստացած կրթության ցածր որակը։