28 մարտ, 2017 12:30 Աշխարհի ամենաուժեղ անձնագրերը Passport Index 2017 հետազոտության համաձայն՝ Հայաստանը 199 երկրների ցուցակում 132-րդ հորիզոնականում է և ազատ ճամփորդելու 60 միավոր ունի: Հայաստանի անձնագրով քաղաքացին կարող է 29 երկիր այցելել՝ առանց վիզայի, իսկ 31 երկիր՝ վիզան ստանալով ժամանելու պահին։ Հայաստանի քաղաքացիներն ազատ կարող են գնալ Հաիթի, Ինդոնեզիա, Արգենտինա, Բրազիլիա, Մալայզիա և այլն։ 28 մարտ, 2017 08:55 Հալէպի գողերը   Այս օրերուն մեծ է թիւը գրպանահատներուն, որոնք օթոպիւսի մէջ ձեռքերնին մարդոց գրպանը մտցնելով այդտեղի թղթադրամները կը փոխադրեն իրենց գրպանները, ասոնցմէ շատեր պատանիներ են՝ ապագայ մեր սերունդներու ներկայացուցիչները, դժբախտներ որոնք այսօր դպրոց չեն երթար, կը սլքտան փողոցները, մուրացկանութիւն կ'ընեն, ձեռքդ երբ ուտելիք մը տեսնեն չեն վարանիր ձեռքերնին անոր երկարելու եւ խնդրելու (կամ պահանջելու) որ իրեն տաս զայն, փոխանակ անով քու ստամոքսդ լեցնելու, անոնք երբեմն նոյնիսկ կը համարձակին իրենց ձեռքերը աչքիդ աժջեւ գրպանդ խոթել հոն իրենց համար գնելիք սէնտուիչի մը գինը փնտռելու, ասոնք նպարավաճառներու խանութներէն մանր-մունր ուտելիքներու գողութիւնն ալ արտօնեալ կը սեպեն: Այս տղաքն են, որ հորերու ջրաբաշխ ծորակներն ու ճէնէրաթորներէն ելեքտրականութեան չափի ձեր տուներուն հասնիլը կարգաւորող, փողոցներու մէջ տեղադրուած, անջատիչները կը քակեն եւ կը ծախեն քանի մը ղրուշի: 27 մարտ, 2017 22:23 ՀՅԴ․ կուսակցության ճանապարհը 1991-2017 թթ․ Խորհրդարանական ընտրություններից առաջ ՍիվիլՆեթը շարունակում է անդրադառնալ դրանց մասնակցող քաղաքական ուժերի անցած ճանապարհին։ Տեսանյութում ներկայացված է ՀՅԴ-ի՝ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը 1991-ից հետո։ 27 մարտ, 2017 20:42 Սիրիահայերի գալով աշխատասիրության նոր մշակույթ է ձևավորվել․ վարչապետ «Մեր վերջնական նպատակն է՝ ունենալ ժամանակակից, տրամաբանական, զարգացող պետություն, միջազգային հանրության համար հասկանալի՝ հիմնվելով մեր ազգային արժանապատվության, ինքնության և ավանդույթների վրա», - ողջունելով սիրիահայերին՝ ասել է վարչապետը: Անդրադառնալով սփյուռքահայությանն ուղղված կոչին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ամենամեծ ներուժը և ամենաուժեղ կապիտալը մարդն է, և զարգացման ծրագրերի հիմքում հենց այդ գաղափարն է դրված: «Իմ կոչի նպատակն այն է, որ այն փորձը, ներուժը, որ ունեն սփյուռքահայերը, հաջողակ օրինակները՝ գիտնականները, կառավարիչները, բժիշկները, մշակույթի գործիչները, ուղղակի կարողանան մեզ փոխանցել, որովհետև այսօրվա արագ փոփոխվող և զարգացող աշխարհում դա չափազանց կարևոր է», - ընդգծել է կառավարության ղեկավարը: 27 մարտ, 2017 19:56 Թուրքիայում ամենամեծ գաղթը քրդաբնակ շրջաններից է․ Թուրքիան այս շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա։ Ըստ «Ջումհուրիյեթի»՝ կքննարկվի նաև հայկական հարցը։ Թուրքիայում ամենաշատը գաղթում են քրդաբնակ շրջաններից։ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարծում է, որ իր երկրում չկան ձերբակալված լրագրողներ։ Ըստ Էրդողանի՝ նրանք բոլորը գողեր ու ահաբեկիչներ են։
27 մարտ, 2017 19:48 Գորիս․ ակնկալիքները նոր խոշորացված համայնքում 2016թ. սեպտեմբերին Գորիս քաղաքը խոշորացվեց հարակից ինը՝ Ակներ, Վերիշեն, Խնձորեսկ, Ներքին խնձորեսկ, Քարահունջ, Բարձրավան, Հարթաշեն, Որոտան, Շուռնուխ գյուղերի հետ։ Ամիսներ անց այս բնակավայրերի բնակիչները խոսում են խոշորացման հետևանքների մասին։ 27 մարտ, 2017 18:53 Citizen Missions Observing Elections in Armenia Roughly 2,300 independent observers have registered with the Citizen Observer Initiative to monitor 1,600 polling stations during Armenia’s parliamentary elections on April 2. Armen Grigoryan, representative of the Citizen Observer Initiative, announced during a March 27 press conference, that of the total observers, 310 have traveled from the Diaspora.

Recently, the Initiative also launched the platform Monitor the Election, a database that gives an opportunity to citizens unable to participate in the upcoming elections to register and check whether someone else has voted in their place.
27 մարտ, 2017 18:43 Armenia’s Impact Investment Potential: Alexis Bonnell Alexis Bonnell, Division Chief of Applied Innovation and Acceleration in the U.S. Global Development Lab of USAID and a co-author of the book “Get your Dream Job”, is in Armenia to participate in the UN Impact Investment for Development conference. In a conversation with CivilNet, Bonnell discusses Armenia’s innovation potential and the importance of impact investments. 27 մարտ, 2017 17:40 Եռօրյա երաժշտական դրայվ՝ Երևանում Երևանում անցկացվեց առաջին Music Drive Festival-ը։ Եօրյա փառատոնը հնարավորություն տվեց տեսնելու ինչպես հայկական, այնպես էլ հրավիրյալ շուրջ 20 ռոք, ֆոլկ, ֆյուժն, ջազ և այլ խմբերի ելույթներ։
27 մարտ, 2017 15:37 Տնօրենների կողմից ձայների հավաքագրումը իրավական հետևանքներ չի ունենում (լրացված) Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելու դպրոցների և մանկապարտեզների տնօրենների գործողությունները իրավական և քաղաքական հետևանքներ չեն ունենում։ Իսկ քաղաքական ուժերի մեծ մասը չի շտապում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել այդ փաստերի հիման վրա իրավական գործընթաց սկսել և հետաձգել ընտրությունների օրը, ինչը ԿԸՀ-ն կարող է անել Ընտրական օրենսգրքի համաձայն (Հոդված 88), քանի որ «առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա» (ԸՕ, Հոդված 19):

27 մարտ, 2017 14:04 Քաղաքական սերնդափոխությո՞ւն, թե՞ ռեժիմի տապալում․ Ռուբեն Ռուբինյան և Նարեկ Սարգսյան Պատգամավորի թեկնածուներ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ելք» դաշինքից,
և Նարեկ Սարգսյանը՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքից, բանավիճում են քաղաքական սերնդափոխության, ղարաբաղյան հարցի կարգավորման և այլ հարցերի շուրջ։
27 մարտ, 2017 13:50 Տանձատափ․ բարի պապիկը բոլորին օղի է հյուրասիրում Միշա պապը բնակվում է Սյունիքի մարզի Տանձատափ գյուղում։ 83-ամյա պապիկը արդեն երկար տարիներ միայնակ է ապրում, իսկ իր ընկերներ է համարում բոլոր անցորդներին։ Նա հարյուրավոր լիտրերով օղի է քաշում և մեծ ուրախությամբ հյուրասիրում հյուրերին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա խոսում է գյուղի առօրյայի և խնդիրների մասին։
27 մարտ, 2017 12:07 Սեյրան Օհանյանը հորդորում է՝ Բաբայանի ձերբակալության մասին փաստերը իրենց էլ տրամադրեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Սամվել Բաբայանի ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում։

«Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանը կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ այս ժամանակահատվածում։ Եթե կան տեղեկություններ, թող դրանք տան մենք էլ իմանանք, եթե չկան այդ տեղեկությունները, ապա գոնե այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դրանք քաղաքական հետապնդումներ են և՛ Սամվելի և՛ մեր դաշինքի նկատմամբ»,- այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։