18 հունիս, 2017 09:42 «Հայկական գյուղը» կլինի ազգագրական թաղամաս Նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: 18 հունիս, 2017 00:12 Օդային փառատոն և համերգ Ստեփանակերտում՝ չնայած չորս զոհերին և վիրավորներին Ստեփանակերտում այսօր կազմակերպվել է օդային փառատոն, որին հետևել է հանդիսություն և համերգ։ Փառատոնը և հանդիսությունը կազմակերպվել է չնայած այն հանգամանքին, որ նախորդ մեկ օրվա ընթացքում ադրբեջանական կողմի կրակի արդյունքում չորս զինծառայող զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 17-ին, Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
17 հունիս, 2017 18:41 Վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել Արցախից Երևան տեղափոխված վիրավոր զինվորներների առողջական վիճակի մասին, հաղորդում է Արցախպրեսը։

«Զինվորներից մեկը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է: Նա ստացել է մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, ունի նաև գլխուղեղի վնասվածք: Ամեն դեպքում, գիտակցությունը տեղն է, իր հետ խոսել եմ, հիշում է կատարվածը: Մյուս զինվորը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է, նա ստացել է աչքի վնասվածք, կան այրվածքներ: Համապատասխան հետազոտություններից և բուժումից հետո պարզ կլինի, թե որքանով է տեսողությունը վնասվել: Ամեն դեպքում, երկուսի առողջական վիճակը կայուն է, այս պահին կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Կամավոր Խաչատրյանը:
17 հունիս, 2017 12:45 Նարեկ Տիգրանի Գասպարյան․ 4-րդ զոհը Արցախում՝ երկու օրվա ընթացքում Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին և հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք»:

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում Արցախում հակառակորդի կրակից զոհվել էին ևս երեք զինծառայողներ՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
17 հունիս, 2017 11:39 Ժողովուրդը ջրախեղդ եղավ Ժողովուրդը խոսում է Տարոն Մարգարյանի երդմնակալության, Երևանում տեղացած հորդառատ անձրևի, Տաջիկստանի նախագահի այցի և Հենրիխ Մխիթարյանի առեղծվածային լուսանկարի մասին։ 16 հունիս, 2017 23:37 Լևոն Արոնյանը՝ նորվեգական շախմատային գերմրցաշարի հաղթող Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված «Norway Chess» շախմատային գերմցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ և նվաճել մրցաշարի հաղթողի տիտղոսը:

16 հունիս, 2017 22:01 Արցախում հակառակորդի կրակից երեք զինվոր է զոհվել Արցախում հակառակորդի կրակից երեք զինվոր է զոհվել, հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

16 հունիս, 2017 21:43 Թվապատում․ մեդիան հարափոփոխ դարաշրջանում Հունիսի 16-17-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նախաձեռնել է «Թվապատում 2017» կոնֆերանսը։ Առանցքային թեման մեդիա մենեջմենթն է, մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, մոնետիզացիայի նոր միջոցները, ժամանակակից մեդիա հարթակների ձևավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համագործակցությունը: «Թվապատում 2017»-ը հյուրընկալել է վեց միջազգային բանախոսների՝ մեդիա մենեջմենթի և բրենդինգի առաջատար մասնագետների: 16 հունիս, 2017 21:37 Ինչ է հասցրել անել Կարեն Կարապետյանը ութ ամսում Կարեն Կարապետյանի նոր կառավարությունը շուտով կներկայացնի գործունեության ծրագիրը։ ՍիվիլՆեթն ամփոփում է, թե ինչ է հասցրել անել Կարապետյանի կառավարությունը նախորդ ութ ամիսների ընթացքում։
16 հունիս, 2017 18:39 Ներքին գործերին միջամտում էին, երբ գումար էին տալիս․ Արմեն Գրիգորյան Քաղաքագետ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը խոսում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչեցրած գնահատականների և իշխանության արձագանքի մասին։ Գրիգորյանի խոսքով՝ իշխանության արձագանքը ոչ համարժեք էր։
16 հունիս, 2017 18:18 Տուն-ինտերնատի տնօրենը չի ընդունում մեղադրանքները, բայց չի շտապում լրագրողներին տանել այնտեղ ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցները չեն տեղափոխվում հոգեբուժական կլինիկա, այլ պահվում են տուն-ինտերնատում, Զուրաբյանը պատասխանեց, որ իսկապես կա մոտ երեսուն տարեց մարդ, որոնց կասկածում են, որ ունեն հոգեկան առողջության խնդիրներ, բայց նրանք դեռ չեն տեղափոխվել հոգեբուժական կլինիկա։ Նա նշեց, որ իրենց ինտերնատը կցված է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկային, որին դիմել են մայիսի 22-ին և խնդրել են հանձնաժողով կազմել ու ախտորոշում կատարելուց հետո՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցներին տեղափոխել հոգեբուժարան։

16 հունիս, 2017 17:46 Ինչ նոր շենքեր կհայտնվեն Երևանում․ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ծրագրերը Երևանի Ֆիրդուսի շուկայի տարածքում շինարարական աշխատանքները ավելի մեծ թափով տեսանելի կլինեն աշնանը. հունիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Ամբողջ տարածքի 72 տոկոսն իրացված է, և իրացման աշխատանքները դեռևս շարունակվում են»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ծրագիրը ամբողջությամբ կարժենա մոտ 300 մլն դոլար։

Ովքե՞ր են ծրագրի ներդրողները․ ՍիվիլՆեթի այս հարցին Նարեկ Սարգսյանը պատասխանեց, թե տարբեր մարդիկ են, բայց հրաժարվեց բացահայտել նրանց անունները։

Նարեկ Սարգսյանը հանդիպմանը ներկայացրեց կառուցապատման մի շարք այլ ներդրումային ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։