29 դեկտեմբեր, 2016 11:22 Վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի մեքենան, զոհեր չկան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 7։30 ի սահմաններում Երևան Արտաշատ մայրուղու վրա վթարի է ենթարկվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մեքենան։
ԳՇ պետի տեղակալը և վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
28 դեկտեմբեր, 2016 18:37 «Կարմիր խնձորներ»-ը Տորոնտոյում կամ ինչու նկարել կարճամետրաժ կինո Օֆելյա Հարությունյանը երիտասարդ պրոդյուսեր է։ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում իր ավարտական աշխատանքը՝ «Կարմիր խնձորներ» կարճամետրաժը, 2016-ի լավագույն ուսանողական ֆիլմ է ճանաչվել, իսկ ավելի ուշ ընդգրկվել է Տորոնտոյի կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրում։ Ֆիլմի ստեղծման, ինչպես նաև ամերիկյան, հայաստանյան և եվրոպական կինոարտադրության առանձնահատկությունների մասին Օֆելյան պատմել է ՍիվիլՆեթի տաղավարում։ 28 դեկտեմբեր, 2016 16:22 Ես իշխանական նախագիծ չեմ․ Սեյրան Օհանյան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ՝ ի պատասխան իրեն ուղղվող հարցերի։ Նա հերքում է պնդումները, թե իշխանական նախագիծ է և/կամ «ուղղորդվում է ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագահների կողմից»։ Ապրիլյան պատերազմի մասով Օհանյանը գրում է, որ որպես ռազմական գործիչ՝ «չի խուսափում պատասխանել հարցերին, որոնք չեն պարունակում գաղտնիություն և ենթակա են հրապարակային քննարկման» Նա խոստանում է «մշտապես անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել իրեն ուղղված հարցերին» Սեյրան Օհանյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև։
Սիրելի՛ հայրենակիցներ
Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին
1 Քաղաքական գործունեություն
Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը
Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ
Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում եմ՝ ՈՉ
Ուղղորդո՞ւմ են արդյոք ինձ ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագա
28 դեկտեմբեր, 2016 12:25 2016-ի քաղաքական խճանկարը ՍիվիլՆեթի Արփի Մախսուդյանի պատրաստած տեսանյութն ամփոփում է 2016-ի հիմնական իրադարձությունները։ 27 դեկտեմբեր, 2016 21:06 Գևորգ Սաֆարյանն Ամանորը կանցկացնի բանտում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հերթական դատական նիստին իր ճառում հայտարարեց, որ գործի մանրամասները հաշվի առնելով իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի։ 27 դեկտեմբեր, 2016 15:59 Կարդալով մեծերին․ Դանիել Վարուժան Դանիել Վարուժանի երեք գործ՝ «Ո՜ Տալիթա», «Ցան» և «Ցորյանի ծովեր», կարդում է Վարուժան Ավետիքյանը։ 27 դեկտեմբեր, 2016 13:50 «Հաց բերողի» առողջությունը օմբուդսմենի «ուշադրության կենտրոնում է» «Արթուր Սարգսյանի առողջական վիճակը մեր ուշադրության կենտրոնում է», ասում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Գյումրիում դեկտեմբեր 27ին հրավիրած տարեվերջյան ասուլիսին Թաթոյանը նշեց, որ Սասնա ծռեր զինված խմբին «Հաց բերող» Արթուր Սարգսյանին այցելել է իրենց բժիշկը թե՛ քրեակատարողական հիմնարկում, թե՛ դատապարտյալների հիվանդանոցում։ «Հետազոտությունների արդյունքում Արթուր Սարգսյանին կնշանակվեն թերապևտիկ բուժումներ և դեղամիջոցներ», նշեց Թաթոյանը։
Դեկտեմբերի 22ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՄԻԵԴ Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ էր պահանջել Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» առողջական վիճակի վերաբերյալ։
Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները դիմել էին ՄԻԵԴ՝ անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել դիմողի բուժումը։
Արթուր Սարգսյանը 2016թ․ հուլիսին իր ավտոմեքենայով հաց էր հասցրել Էրեբունու ՊՊԾ գունդը պաշարած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ Նա հինգ ամիս է՝ գտնվում է կալանքի տակ,
27 դեկտեմբեր, 2016 13:26 Հեռախոսների լիցքավորման արևային կայան՝ Երևանի կենտրոնում Երևանում տեղադրվել է հեռախոսների լիցքավորման առաջին արևային կայանը, որը ֆինանսավորել է Awesome հիմնադրամը։
Գաղափարը էկոլոգիապես մաքուր, արևային էներգիայով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորման կայան ունենալն է, նշվում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Ինչպե՞ս է այն աշխատում կայանի երեք արևային վահանակները լիցքավորում են լիթիումային վերալիցքավորվող մարտկոցը, որն էլ իր հերթին էներգիա է տրամադրում հեռախոսների լիցքավորման համար։ Ամեն կայան ունի վեց միակցիչներ, որոնք կարող են միաժամանակ լիցքավորել վեց բջջային հեռախոս։
Մարտկոցը լիովին լիցքավորման համար պահանջում է 46 ժամ արև և կարող է էներգիա տրամադրել 40 ժամվա ընթացքում Սա նշանակում է, որ հեռախոսը կարելի է լիցքավորել նաև այն ժամանակ, երբ չկա արև, օրինակ՝ գիշերը։
27 դեկտեմբեր, 2016 13:03 Պատերազմի, Սասնա ծռերի, 1000 դրամի տարի. 2016-ի ամփոփումը Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ ամփոփում է 2016 թվականը՝ կարևորելով մի քանի իրադարձություններ՝ Ապրիլյան պատերազմ, Սասնա ծռերի զինված ըմբոստություն, 1000 դրամի նախագիծ: 26 դեկտեմբեր, 2016 19:17 Արդեան․ հայկական զարդանախշերը դարձնելով ձեր առօրյան «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում գործող «Արդեան» դիզայներական ընկերությունը արդեն յոթ ամիս է, ինչ արտադրություն է կազմակերպել։ «Արդեան»-ի արտադրանքն առանձնանում է պաստառների, կտորների ու այլ իրերի վրա հայկական զարդանախշերի ու միջնադարյան գրությունների առկայությամբ։
26 դեկտեմբեր, 2016 16:45 2016-ը շրջադարձային էր աշխարհի և Հայաստանի համար․ Ավետիք Չալաբյան «Արար» հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ամփոփում է 2016 թվականի իրադարձությունները, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն են ունեցել Հայաստանին։ Միջազգային ասպարեզում նա առանձնացնում է երեք իրադարձություն՝ Թուրքիայում հեղաշրջման փորձը, ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի ընտրությունը և Սիրիայում՝ կառավարական ուժերի կողմից Արևելյան Հալեպի գրավումը։ Հայաստանի մասով Չալաբյանը նույնպես երեք իրադարձություն է առանձնացնում՝ անցումը խորհրդարանական մոդելին, Ապրիլյան պատերազմը և Սասնա ծռերի ընդվզումը։ Չալաբյանը խոսում է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած թեզի մասին, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ 26 դեկտեմբեր, 2016 16:17 Leather jackets, tattoos and motorcycles: Meet the Rock Machine MC Club of Armenia In the streets of Yerevan, you might have heard the humming of motorcycles. Those are most likely to be the Rock Machine members. The bikers club has decided to flourish in the capital. Their watchword: Brotherhood. Meeting.

Sitting around a coffee table laden with marinated vegetables, lavash and chicken legs, a group of six bikers and their supporters are chatting about throttle, speed, engine, fights and girls. The Rock Machine Motorcycle Club’s members are having a little party… at a dental care center. Yes, a dental care center. One of their supporters is a dentist in Yerevan and he kindly invited the club to join his office.