18 հունվար, 2017 18:17 Կալիֆոռնիա-Հայաստան համագործակցությունը բանկային լեզվով Հայաստանի քաղաքացիները և ընկերությունները կկարողանան ձեռք բերել անշարժ գույք, ստանալ բանկային ծառայություններ և վարել բիզնես Կալիֆոռնիա նահանգում։ Ամերիաբանկը և ամերիկյան Գոլդեն Սթեյթ բանկը հունվարի 18-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր: 18 հունվար, 2017 17:24 ԵԼՔ-ը պայքարելու է իշխանության դեմ իշխանության համար ԵԼՔ դաշինքի՝ Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում են ընտրական գործընթացում իրենց անելիքները և հիմնավորում` ինչու քաղաքացին պետք է քվեարկի հենց իրենց օգտին։ 18 հունվար, 2017 16:55 Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել «Հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
18 հունվար, 2017 15:53 18 զոհված զինծառայողների ընտանքիներին աջակցություն կտրամադրվի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը` զոհված զինծառայողների ընտանիքներին օժանդակելու նպատակով, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որոշում է կայացրել 18 զոհված զինծառայողի ընտանիքի տրամադրել օգնություն և աջակցել բնակարանների վերանորոգման հարցում: Բարեգործության հասցեներն ընդգրկում են Երևանն ու մարզերը:

Վերանորոգման ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն դրամ: Գումարի միջոցով, ըստ անհրաժեշտության, կնորոգվեն բնակարանների տանիքները, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ջեռուցման և սանհանգույցի հարդարման աշխատանքներ»,- ասվում է Պաշտպանության նախարարության ֆեսյբուքյան էջում:
18 հունվար, 2017 15:34 Դիոդներ, որ լուսավորում են երկրի սահմանները «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների կենցաղային հոգսը թեթևացնելու նպատակով նրանց բնակարաններում լուսադիոդային լամպեր է տեղադրում։ Այս լամպերը տալիս են նույն լուսավորությունը և կրճատում են էլեկտրաէներգիայի ծախսը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ՍիվիլՆեթին պատմում է նախագծի մասին։ 18 հունվար, 2017 12:28 ՀՀ իշխանությունները պատժում և լռեցնում են ակտիվիստներին՝ չճանաչելով ոստիկանների ապօրինի դերը․ HRW Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի գործին, որը երկուշաբթի օրը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։ «Հիմնադիր խորհրդարան»-ն իր հայտարարության մեջ Սաֆարյանի դատավարությունը «խեղկատակ» է որակել, որն «ավարտվել է սպասված արդյունքով»։ Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով HRW-ի փորձագետ Գիորգի Գոգիան ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ «մինչ Սաֆարյանը բանտում է, ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել միջադեպում իր ունեցած դերակատարության համար»։

«Հայաստանի իշխանությունները շտապում են պատժել և լռեցնել ակտիվիստներին՝ միաժամանակ հրաժարվելով ճանաչել ոստիկանության բացասական, պոտենցիալ ապօրինի դերը խաղաղ բողոքի ակցիաները խանգարելու մեջ»,- գրում է Գոգիան։
18 հունվար, 2017 12:23 ՀԷՑ-ը ֆինանսապես աջակցել է «Լուսավոր սահման» նախաձեռնությանը «Լուսավոր սահման» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Լուսավոր սահման» նախաձեռնությանը, որի շնորհիվ Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի բնակիչներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով:

««Լուսավոր սահման» նախաձեռնությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ նախաձեռնությանը ցուցաբերած անգնահատելի աջակցության համար: Ընկերության տրամադրած ֆինանսական միջոցներով Տավուշի մարզի 5 սահմանամերձ գյուղերի ընտանիքներ կապահովվեն էներգախնայող-էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպերով: Այս ներդրումը մեծապես կնպաստի հակառակորդի մշտական կրակի տակ գտնվող համայնքների բնակիչների հոգսի թեթևացմանը՝ կրճատելով էլեկտրաէներգիայի սպառման համար նրանց ամենամսյա վճարները»:
18 հունվար, 2017 11:27 Սաֆարյանի խեղկատակ «դատավարությունն» ավարտվեց սպասված արդյունքով. Հիմնադիր խորհրդարան «Հիմնադիր Խորհրդարանի երիտասարդ անդամ Գևորգ Սաֆարյանի խեղկատակ «դատավարությունն» ավարտվեց սպասված արդյունքով: Սերժ Սարգսյանն ու իշխող գաղութային վարչախումբը երիտասարդ սերնդի պայքարի խորհրդանիշ դարձած Գևորգին, նրա այդպիսին իսկ լինելու պատճառով, պատժեցին երկու տարվա բանտարկության վճիռով:

Ինչպես «դատական» ամբողջ գործընթացը, վերջին նիստը ևս հատկանշվեց մի կողմից Գ. Սաֆարյանի ու նրա պաշտպանի փայլուն իրավագիտությամբ ու հիմնավորումներով ու մյուս կողմից վարչախմբի ներկայացուցիչների իրավական ու բարոյական անփառունակությամբ:
17 հունվար, 2017 22:02 Գևորգ Սաֆարյան. մի «արդարադատության» պատմություն 2016թ. հունվարի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումից հետո ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը։ Նա մեղադրվեց ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ և ազատազրկվեց երկու տարով։ ՍիվիլՆեթի ֆիլմը Գևորգ Սաֆարյան մարդու և նրա դեմ քրեական գործի մասին է։ 17 հունվար, 2017 18:21 Գագիկ Ծառուկյանը բացում է Սերժ Սարգսյանի փակած էջը Հունվարի 17-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու և ապրիլին 2-ի ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու որոշման մասին։ Գագիկ Ծառուկյանն իր վերադարձը պայմանավորեց Հայաստանի առջև ծառացած խնդիրներին դիմակայելու իր պատրաստակամությամբ ու հանրային պահանջով։ 17 հունվար, 2017 18:18 2015-ին աշխարհում 62 մարդ եղել է նույնքան հարուստ, որքան մարդկության 3,6 մլրդ անապահով կեսը․ «Օքսֆամ» 2015ին աշխարհում ընդամենը 62 անհատ է ունեցել այնքան հարստություն, որքան մարդկության անապահով կեսը՝ 3,6 մլրդ մարդ։ 2010ից այս 62 անձանց հարստությունն աճել է 45%ով, ինչը մոտավորապես կես տրլն դոլար է։ Մինչդեռ մարդկության աղքատ կեսի հարստությունը նվազել է ավելի քան մեկ տրլնով․ այսպիսի տվյալներ է բերում «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության հետազոտությունը՝ «Տնտեսություն 1%ի համար» խորագրով։
«Օքսֆամը» հիմնվել է Credit Suisse ֆինանսական ընկերության՝ վերջերս հրապարակած տվյալների վրա, ըստ որոնց՝ աշխարհի ամենահարուստ 1%ը ավելի շատ հարստություն է կուտակել, քան աշխարհի մնացած բնակչությունը՝ միասին վերցված։
«Օքսֆամի» հետազոտության մեջ շեշտվում է, որ հետագա սերունդների և առհասարակ ամբողջ մարդկության համար զարգացում ապահովող տնտեսության փոխարեն այսօր ստեղծվել է տնտեսություն այդ 1%ի համար։
Այս անհավասարության պատճառներից մեկը, ինչպես նշվում է, հարկերից խուսափումն է, որը ստվերային տնտեսության հետ մեկտեղ հարուստների և իշխանությունների համար աշխատող տնտեսական
17 հունվար, 2017 15:10 Անդրիաս Ղուկասյան. զավեշտի և քաղաքական հետապնդման արանքում Արդեն վեց ամիս անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը համոզմունք է հայտնում՝ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, երբեմն՝ խիստ զավեշտալի ձևով։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ներկայացնում է Ղուկասյանի գործի մանրամասները։