20 հունվար, 2017 16:27 Սիրիահայերը չեն ցանկանում վերադառնալ Հալեպ Երևանում հաստատված հալեպահայերը չեն շտապում վերադառնալ Հալեպ, թեև դեկտեմբերին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Արևելյան Հալեպի գրավումից հետո կյանքն այդ քաղաքում հարաբերականորեն խաղաղ է դարձել։ 20 հունվար, 2017 13:49 Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում «Հունվարի 19-ին Ստոկհոլմի «ABF» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի մահվան 10-ամյակին նվիրված հիշատակի երեկո, որին մասնակցեցին պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը, նշեց, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության մասին, առաջիններից էր, որ չէր վախենում համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ համոզված լինելով, որ երկու ժողովուրդները կարող են համատեղ ջանքերով հաղթահարել ցեղասպանության հետևանքները։
19 հունվար, 2017 19:30 OSCE Calls on Turkey to find the masterminds of Dink's assassination Dunja Mijatović, the OSCE Representative on Freedom of the Media calls on Turkish authorities to intensify their efforts to find the masterminds behind the killing of prominent Armenian-Turkish journalist Hrant Dink. 19 հունվար, 2017 18:56 Rakel Dink: Ten years, easier said than lived On the tenth anniversary of Hrant Dink's assassination, his widow Rakel Dink continues to fight for justice.

Addressing thousands gathered in remembrance of Hrant Dink's life and inherent to his legacy, Rakel Dink said, "My husband used to value the conscience of people rather than that of the courts. The only thing that still gives us hope, in the midst of all that happened, is that the people have condemned this crime in their own conscience.
This case is one of the keys to Turkey’s democratization. If you are going to make use of it, it’s all yours, as long as you use it for this purpose."
19 հունվար, 2017 17:38 Դատական կարգադրիչը 8000 ԱՄՆ դոլար է հափշտակել ամբաստանյալի ազգականներից․ԱԱԾ Դատական նախկին կարգադրիչը մեղադրվում է ամբաստանյալի ազգականներից 8.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու մեջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ մամուլի կենտրոնը։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:
19 հունվար, 2017 17:06 Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրություններն առանց վիզայի ռեժիմ են հաստատում Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը։

«Այս նախագծի նպատակն է զարգացնել թե՛ տուրիզմը, թե՛ գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ԱՄԷ մուտքի զբոսաշրջային արտոնագիրը արժե 96 ԱՄՆ դոլար։

Կառավարությունն ավելի վաղ հավանություն էր տվել Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագծին:
19 հունվար, 2017 16:32 Հրանտ Դինք. 10 տարի անց «Ակօս» թերթի հոդվածագիր, գրականագետ Սևան Դեղիրմենջյանը ՍիվիլՆեթին պատմում է Դինքի ֆենոմենի ու տարիներ շարունակ ձգվող դատավարության մասին։
19 հունվար, 2017 14:01 Ազատամարդ․ Մեծամեծերի կանանց շեյփինգը խանգարում է թոշակառուին Մարիամ Սարգսյանի բնակարանին կից մարզադահլիճ կա շեյփինգի համար, որը շինել է «Արսեն» ՍՊԸ-ն։ Մարզադահլիճի աղմուկը կնոջը չի թողնում հանգիստ ունենալ սեփական բնակարանում։ Սարգսյանը բողոքում է բոլոր հնարավոր ատյաններին, սակայն ապարդյուն, քանի որ, ըստ նրա, մարզասրահի այցելուները մեծամեծերի կանայք են, իսկ շեյփինգ ակումբի տերերը խոշոր գործարարներ են:
19 հունվար, 2017 11:57 Հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ:

«Հունվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց: Հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ՝ ընդհանուր առմամբ արձակելով շուրջ 90 կրակոց:
19 հունվար, 2017 11:31 Յանդեքսը Վանաձորում ծրագրավորման դպրոց կբացի Յանդեքս ընկերությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրավորման դպրոց է բացում: Սա այն երեխաների համար է, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:

«Հունվարի 20-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա Յանդեքս ընկերության Ծրագրավորման դպրոցի բացումը: Այն Յանդեքս ընկերության և Enterprise Incubator Foundation հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ:
18 հունվար, 2017 21:23 Armenia’s Ombudsman on the Azerbaijani Attempted Infiltration in Tavoush On December 29 Azerbaijani forces launched an infiltration attempt targeting the Chinari village in the Tavoush region on the border of the Republic of Armenia with Azerbaijan.
Arman Tatoyan, the Human Rights Defender of Armenia presented the results of the fact finding mission the Ombudsman's Office initiated started the day of the incident.
18 հունվար, 2017 18:43 Արդար ընտրությունների համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ. Աղվան Վարդանյան Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբը ղեկավարելու է Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա ասում է, որ կուսակցությունը ձևավորել է կենտրոնական, ինչպես նաև 13 ընտրատարածքային շտաբներ և հանգիստ աշխատում է: 18 հունվար, 2017 18:17 Կալիֆոռնիա-Հայաստան համագործակցությունը բանկային լեզվով Հայաստանի քաղաքացիները և ընկերությունները կկարողանան ձեռք բերել անշարժ գույք, ստանալ բանկային ծառայություններ և վարել բիզնես Կալիֆոռնիա նահանգում։ Ամերիաբանկը և ամերիկյան Գոլդեն Սթեյթ բանկը հունվարի 18-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր: