26 հունիս, 2017 18:58 Երևանյան լիճ․ ջրի աղտոտումը տարածվում է քաղաքից դուրս Երևանյան լճի ջրի աղտոտվածությունը խնդիր է ոչ միայն երևանցիների, այլև Արարատյան դաշտի մի շարք գյուղերի համար։ Մինչև 90ական թվականները Արմավիրի մարզի ԹաիրովՓարաքար համայնք ոռոգման ջուր հասնում էր Երևանյան լճից, սակայն հիմա պատկերն այլ է Ջուրը հասնում է փոքր չափաքանակով, իսկ ջրանցքում աղտոտումներ ու խցանումներ լինելու պատճառով` գյուղացիներին ջուր չի հասնում, հասածն էլ պիտանի չէ ոռոգման համար 20 հունիս, 2017 12:35 Կապան. հանքարդյունաբերական քաղաքի բնապահպանները Սյունիքի մարզում տնտեսության գերակա ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, ուղիղ համեմատական է այստեղի բնապահպանական խնդիրների աճին։ ՍիվիլՆեթը զրուցել է կապանցի բնապահպանների հետ, որոնք լուծումներ են առաջարկում իրենց քաղաքի բնապահպանական խնդիրներին։
5 հունիս, 2017 15:52 Արմավիր․ աղակալած հողեր և չմշակվող հեկտարներ Արմավիրի մարզում ավելի քան 9 հազ. հեկտար աղակալած հողատարածք կա: Զարթոնք համայնքի բնակիչները ևս հազարավոր հեկտար հող չեն կարողանում մշակել դրանց աղակալած լինելու պատճառով։ ՍիվիլՆեթն այցելել է Զարթոնք, փորձել հասկանալ՝ ինչպես է հնարավոր խնդիրը լուծել։
8 մայիս, 2017 10:08 Բիոհումուս՝ կալիֆոռնիական որդերի աջակցությամբ Հայաստանում գործող Orwaco ընկերությունը թռչնաղբից և գոմաղբից ստանում է բիոհումուս: ՍիվիլՆեթը ծանոթացել է արտադրության գործընթացին։ 11 ապրիլ, 2017 18:18 Արևը ձեր գրպանում․ այլընտրանքային էներգիան՝ մատչելի Շատերը ցանկանում են ձեռք բերել արևային խնայող համակարգեր, սակայն մտավախություններ են ունենում գնի, որակի և այլ խնդիրների հետ կապված։ «Արփի սոլար» արևային էներգիայի իրազեկման կենտրոնի տնօրեն Արայիկ Չոբանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում տալիս է այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են արևային համակարգի ձեռքբերման հարցում տատանվող մարդկանց:
2 մարտ, 2017 15:38 Հայաստանի կորսվող հարստությունը Հայաստանում քաղցրահամ ջրի կորուստը հասնում է մոտ 80 տոկոսի` ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների։ ՍիվիլՆեթի հետ զրույցում «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և ջրային ոլորտի փորձագետ Էդուարդ Մեսրոպյանն անդրադառնում են խնդրի պատճառներին: Հանքարդյունաբերություն, ձկնարդյունաբերություն, փոքր հէկեր,- այս ամենն ուղղակիորեն ազդում է հիդրոհամակարգի վրա: 24 փետրվար, 2017 19:44 Caucasus Nature Fund- regional problems and solutions A conversation with Joseph Alexander Smith, communications and visibility consultant for the Georgia based Caucasus Nature Fund, on regional problems of nature and wildlife preservation and their visible and accessible solutions. 21 փետրվար, 2017 14:09 «Լուսավոր Սահման»-ը լուսավորել է Թալիշը «Այս անգամ նախատեսվել էր լուսավորել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում: Կամավորական նախաձեռնության նպատակը սահմանամերձ բնակավայրը էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերով ապահովելն ու «Շտիգեն» ընկերության կողմից արևային ջրատաքացուցիչ տեղադրելն էր: Այցի ընթացքում սահմանամերձ բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվեցին լուսադիոդային լամպեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ «Շտիգեն»-ի կողմից: Եվս 185 լամպեր տրամադրվեցին Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով: 10 փետրվար, 2017 16:32 Բնապահպանության նախարարությունը հավաքագրել է 420 մլն դոլար. Արծվիկ Մինասյան Բնապահպանության նախարարության ու ոլորտի մասնագետներն այս պահին հավաքագրել են գաղափարներ, որի արժեքը կազմում է 420 մլն դոլար, որից այս պահին կոնկրետ ծրագրերի տեսքով իրականացվում են շուրջ 185 մլն. դոլարի ներդրումային, դրամաշնորհային ծրագրեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը նշեց, որ բնապահպանության նախարարությունը որդեգրել է շրջակա միջավայրի պահպանության ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման քաղաքականություն:
6 փետրվար, 2017 11:45 Արծվիկ Մինասյան. Շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում. «Հետք» Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը «Հետք» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի բնապահպանական ոլորտի մի շարք խնդիրների՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանին, «Թեղուտ»-ին, Հայաստանի բնապահպանական անվտանգությանը և այլն:

Ըստ Մինասյանի՝ երկրի շրջակա միջավայրը հայտնվել է ծանր վիճակում և կան մի շարք ռիսկեր:
18 հունվար, 2017 15:34 Դիոդներ, որ լուսավորում են երկրի սահմանները «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների կենցաղային հոգսը թեթևացնելու նպատակով նրանց բնակարաններում լուսադիոդային լամպեր է տեղադրում։ Այս լամպերը տալիս են նույն լուսավորությունը և կրճատում են էլեկտրաէներգիայի ծախսը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ՍիվիլՆեթին պատմում է նախագծի մասին։ 18 հունվար, 2017 12:23 ՀԷՑ-ը ֆինանսապես աջակցել է «Լուսավոր սահման» նախաձեռնությանը «Լուսավոր սահման» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Լուսավոր սահման» նախաձեռնությանը, որի շնորհիվ Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի բնակիչներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով:

««Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ նախաձեռնությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Ընկերության տրամադրած ֆինանսական միջոցներով Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի ընտանիքներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով: Այս ներդրումը մեծապես կնպաստի հակառակորդի մշտական կրակի տակ գտնվող համայնքների բնակիչների հոգսի թեթևացմանը՝ կրճատելով էլեկտրաէներգիայի սպառման համար նրանց ամենամսյա վճարները»:
11 հունվար, 2017 12:11 Ուրցաձոր․ բնության հետ խոսող կենտրոնը Ուրցաձորի գողտրիկ անկյունում է համայնքի էկո-կրթական կենտրոնը, որը Խոսրովի արգելոցի անմիջական հարևանությամբ է: Այս տեղն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ, հարուստ կենդանական աշխարհով։ Զբոսաշրջիկներն այս տարածքը հիմնականում նախընտրում են արշավների, ձիարշավների, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսնելու համար։