24 հունիս, 2017 14:07 Yerevan’s Aleppo Market Creates Community for Syrian-Armenian Refugees Dalida Degirmenjian says Armenian women lived like queens in Aleppo. The mother of three tended to the family home while her husband earned a steady income as an auto mechanic.

Now the Syrian-Armenian entrepreneur spends her days preparing traditional Middle Eastern sweets for customers inside Yerevan’s Republic Square metro station.

“In Aleppo, we wouldn’t work,” Degirmenjian says. “But when we came here, and the men didn’t find work, the women have to assist.”
24 հունիս, 2017 14:00 Նուբայի լեռների հայ միսիոներները Ինչ է նշանակում մեկ ամիս բնակվել պատերազմի մեջ գտնվող Նուբայի լեռներում և բժշկական օգնություն տրամադրել այնտեղ բնակվող մարդկանց։ Բժիշկներ Արմինե Բարխուդարյանը, Գևորգ Ոսկանյանը և Հայկ Հովհաննիսյանը պատմում են Սուդանի Նուբա լեռներում իրենց փորձառության, ապրումների և վտանգների մասին։
Նրանք մեկնել էին այնտեղ, որպեսզի փոխարինեն Թոմ Քաթինային՝ այդ տարածքի միակ վիրաբույժին, որն արժանացավ 2017-ի «Ավրորա» մարդասիրական մրցանակին։
24 հունիս, 2017 11:15 Ժողովուրդը ո՛չ ծրագիր է ուզում, ո՛չ հայր Ժողովուրդը խոսում է կառավարության ծրագրի, ԵՄ դեսպանի hորդորի և դրան ի պատասխան հնչած ՀՀԿ-ի վրդովմունքի մասին։
23 հունիս, 2017 21:27 A Taste of Aleppo in Yerevan Since the start of the Syrian Civil War in 2011, approximately 22,000 Syrian-Armenian refugees have settled in Armenia. Aleppo Market, a marketplace in Yerevan's Republic Square metro station, has created a community for Syrian-Armenians adjusting to life in their new home. 23 հունիս, 2017 18:15 Ձորաղբյուր․ ջուրը դարձել է տարաձայնությունների աղբյուր Երևանամերձ Ձորաղբյուր համայնքում ջրի շուրջ կրքեր են հասունանում։ Գյուղում ջուրը ստանում են պոմպերով՝ օրական երկու անգամ։ Պոմպերին մոտ տները ավելի շատ ջուր են ստանում, քան հեռու գտնվողները, որոնք ամսական վճարում են նույն գումարը՝ 3000 դրամ։ Խնդրի լուծումը կարող է լինել հաշվիչների տեղադրումը, սակայն բնակիչները չեն շտապում գնալ այդ քայլին, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն ավելի շատ վճարել։ 23 հունիս, 2017 17:55 «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառների վրա սփյուռքի նախարարությունը գումար չի ծախսել Հայաստանի տարբեր հատվածներում վերջին ամիսներին հայտնվել են գովազդային վահանակներ՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» գրությամբ։ Պաստառները բավական բուռն քննարկումների թեմա են դարձել հայաստանյան օգտատերերի շրջանում։ Շատերը նման բովանդակության վահանակների գաղափարն անհաջող են համարել։ Սիվիլնեթը փորձեց պարզել, թե ով է, օգտատերերի բնորոշմամբ, մուննաթ պարունակող վահանակների գրության հեղինակը և որքան գումար է ծախսվել դրանց վրա։ 23 հունիս, 2017 16:11 Հողակտորներ՝ «Սպայկա»-ին, արտոնություններ՝ «Լիդիան Արմենիա»-ին․ կառավարության որոշումը Կառավարությունը հավանություն է տվել «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրերին: Ընկերությունների խնդրանքով այդ ծրագրի իրականացման համար անհատույց սեփականության իրավունքով Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամասը կօտարվի:

Կառավարությունը որոշել է բավարարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:
23 հունիս, 2017 15:45 Հայաստանը դառնում է կրոնապետություն․ Ստեփան Դանիելյան Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է կառավարության մշակած «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Դանիելյանի համոզմամբ՝ նոր սահմանադրությամբ և այս օրենքով Հայ առաքելական եկեղեցին դառնում է «ըստ էության պետական եկեղեցի»։
23 հունիս, 2017 15:25 573 անձ (172 ընտանիք) հիմնականում՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված․ ՄԱԿ 2016 թ ապրիլին ԼՂ հակամարտության սրման արդյունքում ավելի քան 2000 մարդ, մեծամասնությամբ կանայք, երեխաներ և տարեց անձիք, ԼՂից տեղափոխվեցին Հայաստան․ այսպիսի տվյալներ է բերում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ՄԱԿ ՓԳՀ գրասենյակը։
Ըստ հաղորդագրության, վերոհիշյալ անձանցից շատերը կացարան գտան բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ, ովքեր հիմնականում պատկանում են հասարակության ցածր խավին
ԼՂից տեղահանված անձանցից շատերն ի վիճակի եղան վերադառնալ 2016թ վերջին 573 անձ 172 ընտանիք, հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված
23 հունիս, 2017 15:04 Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ #ElectricYerevan-ի երկրորդ տարելիցի կապակցությամբ Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական շարժումը ուժի կիրառմամբ ճնշելու երկրորդ տարին։

Երևանի Բաղրամյան պողոտայում 2015 թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանները աննախադեպ դաժանություն ցուցաբերեցին նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Ֆիզիկական բռնության ենթարկվեցին տարբեր լրատվամիջոցների 13 լրագրողներ ու օպերատորներ, ևս 11-ի մասնագիտական աշխատանքն ապօրինաբար խոչընդոտվեց ֆոտո և տեսախցիկները միտումնավոր ջարդելու կամ վնասելու, դրանց հիշողության սարքերն առգրավելու, նկարահանված կադրերը ոչնչացնելու և այլ միջոցներով։

23 հունիս, 2017 11:45 Ի՞նչ է ուզում գործատուն՝ դիպլո՞մ, թե՞ գործնական գիտելիքներ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» հետազոտության համաձայն՝ բուհերում գլխավոր խնդիրը գործնական հմտությունների պակասն է։ Գործատուներն աշխատանքի ընդունելիս ավելի կարևորում են գործնական, հետո նոր տեսական գիտելիքները: 23 հունիս, 2017 11:36 Միջազգային կառույցներն ու համանախագահ երկրները մտահոգված են շփման գծում տեղի ունեցած դեպքերով Անցյալ շաբաթ ԼՂ պաշտպանության բանակը հաղորդեց շփման գծում հրադադարի խախտումների հետևանքով զոհերի՝ հունիսի 16-ին և հունիսի 17-ին համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին։ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցելությունների արդյունքներով Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել։ Շփման գծում լարվածության վերջին դեպքերից հետո հայտարարություններով են հանդես եկել Մինսկի խմբի երկու համանախագահ պետությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունները, ինչպես նաև ՄԱԿ-ն ու Եվրամիությունը։ Հայտարարությունները հիմնականում երկրորդում են միմյանց՝ կողմերին կոչ անելով անհապաղ դիտարկել լարվածության նվազեցմանը միտված քայլեր և կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ։