26 դեկտեմբեր, 2016 14:40 ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանի ազատազրկման վայր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ հեռախոսով քննարկել է ՌԴում ազատազրկման դատապարտված՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը։
Ինչպես հաղորդում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ բարձրացված հարցերը պարզելու նպատակով ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն հատուկ այցելություն կիրականացնեն ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հրաչյա Հարությունյանը ՌԴում վերջինիս պատժի կրման պայմանների և առողջական վիճակի, նախատեսվող այցի հետ կապված հարցերը քննարկվել են նաև նրա ազգականի հետ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անցյալ շաբաթ կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ Ռուսաստանում ազատազրկված Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է կազմակերպել նրա արտահանձնումը։
«Պարբերաբար հիշեցումներ ենք ուղարկում ռուսական կողմին այդ հարցով Որքանով ես եմ տեղյակ, քաղաքացիական
25 դեկտեմբեր, 2016 15:28 Անանուն պետությունը Մեր գործերը կարծես թե անդառնալիորեն վատ են։ Հայաստանում ոչինչ անվանված չէ։ Վանաձորում մի քանի օր առաջ երկու երեխայի դաժան սպանությունն ու մոր ինքնասպանությունը, կներեք ձևակերպման համար, ամեն ինչ «դրեց» տեղը։ Պարզվում է, այդ կինը հոգեկան լուրջ խնդիրներ ուներ և աշխատում էր ուսուցիչ։

25 դեկտեմբեր, 2016 10:39 Armenian Geographic․ ապրելով աշխարհագրությունը Ինչպե՞ս բացահայտել Հայաստանի ամեն մի անկյուն, ծանոթանալ Հայաստանի աշխարհագրությանն ու պատմությանը։ Armenian Geographic-ը արդեն չորս տարի է, ինչ հնարավորություն է ընձեռում ցանկացողներին աշխարհագրական զբոսաշրջության միջոցով` բացահայտել Հայաստանի ամենատարբեր անկյուններն ու զբաղվել տարբերվող զբոսաշրջությամբ։
25 դեկտեմբեր, 2016 10:23 Ժողովուրդն ու անցյալի հերոսները Ժողովուրդը խոսում է Սեյրան Օհանյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու, Իրանի նախագահի Հայաստան այցի և ոստիկանության ՊՊԾ գնդում անցկացված մասնագիտական վարժանքների մասին։ 24 դեկտեմբեր, 2016 15:22 Ո՞րն է մտավորականի մտավոր իրավասության ոլորտը, «մտավոր ծածկույթը» Մեզ նաև պակաս հրատապ մտքեր են անհրաժեշտ, դանդաղ մտածվող մտքեր: Այստեղ մտավորականի իսկական դերը նման դանդաղ մտածվող մտքեր ունենալու հանձնառությունն է: Երբ Հայաստանում խոսում ես հումանիտար գիտելիքի մասին կամ հումանիտար գիտելիքի անունից, գիտակցաբար կամ անգիտակցաբար հեծանիվ հորինելու տխրահռչակ անխուսափելիությունը հաղթահարելու գրեթե միակ թերի հնարավորությունը դառնում է տեղական փորձի ուսումնասիրությունը և համաշխարհային հումանիտար գիտելիքի հասցեական կրկնությունը. այստե՛ղ են մտավորականների իրական մեղքը և պատասխանատվությունը: 23 դեկտեմբեր, 2016 20:07 Հայաստանի տնտեսությունն աճել է ընդամենը 0.5 տոկոսով Չնայած իշխանության հայտարարություններին ու կանխատեսումներին, 2016-ին Հայաստանի տնտեսական աճը ոչ միայն չի հասնի նախատեսված 2.2-2.4 տոկոսին, այլ կազմելու է ընդամենը 0.5 տոկոս։ Այդ մասին այսօր հրավիրած ամփոփիչ տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ 23 դեկտեմբեր, 2016 19:32 «Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից ձևավորված դաշինքը 2017-ի ապրիլյան ընտրություններում հանդես է գալու «Ելք» դաշինք անունով։ Այդ մասին հաղորդագրություն են տարածել «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Դեռ դեկտեմբերի 2-ին այս կուսակցությունները հայտարարել էին համագործակցության մասին։ 10 օր անց նրանք ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ չբացառելով այլ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։ Նրանք դաշինքով մասնակցելու են նաև Երեւանի ավագանու ընտրություններին։
23 դեկտեմբեր, 2016 18:40 Հին Երևանը կրկին լսեց Նարեկ Սարգսյանի խոստումները Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հայտարարեց, որ Երևանի Գլխավոր պողոտայում նախատեսված «Հին Երևան» ճարտարապետական նախագծի շինարարությունը հաջորդ տարի առավել տեսանելի կլինի։ Թեև Սարգսյանը պնդում է, որ տարածքի իրացման գործընթացը արագ ընթանում է, սակայն բնակիչները այլ բան են պնդում։ 23 դեկտեմբեր, 2016 18:04 ԴԱՀԿ երկու աշխատակիցներ «հեղինակազրկել են պետական իշխանության մարմինը» Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության երկու նախկին աշխատակիցներ դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և «հեղինակազրկել են պետական իշխանության մարմինը», հաղորդագրություն է տարածել Հատուկ քննչական ծառայությունը։

«Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանն ու Էդվարդ Իսկանդարյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:
23 դեկտեմբեր, 2016 17:53 Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատույթի շենքերը չեն քանդվելու․ Նարեկ Սարգսյան Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատույթում դեռևս պահպանված հին, պատմություն կրող շենքերը չեն քանդվելու։ Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողների հանդիպմանը հայտարարեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով 2008-ին գերակա շահ ճանաչված Պուշկին-Աբովյան-Նալբանդյան հատվածում գտնվող հին շենքերի ճակատագրին։

«Այս հատվածում կա երկու հուշարձան՝ Պուշկինի 2-ի շենքը և Հրշեջների շենքը։ Որպես պետական լիազոր մարմին մենք ոնց ենք տեսնում այս խնդրի լուծումը․ ա՝ հուշարձանները պետք է տեղում մնան և չքանդվեն, բ՝ այնտեղ կան և ոչ հուշարձան շենքեր, որոնք ձևավորոմ են տվյալ փողոցի մասշտաբը և դիմագիծը, այդ շենքերը ևս պետք է չքանդվեն։ Եվ բոլոր խնդիրները պետք է լուծվեն նշված պայմաններում»,- ասաց Սարգսյանը։
23 դեկտեմբեր, 2016 14:47 Բելառուսի դատախազությունն ուսումնասիրում է իսրայելցի բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու նյութերը Բելառուսի Գլխավոր դատախազությունը ներկայում ուսումնասիրում է Ադրբեջանից ստացված փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Մինսկում ձերբակալված իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու համար, հաղորդում է բելառուսական navinyby կայքը։
Արտահանձնման որոշումը պետք է ընդունվի 40 օրվա ընթացքում։ Կայքը նշում է, որ չի բացառվում՝ բելառուսական կողմին անհրաժեշտ լինեն այլ նյութեր, որոնք վկայում են Լապշինի կողմից հանցագործություն կատարելու մասին։
Իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Բելառուսում դեկտեմբերի 14ի երեկոյան՝ Ադրբեջանի նախագահին ու իշխանություններին քննադատելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Ըստ իսրայելական Haaretzի՝ Լապշինը ձերբակալվել է Ադրբեջանի կառավարության խնդրանքով։
Ներկայում Բաքուն ձգտում է նրա արտահանձնմանը, իսկ նրա ընտանիքը մտավախություն ունի, որ արտահանձնման դեպքում Լապշինի կյանքը կարող է հայտնվել վտանգի տակ։
Բաքվի բնակելի վայրերում՝ գրեթե կենտրոնում, հողը ներծծված է նավթի արտանետումներով։ Լուսանկարը՝ Լապշինի բլոգից
Ըստ Լապշինի ընկերների՝ նրան կարող
23 դեկտեմբեր, 2016 14:33 Վլադիմիր Կարապետյան․ Ինչո՞ւ չեք քննադատում 7 շրջան վերադարձնող Սերժ Սարգսյանին Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի քննադատական մեկնաբանություններին: Կարապետյանը հարց է տալիս. ինչո՞ւ իշխող ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացուցիչները չեն քննադատում Սերժ Սարգսյանին, երբ նա հայտարարում է, որ պատրաստ է եղել Ադրբեջանին վերադարձնել 7 շրջան, սակայն քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ընդհանուր փոխզիջումներից է խոսում: