14 հունիս, 2017 14:29 Եղնուկյանի փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել դատարան Վերաքննիչ քրեական դատարանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով դատական նիստը հունիսի 14ին տեղի չունեցավ։ 
Պատճառն այն է, որ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին դատական կարգադրիչները թույլ չեն տվել մուտք գործել դատարան՝ պահանջելով զննության ենթարկել նրա պայուսակը։ Փաստաբանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ մերժել է այս պահանջը, քանի որ այն «անօրինական է և հակասում է «Փաստաբանության մասին» օրենքի մի մի շարք կետերի»։ 
«Նախկինում մետաղյա որսիչ սարքով, եթե ազդանշան էր լինում, նոր փաստաբանների պայուսակները զննում էին, սակայն այս դեպքում անգամ մետաղյա որսիչ չեն կիրառել և պահանջել են զննել պայուսակը», հայտարարեց Հայրապետյանը։ 
Փաստաբանը նշեց, որ նիստին միևնույն է՝ Եղնուկյանը ներկա չէր լինելու, և մասնակցելու էին դատախազն ու դատավորը։ 
«Համոզված եմ, որ դատական դեպարտամենտի ղեկավարի հրահանգն է սա։ Ինձ կարգադրիչները ակնհայտորեն ստում են՝ հայտարարելով, որ 3 տարի է, ինչ զննվում են փաստաբանների պ
14 հունիս, 2017 13:24 Իրաքահայի խնդիրներն ավելացել են ՀՀ քաղաքացիություն ստանալով Իրաքահայ Կորյուն Միսակը Հայաստանի քաղաքացիություն է ստացել։ Ապրիլյան ընտրություններից առաջ Սփյուռքի նախարարությունը խոստացել էր, որ նրան բնակարան կտրամադրվի։ Սակայն այժմ բնակարանը չի տրամադրվում՝ հիմնավորմամբ, որ Գորյուն Միսակն «այլևս սփյուռքահայ չէ, հայաստանցի է»։

13 հունիս, 2017 20:27 Արմավիր․ կարկուտը գյուղացիներին թողել է առանց բերքի Արմավիրի մարզում հունիսի 12-ի երեկոյան տեղացած կարկուտը մեծ վնասներ է պատճառել գյուղացիներին։ Սպասվող բերքը մեծամասնությամբ ոչնչացվել է։ Մի գյուղում կարկտակայան չկա, մյուս գյուղում էլ թեև կա և աշխատել է, սակայն օգուտ չի տվել։ Հաճախ մեկ գյուղի կարկտակայանի կրակից ամպերը գնում և վնասում են մյուս գյուղի բերքը։ 13 հունիս, 2017 20:11 Կգործի Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղի   Երևան - «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները կանոնակարգելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպել է փորձնական երթուղի, որը կգործի հունիսի 14-ից՝ առավոտյան ժամը 10:00-ից, այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ 13 հունիս, 2017 17:16 Երևանից-Մոսկվա ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն: Վթարի հետևանքով կան տուժածներ, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

«Հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ:

13 հունիս, 2017 17:16 Սեֆիլյանի գործով վեց կալանավորվածների նիստը. պաշտպաններն ընդդեմ դատարանի 2015-ի ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ հրահրելու, շինություններ զավթելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և այլոց դատական նիստն այսօր սկսվեց քառասուն րոպե ուշացմամբ։ Կալանավորվածների պաշտպանները հրաժարվում էին անձանական տվյալներ փոխանցել և զննվել կագադրիչների կողմից՝ համարելով դա իրավունքների խախտում։ Դատական նիստերի դահլիճում պաշտպանների առաջին գործը եղավ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի «ոչ պատշաճության ու կողմնակալության» մասին հայտարարելը և դատավորի ինքնաբացարկը պահանջելը։ 13 հունիս, 2017 15:25 «Ստեղծարար Հայաստան». լավագույն յոթ ստարտափները Հունիսի 10ին և 11ին ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում առաջին անգամ անցկացվեց «Ստեղծարար Հայաստան» բիզնես առաջնությունը։
Առաջնության նպատակն էր խթանել ստեղծարարության ու մշակույթի զարգացումը՝ որպես կենսամակարդակի բարձրացման գործիք Հայաստանում, սերմանել ձեռնարկատիրական մտածելակերպ և ստեղծարար մասնագետներին ապահովել նոր նախագծերի կամ փոքր բիզնեսների զարգացման մեթոդներով։
Առաջնությանը կարող էին մասնակցել կատարողական արվեստի, աուդիովիզուալ արվեստի, տեխնոլոգիաների, դիզայնի և տպագրության, երաժշտության և մշակույթի կառավարման ոլորտներին վերաբերող նորարարական բիզնես առաջարկներ ու նախաձեռնություններ։
111 կրեատիվ գաղափարներից առաջնության մասնակցության համար ընտրված լավագույն 53 նախագիծ ներկայացրած թիմերն աշխատեցին իրենց առաջարկների վրա մենթորների ղեկավարությամբ, որոնց խնդիրն էր աջակցել ստարտափների մրցունակ բիզնես մոդելների ստեղծմանը
Երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվեց 7 թիմ, որոնցից յուրաքանչյուրն իր մշակած բիզնես մոդելը ներկայացրեց գործա
13 հունիս, 2017 13:31 Ձեր «սև ցուցակ»-ների մասին մի մոռացեք Հայկական պաշտոնական և կուսակցական քարոզչությունը ինքը ևս ունի «սև ցուցակ»-ներ, որտեղ ներառում է հայ քաղաքական, հասարակական գործիչների, փորձագետների, քաղաքագետների ու լրագրողների, ովքեր քննադատում են Հայաստանի իշխանությունների, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, անդադար հիշեցնում կոալիցիոն կառավարությանը, որ երկիրը արտագաղթի պատճառով արյունաքամ է լինում, որ երկրի պարտքը հասել է 6 միլիարդի, որ աղքատությունը ավելացել է և այլն։ 12 հունիս, 2017 19:12 Գրականությունը հաղթահարում է սահմանը | Overcoming Borders Through Literature Հունիսի 1-7-ը Դիլիջանի Դարավանդ հանգստյան գոտում տեղի ունեցավ «Հա՛հ» անունը կրող մեկշաբաթյա սեմինար։ Սեմինարն ընդգրկում էր գրական թարգմանիչների մասնագիտական դասընթաց, գործնական պարապմունքներ և ստեղծագործական քննարկումներ։ Թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն ունեին սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի հետ։

A week-long literary seminar, titled “HAH,” took place in Dilijan’s Daravand resort. The seminar included vocational training courses, workshops and creative discussions for literary translators.
Translators worked together with three experienced professionals who ran the seminar, as well as with contemporary Turkish author Birgul Oguz.
12 հունիս, 2017 17:58 Դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել` մանկահասակ երեխայի մահվան համար Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ մանկահասակ երեխայի մահվան համար, հաղորդում է քննչական կոմիտեն:

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն՝ մանկահասակ երեխայի մահվան համար:
12 հունիս, 2017 17:57 Մարկ Գրիգորյանը նշանակվել է Հանրային ռադիոյի տնօրեն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը, հաղորդում է Հանրային ռադիոյի կայքը։

Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչեւ լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։
12 հունիս, 2017 17:40 Պետեկամուտների կոմիտեն հաստատում է «Քեթրին գրուպ»-ում ստուգումները «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՊԵԿ-ը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ ՊԵԿ-ի 50 աշխատակիցներ հունիսի 8-ին մուտք են գործել «Քեթրին գրուպ», առգրավել համակարգիչներն ու փաստաթղթերը։ ՊԵԿ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ««ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությունը իրականությանը չի համապատասխանում»։

Այս տարվա առաջին եռամսյակում «Քեթրին գրուպը» նվազեցրել է հարկերը՝ վճարելով 289 միլիոն դրամ հարկ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 304 միլիոն դրամի դիմաց։