15 մարտ, 2017 18:40 Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի» «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունը կկոչվի «Երկիր ծիրանի»։ Այս մասին հայտարարվեց կուսակցության անդրանիկ համագումարին։

«100 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանն իր գործը կյանքի կոչեց և ասաց, թեպետ, որ կա դատապարտման դատավճիռ, բայց դատավճիռը պետք է ի կատար ածել և պատժել մեղավորին։ Այս քառորդ դար պատմության մեջ մենք չկարողացանք անդրադարձ կատարել այդ պատգամին»,- իր ելույթում ասաց Փոստանջյանը։
15 մարտ, 2017 17:16 Արթուր Բաղդասարյան․ «Օրինաց երկրից»՝ «Հայկական վերածնունդ» Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին «Հայկական վերածնունդը» առաջին անգամ է մասնակցում։ Իրականում «Հայկական վերածնունդը» նույն «Օրինաց երկիրն» է, որի հիմնադիրն ու անփոփոխ առաջնորդը Արթուր Բաղդասարյանն էր։ Հենց նա էլ «Հայկական վերածնունդի» հիմնադիրն է կամ «Օրինաց երկրի» ռեբրենդինգի հեղինակը։

1997-ին հիմնադրված «Օրինաց երկիրը» մասնակցել խորհրդարանական բոլոր ընտրություններին և միշտ հաղթահարել 5 տոկոսի շեմը։ 1999-ին «Օրինաց երկիրը» համամասնական ընտրակարգով ստացավ քվեների 5 տոկոսից ավելին, 2003-ին՝ գրեթե 13 տոկոս, 2007-ին՝ գրեթե 7 տոկոս, 2012-ին՝ շուրջ 5․5 տոկոս։
15 մարտ, 2017 17:14 Մոսկվայում տեղի է ունեցել Պուտին-Սարգսյան հանդիպումը Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

15 մարտ, 2017 16:00 Ինչ անել, եթե ձեզ փորձում են վերահսկել Ապրիլի 2ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին միգուցե ձեզ փորձեն ստիպել, որ ցույց տաք, թե ինչպես եք քվեարկել
Ընտրատեղամասում ձեզ տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն մեկը մի կուսակցության կամ դաշինքի Դուք քվեախցիկում այդ քվեաթերթիկներից ընտրելու եք ձեր համակրած քաղաքական ուժի քվեաթերթիկը՝ մնացածը նետելով քվեախցիկում առկա արկղի մեջ
Տեսանյութում նկարագրվում է, թե ինչ կարող է անել ընտրողը վերահսկողներին խաբելու համար

Եթե ձեզ պարտադրեն, որ նկարահանեք քվեաթերթիկը, ապա դուք կարող եք քվեաթերթիկը նկարելուց հետո փոխել այն և ծրարի մեջ դնել այլ քաղաքական ուժի քվեաթերթիկ
Եթե ձեզ պարտադրեն դուրս հանել 9 քվեաթերթիկներից մյուս 8ը, որպեսզի համոզվեն, որ ծրարի մեջ դրել եք հենց 9րդ քվեաթերթիկը, ապա քվեախցիկում դուք կարող եք այդ մի կուսակցության քվեաթերթիկը գցել արկղի մեջ, արկղից վերցնել ձեր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը, իսկ մնացած 8 քվեաթերթիկները հանել դուրս
Դրսում ձեզ վերահսկողները կմտածեն, որ դուք հենց իրենց քաղաքական ուժին եք քվեարկել
Հիշե՛ք, քվեախցիկում առկա արկղի մեջ միշտ լինելու են բազմաթիվ քվեաթե
15 մարտ, 2017 15:37 «Բոլոր իրավապահները աչք են փակել». Արտահերթ զեկույց Ջրառատի դեպքերի մասին 2017թ. մարտի 12-ին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» («ՕՐՕ») դաշինքը, իսկ ապա նաև ոստիկանությունն ու քննչական կոմիտեն հայտարարեցին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «ՕՐՕ» դաշինքի նախընտրական հանդիպումից հետո եղել է միջադեպ, որի ժամանակ կիրառվել է նաև հրազեն: Ջրառատ գյուղից «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչները տարվել են ոստիկանություն, որտեղից ժամեր անց ազատ արձակվել: Այնուհետև` մարտի 14-ին, նույն գյուղում հրազենի կիրառմամբ մեկ այլ միջադեպի արդյունքում վիրավորվեցին նախորդ միջադեպին մասնակից «ՕՐՕ» դաշինքի համակիրները: Դեպքերով զբաղվում են թե Քննչական կոմիտեն, թե Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը իրականացնում է երկարաժամկետ դիտորդական առաքելություն, որի սահմաններում որոշեց ուսումնասիրել միջադեպերը: 15 մարտ, 2017 15:09 Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ․ Սամվել Բաբայան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին 
«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետև այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջառողջ չգտնեն», ասել է Բաբայանը Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու
«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչոր կերպ իրենց պաշտպանեն, չէ՞ Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել Մարդ է, չէ՞, հո մոլախոտ չի», ասել է Բաբայանը

Երեկ Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության ՀՀԿ տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ Երեք հոգի
15 մարտ, 2017 12:08 Ապրիլից առաջ․ երիտասարդներն ու ընտրությունները Հայաստանում հարցված երիտասարդների 67%-ը համարում է, որ իր ձայնն ընդհանապես չունի կամ քիչ նշանակություն ունի ընտրության արդյունքների վրա։ Գուցե դա է պատճառը, որ քաղաքում ապրող երիտասարդների 65%-ը, իսկ գյուղերում ապրողների 49%-ը ասել է, որ չի մասնակցելու ընտրությանը կամ ոչ մեկին չի ընտրելու։ Իմիջիայլոց, որքան բարձր է հարցվողի կրթական մակարդակը, այնքան ավելի շատ են նրանք հակված ոչ մեկին չընտրելու և/կամ ընտրություններին չմասնակցելու։ 14 մարտ, 2017 22:32 Անառողջ կրքե՞ր, թե՞ ամենաթողություն. բանավիճում են Աղվան Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ՍիվիլՆեթի տաղավարում բանավիճում են ՀՅԴ պատգամավորի թեկնածու, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Թեմաները՝ խորհրդարանական կայուն մեծամասնություն, փոփոխված քաղաքական համակարգ, քարոզարշավի ընթացքում տեղ գտած արատավոր երևույթներ և ապագա խորհրդարանի որակ։ 14 մարտ, 2017 22:17 Ջրառատ․ միջադեպ Լևոն Երանոսյանի մասնակցությամբ Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում է տեղի ունեցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև։ Երկու օր անց միջադեպն ավելի է բորբոքվել․ դաշինքի երեք համակիրներ տարբեր վնասվածքներով՝ այդ թվում հրազենային, տեղափոխվել են հիվանդանոց։ Տեսանյութերից պարզ է դառնում, որ միջադեպին մասնակից է նաև փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը։ 14 մարտ, 2017 20:03 Իրանից վառելիք ներկրած գործարարը սպասում է «մաքսավորների բարի կամքին» Իրանից վառենայութի ներկրմամբ զբաղվող, «Արագգ» ՍՊԸ-ի տնօրեն Արարատ Թումանյանը ահազանգում է՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ չի կարողանում մաքսազերծել Իրանից ներկրված 318 տոննա կերոսինը։ Թումանյանը համոզված է, որ այս խոչընդոտները արհեստական են։ 14 մարտ, 2017 19:50 Լևոն Երանոսյան. Ջրառատի «աղավնին» Ինչպե՞ս վարվել, եթե Լևոն Երանոսյանը հրաժարական տալու նույնքան պատճառ ունի, որքան Սերժ Սարգսյանը՝ 2008-ից ի վեր: Ինչպե՞ս վարվել, երբ այս երկուսն իրար հանցագործություններ են «պաս» տալիս: Ի՞նչ անի քաղաքացին այսպիսի Հայաստանի հետ: Ովքե՞ր են այս մարդիկ և ովքեր ենք մենք: Ի դեպ, որտե՞ղ է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Տղե՛րք, կրկեսը՝ կրկես, բայց արյուն է թափվում: Կողմնորոշվե՛ք՝ կա՛մ գլադիատորներ եք, կա՛մ ծաղրածուներ: Թեպետ, ըստ իս, զուտ հայկական կրկեսն այն է, երբ Լևոն Երանոսյանը ծաղրածու է գլադիատորական արենայում: Թեպետ որպես ծաղրածու ավելի թանկ է նստում Հայաստանի Հանրապետության հեղինակության վրա, քան որպես մարդասպան: 14 մարտ, 2017 17:14 Հրապարակվել է Ջրառատի դեպքերի տեսանյութ Այսօր Ջրառատ գյուղում «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի համակիրների վրա տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել zhamam կայքը։ Միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը

Միևնույն ժամանակ «Ա1»ը տեսանյութ է հրապարակել, որում ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը մեկնաբանում է Ջրառատի դեպքերը։