6 հունվար, 2017 10:40 Գործի մարդիկ. ամանորյա հեքիաթի դերասանները Տոներին ամենաշատը սպասում են երեխաները։ Նրանք հավատում են հրաշքների ու սպասում սիրելի կերպարների հետ հանդիպմանը։ Հենց երեխաների համար են աշխատում Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի դերասանները։ 5 հունվար, 2017 21:17 Անտոնիո Գուտերեշը ստանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017-ի հունվարի 1-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում է Բան Կի Մունին փոխարինել է Անտոնիո Գուտերեշը։ Նա դարձավ ՄԱԿ-ի 9-րդ գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը նախքան այս պաշտոնը ստանձնելը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն (UNHCR) էր մոտ տասը տարի։ Նրա պաշտոնավարման տարիները համընկան փախստականների խոշորագույն ճգնաժամերի հետ՝ կապված Իրաքում և Սիրիայում պատերազմական գործողությունների հետ։ Գուտերեշը՝ 1995-2002 թվականներին ղեկավարել է Պորտուգալիայի կառավարությունը, և իր վարչապետության ընթացքում մեծ ջանքեր է գործադրել պորտուգալական նախկին գաղութ Արևելյան Թիմորում ստեղծված ճգնաժամը լուծելու գործում։
Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել ողջույնի ուղերձով․
5 հունվար, 2017 13:40 «Հայու գենի» սև օրը «Հայու գենը» գլուխ է բաձրացրել։ Բոլոր անառակությունների ժամանակ, որ մենք անում ենք միմյանց աչքերի մեջ նայելով, այդ գենը քնած է, մի լուսանկարով արթնացավ։ Համարյա Փոքր Մհերի նման ճեղքեց Ագռավաքարի դուռն ու դուրս եկավ՝ ընդդեմ «հայու գենին» բան ասողի։
Ի՞նչ է եղել՝ սևամորթ երիտասարդը հայկական տարազով լուսանկարվել է իր հմայիչ հայուհի կնոջ և որդու՝ Տիգրանի հետ։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի պատի տակ այս ընտանիքի հանդեպ սկսվել է ռասիզմի մի հրավառություն։ Իբր հայ աղջիկն ի՞նչ գործ ունի սևամորթի հետ։ Ներողություն, էդ ո՞ր օրվանից է «հայու գենից» հանվել սերը։ Ընկերներ, սերը գեների հետ կռիվ չունի, դուք ինչո՞ւ եք խառնվել իրար։ Էդ հայուհի հմայիչ կնոջն ի՞նչ եք առաջարկում՝ թողնի ամուսնուն ու «գենին» համապատասխան մի ՀՀԿ-ական ընտրակեղծարարի հե՞տ ամուսնանա։ Ի՞նչ է արել այդ աղջիկը՝ կաշա՞ռք է վերցրել, հարևանուհո՞ւն է զրպարտել, պղծե՞լ է հարազատի արյունը։ Ի՞նչ է արել։
5 հունվար, 2017 13:18 Սպորտային տեսաբացիկ 2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու շախմատի աշխարհի պատանեկան չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը խոսում են անցնող տարվա ընթացքում իրենց հաղթանակների ու հաջողությունների մասին ու պատմում 2017-ի անելիքների մասին։ 5 հունվար, 2017 12:18 Նորայր Քարտաշյան և «Մենուա». Շնորհավոր Ամանոր «Մենուա» խումբը ստեղծվել է հայկական փողային գործիքների լայն հնարավորությունները ներկայացնելու ցանկությամբ։ Նորայր Քարտաշյանը շնորհավորում է Ամանորը՝ դուդուկների համար անսպասելի մաժորային գործով։ 4 հունվար, 2017 15:55 Արամ Ա կաթողիկոսը Սուրբ ծնունդը կանցկացնի Հալեպում Արամ Ա-ն Հալեպ կժամանի հունվարի 5-ին։ Դա կլինի նրա առաջին այցը Հալեպ 2011-ից ի վեր, երբ սկսվեց սիրիական ճգնաժամը։ Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Արամ Ա կաթողիկոսը պատարագ կմատուցի Հալեպի Մարիամ Աստվածածնի եկեղեցում։ Նա կայցելի նաև Հալեպի ազգապատկան կառույցներ։

Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արամ Ա կաթողիկոսը գոհունակություն է հայտնել, որ Սիրիայում ընդհանրապես և Հալեպում մասնավորապես իրավիճակը բարելավվում է։

«Ուրախությամբ ուզում եմ հաստատել, որ Սիրիայի ճգնաժամն ընդհանրապես և Հալեպի իրավիճակը մասնավորապես բարելեվման ընթացքի մեջ է։ Աղոթում ենք և մաղթում, որ այս խաղաղության ընթացքը շարունակվի և արագանա ամբողջ Սիրիայում։ Սիրիահայ գաղութը շատ կարևոր է, և մենք համարում ենք, որ սիրիահայ գաղութի վերականգնումը հրամայական անհրաժեշտություն է»,- ասել է Արամ Ա-ն։

4 հունվար, 2017 12:11 Լապտերներ. Շնորհավոր Ամանոր Լապտերները շնորհալի երեխաներ են, որոնք ապրում են Հայաստանի տարբեր մարզերում։ Արդեն երկու տարի է, ինչ նրանք ստեղծագործում են միասին և լույս սփռում իրենց շուրջը։ 4 հունվար, 2017 11:58 Այգեպար. սահմանապահ երեխաների ցանկությունները Սահմանամերձ Այգեպար գյուղի երեխաները անհամբեր սպասում են Նոր տարվան: Երեխաները, չնայած տարիքին, տեղյակ են գյուղի յուրաքանչյուր խնդրի: Չնայած խնդիրներին ու ամենօրյա կրակոցներին, նրանք գյուղը գերադասում են քաղաքին: 3 հունվար, 2017 11:13 Տեսաբացիկ. Մշակույթ Անցած տարին ամփոփելով՝ իրենց բարեմաղթանքներն են փոխանցում թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը, Փոքր Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը և «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 2 հունվար, 2017 10:46 2016․ Խորհրդարանի և կառավարության հիմնական քայլերը 2016-ը բուռն տարի էր Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների համար։ ՍիվիլՆեթն առանձնացրել է այն հիմնական օրենքներն ու որոշումները, որ ընդունել են Ազգային ժողովն և կառավարությունը անցնող տարում։ 2 հունվար, 2017 10:21 Գարիկ և Սոնա. Շնորհավոր Ամանոր Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը շնորհավորում են Ամանորը։
From Garik Papoyan and Sona Rubenyan, with best wishes on Christmas and New Year.
2 հունվար, 2017 10:12 Մանկական տեսաբացիկ․ ամանորյա փոքրիկ հրաշքներ Երեխաները երգում են, պարում, պատմում իրենց երազանքների մասին ու շնորհավորում Նոր տարին։