29 ապրիլ, 2017 16:16 Բաթում, Պոլիս, Ալեքսանդրապոլ. հետահայաց՝ մեկ դար անց․ Թաթուլ Հակոբյան Թաթուլ Հակոբյանը cԿաճառ հաղորդման շրջանակում խոսում է 1918-1920 թվականներին Տրապիզոն-Բաթումի, Կոստանդնուպոլսի և Ալեքսանդրապոլի բանակցությունների մասին։ Հարյուր տարվա հեռավորությունից փորձ է արվում գնահատել Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը և հարաբերությունները հարևանների հետ։ 29 ապրիլ, 2017 10:11 Ժողովուրդն ու արգելված պտուղը Ժողովուրդը խոսում է Ցեղասպանության 102-րդ տարելիցի, հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու և քաղաքապետի ընտրությունների մասին: 27 ապրիլ, 2017 11:52 Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների շուրջ Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը ապրիլի 24-ի ուղիղ եթերում ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների մասին՝ պաշտոնական հարաբերությունների բացակայության պայմաններում։ 27 ապրիլ, 2017 10:47 Մեկ տոննա թմրանյութի հետքերով 2014-ի հունվարին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց Մեղրիի մաքսակետում առանձնապես խոշոր չափի՝ 100-200 միլիոն դոլար գնահատվող շուրջ մեկ տոննա թմրանյութի հայտնաբերման մասին։ Թեման հետաքննել է Հետք պարբերականը։ ՍիվիլՆեթը ներկայացնում է այս պատմության ընթացքը։ 26 ապրիլ, 2017 20:50 Ժամանակն անվերադարձ ի վնաս Ադրբեջանի է գործում․ Պետրոս Թերզյան «Անցած տարի Ադրբեջանը սեփական կարիքների համար Թուրքմենստանից գազ է գնել: Եթե կառուցվող գազատարով 2019 կամ 2020 թվականին գազ ուղարկի Եվրոպա, շատ երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի կատարված ներդրումները կարողանան ետ ստանալ: Ադրբեջանում գազի ունեցած ծավալները մեծ չեն. ունեցածից 6 մլրդ խորանարդը ծրագրում է վաճառել Թուրքիային, 10 մլրդ-ը՝ Եվրոպային, ինչը Եվրոպայի համար քաղաքական իմաստով ոչինչ է և այլընտրանք չէ:
Մյուս կողմից՝ ադրբեջանցիները ստիպված են այդ գազը հասցնել Իտալիայի սահմանները, որովհետև արդեն ստորագրված պայմանագրերը շատ խիստ պայմաններ են թելադրում և հեռու են գազային պայմանագրերի տրամաբանությունից: Հետևաբար` Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ, հատկապես, որ ներդրումային առումով այն այնքան թանկարժեք ծրագիր է, որ շահույթը լինելու է անհամեմատ փոքր»,- ասել է Պետրոս Թերզյանը:
Թերզյանի խոսքով՝ ժամանակն անվերադարձ կերպով ի վնաս Ադրբեջանի է գործում, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է: «Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, մենք պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը»»,- ասել է Պետրոս Թերզյանը:
26 ապրիլ, 2017 14:33 ՊԵԿ-ը պարզաբանել է վաճառակետերում ադրբեջանական խնձորի վերաբերյալ հրապարակումները ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը՝ շուկայի տարրբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ։ Պարզաբանումը՝ ստորև։
Գերատեսչությունը նշում է․
1             Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ,
2             ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով մինչև 50 կգ խնձորի և այլ պտուղբանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ,
3             ՊԵԿը նախաձեռնել է օպերատիվհետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով

Վերջին օրերին Ֆեյսբուքի մի շարք օգտատերեր բարձրաձայնում են որոշ վաճառակետերում ադրբեջանական ծագման խնձորի առկայության հարցը, ինչը հարուցել է հանրության դժգոհությունն ու մտահոգությունը։
26 ապրիլ, 2017 09:48 Հայաստանի ֆինանսների նախարարը ԱՄՆ-ում փորձում է ներդրումներ ներգրավել «Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալու քո երկիր, դրա համար դու պետք է աշխատանք տանես»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Վարդան Արամյանը, որն այս օրերին Վաշինգտոնում մասնակցում էր Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին: Նրա կարծիքով՝ նման միջոցառումները լավ հարթակ են հնարավոր ներդրողներին Հայաստանի ներդրումային միջավայրի մասին պատմելու համար.

«Երբ դու ինչ-որ բարեփոխումներ ես կատարում, և դա մնում է միայն Հայաստանի Հանրապետության ներսում, դա այնքան էլ լավ չէ: Ճիշտ կլինի, որ դա նաև Հայաստանի սահմաններից դուրս գա, և բոլորը տեղյակ լինեն, որ Հայաստանն առաջավոր է»:
25 ապրիլ, 2017 20:51 Տրամվայի վերականգնումից մինչև մետրոյի նոր կայարաններ․ նախընտրական Երևան Ի՞նչ փոփոխություններ են խոստանում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունները հանրային տրանսպորտի ոլորտում։ ՍիվիլՆեթն անցել է թեկնածուների նախընտրական ծրագրերի վրայով։
25 ապրիլ, 2017 18:00 Առևտուր փակ սահմանի վրայով Թուրքիայից 2016-ին Հայաստանի ներմուծումը գրեթե 227 անգամ գերազանցում է Հայաստանից Թուրքիա արտահանմանը: Եթե ներմուծում ենք ավելի քան 114 մլն դոլարի ապրանք, ապա արտահանում ենք միայն 505 հազար դոլարի ապրանք:
Հարևան երկրների հետ համեմատ սա ամենամեծ տարբերությունն է:
25 ապրիլ, 2017 11:47 Ճանապարհը դեպի Անկարա անցնում է Ղարաբաղո՞վ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմը մշտապես նախապայմաններ է առաջ քաշել։ Դրանցից գլխավորը արդեն 24 տարի Լեռնային Ղարաբաղի խնդիրն է։ Ինչպե՞ս է այն դարձել լռելյայն նախապայման հայ-թուրքական հարաբերություններում, արդյոք միայն ԼՂ հա՞րցն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խոչընդոտը։ 23 ապրիլ, 2017 16:20 Garik Hayrapetyan։ Armenia - The Transition of Demographics and the Demographics of Transition Garik Hayrapetyan has led the UNFPA – the United Nations Fund for Population Activities – for a dozen years. His research has impacted policy, and he and his team are observers of the key demographic trends during this period of transition. Hayrapetyan was a panelist at the END OF TRANSITION conference, hosted by USC Institute of Armenian Studies on April 9-10, 2017.
22 ապրիլ, 2017 10:12 Ժողովուրդին կասֆալտապատեն Ժողովուրդը խոսում է Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկի, ԵԼՔ դաշինքի հրապարակած նախընտրական հոլովակի և Սերժ Սարգսյանի ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման մասին։ 21 ապրիլ, 2017 19:39 Ո՞վ էր ուղղորդել առևտրականներին կառավարության դեմ Ապրիլի 21-ին մի շարք առևտրականներ, հիմնականում՝ «Առինջ Մոլ» և «Սուրմալու» տոնավաճառներից, բողոքի ցույց անցկացրին կառավարության շենքի առջև։ Նրանք պնդում էին, որ Պետեկամուտների կոմիտեն իրենց հարկային ահաբեկման է ենթարկում։ Պետեկամուտների կոմիտեն իր հերթին հաղորդագրություն տարածեց, որ առևտրականների ցույցն ուղղորդված է։