24 ապրիլ, 2017 18:21 Կոնգոյից մինչև Աֆղանստան․ Ավրորայի հավակնորդները հինգն են «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար այս տարի կպայքարեն հավակնորդներ Սոմալիից, Աֆղանստանից, Սիրիայից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից և Սուդանից։ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ապրիլի 24-ին ներկայացրին մրցանակի հավակնորդներին և մեկնարկը տվեցին մեկ ամիս տևող միջոցառումների։ 24 ապրիլ, 2017 18:00 Թուրք պաշտոնյաներ, որոնք փրկել են հայերին Հայոց ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից հայերի կյանքը փրկելու պատմությունները շատ չեն, այդուհանդերձ դրանց մասին գրեթե չի խոսվում։ Այնինչ նման պատմությունները Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի անցած ուղու պատմության մասն են, որոնք ընդգծում են Ցեղասպանության՝ պետականորեն ծրագրված լինելու փաստը։ 24 ապրիլ, 2017 16:00 Գաղթի ճանապարհին լքած աղջկա հիշողությամբ Եղեռնից փրկված ամուսինների թոռը՝ Անահիտ Հովհաննիսյանը, պատմում է, թե ինչպես են իր պապն ու տատը Մուշից Արևելյան Հայաստան տանող գաղթի ճանապարհին կայացրել որոշում՝ թողնել չորս երեխաներից ամենափոքրին՝ Լուսիկին։ Գերդաստանն այս տարիների ընթացքում ամեն կերպ փորձել է գտնել Լուսիկին... 24 ապրիլ, 2017 14:50 Finalists of Aurora Prize Announced The Selection Committee for the Aurora Prize for Awakening Humanity has announced on April 24 in Yerevan the1 names of the five 2017 finalists who have been chosen for their exceptional impact, courage and commitment to preserving human life and advancing humanitarian causes. The ultimate Aurora Prize Laureate will Receive US$1,000,000 Award to Amplify Humanitarian Work. 24 ապրիլ, 2017 14:24 Հայտնի են 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը հայտնել է մրցանակի 2017թ. հավակնորդների անունները, որոնք ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության եւ ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր եւ իրականացնելով մարդասիրական գործունեություն: 24 ապրիլ, 2017 14:00 Արցախը Հայ Դատի բաղկացուցիչ մասն է․ Կիրո Մանոյան ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ զրուցում է Արցախի հարցի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի հարցում պաշտոնական Անկարայի դիրքորոշման, Հայ Դատի աշխատանքների շուրջ։ 24 ապրիլ, 2017 12:46 Հայոց ցեղասպանության կորսված ապացույցները Երուսաղեմի արխիվում․ The Jerusalem Post Իսրայելական The Jerusalem Post թերթն իր ապրիլի 23ի համարում հոդված է հրապարակել Երուսաղեմի արխիվում գտնված Հայոց ցեղասպանության կորսված ապացույցների մասին։ Հոդվածի հեղինակ Արիան Մանդելը Ariane Mandell գրում է արկղերով ապացույցների մասին։
Գրեթե մեկ դար Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվներում արկղերով ապացույցներ են պահված, որոնք, սակայն, «ոչ պարզ պատճառներով» անհասանելի են գիտնականների համար։ Երուսաղեմի արխիվում ի հայտ է եկել կորսված ապացույց, որը հետազոտողներն անվանել են «ծխացող ատրճանակ»՝ 1915թ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց
Ինչպես շաբաթ օրը հաղորդել էր The New York Timesը  Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի թուրք հետազոտող Թաներ Աքչամի ձեռքն է ընկել ռազմական դատարանի դատավարություններից մի հեռագիր, որոնց արդյունքում դատապարտվել էին Հայոց ցեղասպանության ծրագրողները։ Հիմնական ապացույցները վաղուց են անհետացել, և հենց փաստաթղթերի բնօրինակների բացակայությունն է Ցեղասպանության փաստի թուրքակական ժխտողականության ներկայիս նարատիվի հիմքը։ 
«
24 ապրիլ, 2017 12:12 Ապրիլի 24․ ինչու և ինչպես է այն դարձել հիշատակի օր Հայաստանում Ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր առաջին անգամ պաշտոնապես նշվել է 1965թ.: Ապրիլի 24-ը, սակայն, հայոց մեջ մտել է դեռ 1920-ականներին, թեև հետագայում արգելվել է այն հիշատակելը։
24 ապրիլ, 2017 09:30 Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանության հիշատակի 102-րդ տարելիցի օրվան նախորդեց ՀՅԴ երիտասարդների ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ Մեծ եղեռնի հուշահամալիր՝ ապրիլի 23-ի երեկոյան։
23 ապրիլ, 2017 16:20 Garik Hayrapetyan։ Armenia - The Transition of Demographics and the Demographics of Transition Garik Hayrapetyan has led the UNFPA – the United Nations Fund for Population Activities – for a dozen years. His research has impacted policy, and he and his team are observers of the key demographic trends during this period of transition. Hayrapetyan was a panelist at the END OF TRANSITION conference, hosted by USC Institute of Armenian Studies on April 9-10, 2017.
23 ապրիլ, 2017 15:26 Arman Grigoryan: Why Did Armenia's Transition Fail? Professor Arman Grigoryan teaches at LeHigh University. His doctoral dissertation is on the role of third parties in state-minority conflicts. Grigoryan was a panelist at the END OF TRANSITION conference, hosted by USC Institute of Armenian Studies on April 9-10, 2017.
23 ապրիլ, 2017 11:43 Թբիլիսին խոչընդոտում է Թուրքիայի դեսպանատան մոտ հայերի ապրիլքսանչորսյան ցույցը Այս տարի հնարավոր է, որ հայերը չկարողանան ապրիլի 24-ին Թբիլիսիում ցույց անկացնել Թուրքիայի դեսպանատան առջև, քանի որ Թբիլիսիի քաղաքապետարանը փորձում է խոչընդոտել, հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքը՝ վկայակոչելով Jamnews-ին։

Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում բողոքի ցույց է տեղի ունենում: Վրաստանում բնակվող հայերը հարգանքի տուրք են մատուցում 1915-1918 թթ. Օսմանյան կայսրութում զոհվածների հիշատակին:

Վրաստանի հայ համայնքը մայրաքաղաքի քաղաքապետարանից հաղորդագրություն է ստացել, որ Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը «նպատակահարմար չի համարում» ցույց անցկացնել նշված վայրում` պատճառաբանելով ճանապարհային երթևեկության ենթադրյալ խափանումը: «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն այս նամակը չի ընդունում որպես արգելք և չի պատրաստվում փոխել իր ծրագրերը: