19 հունվար, 2017 16:32 Հրանտ Դինք. 10 տարի անց «Ակօս» թերթի հոդվածագիր, գրականագետ Սևան Դեղիրմենջյանը ՍիվիլՆեթին պատմում է Դինքի ֆենոմենի ու տարիներ շարունակ ձգվող դատավարության մասին։
16 հունվար, 2017 19:49 Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսեց Հայոց Ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանի արտաբերած «ցեղասպանություն» բառը մեծ իրարանցում է առաջացրել: Կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավորները պահանջել են Կարոյից հետ վերցնել խոսքն ու ներողություն խնդրել: 13 հունվար, 2017 15:43 Հասան Ջեմալին սպառնում է ինը տարվա ազատազրկում Նշանավոր թուրք լրագրող Հասան Ջեմալին սպառնում է մինչև ինը տարվա ազատարկում՝ իր հոդվածներից մեկում «ահաբեկչության պրոպագանդա» իրականացնելու մեղադրանքով։ Մասնավորապես` մեղադրանք է առաջադրվել 2016 թ. հուլիսի 11-ին «Ֆեհման Հուսեին» խորագիրը կրող սյունակում «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն իրականացնելու» եւ «հանցագործությունն ու հանցագործներին գովաբանելու» համար։ Ջեմալը դատարանի առջեւ էր կանգնել հունվարի 12-ին:

Դատարանը որոշում է կայացրել հետաձգել նիստը, երբ Ջեմալը հայտարարել է, որ կրկնելու է դատախազին նախկինում տված իր վկայությունը։

13 հունվար, 2017 14:00 Քրիստոնյա թուրքեր․ ովքե՞ր են նրանք Ստամբուլի Իսթիքլալ պողոտայով զբոսնելիս ՍիվիլՆեթի նկարահանող խումբը հանդիպել է քրիստոնյա թուրքերի մի խմբի: Նրանք անցորդներին Ավետարան էին բաժանում։
9 հունվար, 2017 19:57 Թուրքիա. արյունոտ սկիզբ 2017-ի Ստամբուլի Reina գիշերային ակումբի վրա հարձակված ահաբեկիչը մի քանի վայրկյանում սպանել է 39 հոգու: Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում շնորհավորել է Սուրբ ծնունդը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, ձեզի, մեզի մեծ աւետիս»։ 29 դեկտեմբեր, 2016 17:40 Թուրքիան 2016-ին. ռազմական հեղաշրջման փորձ ու ահաբեկչությունների շարան Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը ՍիվիլՆեթին պատմում է 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների մասին: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նա կարծում է, որ Հայաստանը պետք է փորձի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: 26 դեկտեմբեր, 2016 21:46 Թուրքիան այս շաբաթ․ ճաղերի հետևում նորանոր մարդիկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում կենդանի այրել է երկու թուրք զինվորի։ Թուրքիայում դարձյալ լրագրողներ են ձերբակալվել, ընդ որում՝ ոստիկաններից մեկը DIHaber գործակալության լրագրողին անվանել է «հայի ծնունդ»։ Դիարբեքիրում կվերականգնվեն հայկական բողոքական ու կաթոլիկ եկեղեցիները։ 20 դեկտեմբեր, 2016 19:55 Արյունոտ օր Թուրքիայում. շաբաթվա ամփոփում Դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Թուրքիայի նախագահ Էրրդողանը ազգային մոբիլիզիացիա է հայտարարել: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: 20 դեկտեմբեր, 2016 18:12 Ռուսաստանի դեսպանի սպանության հնարավոր վարկածները Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը խոսում է դեկտեմբերի 19-ին Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության և դրա հնարավոր շարժառիթների մասին:
17 դեկտեմբեր, 2016 14:28 Գլխավոր երաշխիքը ԼՂ խնդրի լուծումն է․ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Դեկտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծավալուն ելույթ ունեցավ Հայաստանի առջև ծառացած խնդիրների և լուծման ուղիների վերաբերյալ։ Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։
Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտան­գու­թյան, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վի­ճա­կի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամար­տու­թյան եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավո­րումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտու­թյունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերություն­ները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։
12 դեկտեմբեր, 2016 19:47 Թուրքիայում դարձյալ ահաբեկչություն է. շաբաթվա ամփոփում Դեկտեմբերի 10-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է 44 մարդ, որից 38-ը` ոստիկան: Պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» կազմակերպությունը: Դրանից հետո Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ավելի քան 200 անդամ:
8 դեկտեմբեր, 2016 20:00 Ազգային համաձայնության սպանություն․ Քեմալ Գյոքթաշ Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի լրագրող, Հրանտ Դինքի սպանության ու դատավարության մասին գրքի հեղինակ Քեմալ Գյոքթաշը Հայաստանում էր։ Նրա հետ ՍիվիլՆեթը զրուցել է «Ջումհուրիյեթ»-ի աշխատակիցների ձերբակալության, ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի քաղաքական ու տնտեսական դրության, հայ-թուրքական հարաբերությունների ու Հրանտ Դինքի դատավարության մասին։ Նա կարծում է, որ սպանության մեջ մեղավոր են թե՛ Գյուլենական համայնքը, թե՛ իշխանությունները։ 5 դեկտեմբեր, 2016 20:41 Թուրքիան այս շաբաթ․ տնտեսությունից մինչև Մոնթեի փնտրտուք Թուրքական լրատվամիջոցներում մեծ աղմուկ առաջացրեց լուրը, թե Մոնթե Մելքոնյանին նվիրված հուշարձան կա Թուրքիայում: Միավորված աշխարհի քոլեջների ցանցում ընդգկրված Դիլիջանի միջազգային դպրոցը ուսանողներ է ակնկալում Թուրքիայից և նրանց կրթաթոշակ տրամադրում: