27 հունիս, 2017 18:05 Մեհրիբան Ալիևան «թույլ չի տա, որ ի դեմս հայերի թշնամու կերպար կերտվի» Երբեք թույլ չեմ տա, որ ադրբեջանցի ժողովրդի մեջ ի դեմս հայերի թշնամու կերպար կերտվի․ այսպիսի հայտարարություն, ըստ ռուսաստանցի գրող Ալեքսանդր Պրոխանովի, արել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր հետ հանդիպմանը։ Հայտարարությունն առնվազն տարօրինակ է հնչում մի երկրից, որտեղ պետական մակարդակով հայատյացության քաղաքականություն է իրականացվում, և երեխաներին անվանակոչում են մարդասպանի անունով։
Պրոխանովը Բաքվում քննարկումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում, ի պատասխան հարցի, թե արդյոք Ալիևայի հետ հանդիպմանը քննարկվել են խաղաղության և պատերազմի, ղարաբաղյան հակամարտության, հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կարգավորման հարցերը, Պրոխանովն ասել է․
«Անշուշտ, այդ հարցը քննարկվել է և՛ նախագահի, և՛ փոխնախագահի հետ։ Ինձ ուրախացրել է և զարմացրել այն, որ և՛ նախագահի, և՛ փոխնախագահի դատողություններում ես չլսեցի ատելություն։
Տիկին Ալիևան ասել է, որ երբեք թույլ չի տա, որ ադրբեջանցի ժողովրդի մեջ ի դեմ հայերի թշնամակա
27 հունիս, 2017 16:16 Կրիտիկական տրամադրությունը կծնի կրիտիկական զանգված․ Արմեն Մարտիրոսյան «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է «թավշյա հեղափոխության» հնարավորությունը։ Անցած շաբաթ «Ժառանգության» համագումարին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել էր «թավշյա հեղափոխության» հնարավորության մասին։
27 հունիս, 2017 12:47 Ռուսաստանը «Թուրքական հոսքով» ցանկանում է խեղդել ադրբեջանական գազային ծրագրերը Տրանսանատոլիական գազատարը, որը պետք է գործարկվի հաջորդ տարի և Թուրքիան միացնի ադրբեջանական «Շահ Դենիզ» գազի հանքավայրի հետ, այժմ շահագործվում է British Petroleum-ի կողմից «Հարավային գազային միջանցք» ծրագրի շրջանակներում:

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով՝ «Թուրքական հոսքը» Ռուսաստանի փորձն է՝ խեղդելու այլընտրանքային մատակարարման ուղիները։ «Նպատակներից մեկն է խաթարել Ադրբեջանում ներդրումները, որպեսզի մեծ մասը պատկանի «Գազպրոմին»։ Ռուսաստանը փորձում է թուլացնել կամ մասնատել «Հարավային գազային միջանցքը»»,- ասել է Բրայզան:
27 հունիս, 2017 09:12 National Geographic Traveler-ի ռուսական տարբերակում Վրաստանն առանց Աբխազիայի է National Geographic Traveler հանդեսի ռուսերեն տարբերակը տպվել է Վրաստանի քարտեզով՝ առանց Աբխազիայի։
Վրաստանի հայալեզու Aliqge կայքի փոխանցմամբ, հոդվածի հեղինակը Վրաստանում է եղել մեդիաշրջագայության ընթացքում, որը կազմակերպել էր Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտը Դեպարտամենտից ասել են, որ հոդվածի բովանդակությունը Պալամարչուկն իրենց հետ չի քննարկել «Ռուսթավի 2» հեռուստատեսությունը հաղորդել է, որ Պալամարչուկը Վրաստանում անցկացրել է մեկ շաբաթ, նրա կեցությունը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը հոգացել է Վրաստանի պետական բյուջեն
Վրաստանի զբոսաշրջության ազգային դեպարտամենտը ամսագրի խմբագրություն նամակ է ուղարկել, որում իր դժգոհությունն է հայտնել National Geographic Travelerին՝ որպես միջազգային պարբերական Հարցին միջամտել է Վրաստանի արտգործնախարարությունը, որը նույնպես դատապարտել է մոսկովյան խմբագրության այս քայլը
26 հունիս, 2017 20:20 Քարտեզը միայն աշխարհագրություն չէ, միայն այսօրը չէ Արմավիրի քրեակատարողականի պաշտոնյան հրաժարվել է թույլ տալ Ժիրայր Սեֆիլյանին փոխանցել Արևմտյան Հայաստանի քարտեզը։ Բանտի պաշտոնյան իր արարքը պատճառաբանել է այսպես՝ քարտեզը հակասում է մեր Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ սահմաններին։ 1937-ի խորհրդային բանտապահներն էլ էին այսքան «ինտելեկտուալ»։

26 հունիս, 2017 19:02 Արմավիրի բանտում թույլ չեն տվել Սեֆիլյանին փոխանցել պատմական Հայաստանի քարտեզը Այսօր Արմավիրի քրեակատարողական հիմնարկում չեն ընդունել Ժիրայր Սեֆիլյանի համար տարված Արևմտյան Հայաստանի քարտեզը։
Ազատազրկված ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի տիկինը Ֆեյսբուքում գրել է․«ժիրայրը պատմական Հայաստանի քարտեզ էր ուզել այսօր տարինք, չէին վերցրել ասելով, որ սա հակասում է մեր սահմանադրությամբ նկարված սահմաններին Ինչ տգիտություն»։ 

Թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ տեղեկացնելով, որ խոսքը Ռաֆայել Թադևոսյանի կողմից 2003թ հրատարակված Արևմտյան Հայաստանը 1914թ քարտեզի մասին է Պաշտոնյայի՝ «քարտեզը հակասում է Սահմանադրությամբ գծված մեր երկրի տարածքներին» պնդման շուրջ Խառատյանը հարցազրումներ է անում․
Պաշտոնյան կարծում է, որ մեր երկրի Սահմանադրությունը Արևմտյան Հայաստանի որևէ դարի համար գծված սահմաններով քարտե՞զ է հաստատել։
Պաշտոնյան չի՞ հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Հայաստան չէ։
Վախեցե՞լ է արդյոք պաշտոնյան Արևմտյան Հայաստան բառերից Դա խորհրդային, հատկապես ստալ
26 հունիս, 2017 17:30 Global Security in a Local Context On June 23 and 24, Eurasia International University in Yerevan hosted a conference on global security studies. Participants applied questions of global peace to a local framework, exploring the connections between security and issues such as corruption, environmental degradation and domestic violence. Stonehill College in Massachusetts, Eurasia International University and the Eurasia Partnership Foundation co-sponsored the conference.
26 հունիս, 2017 16:38 Ադրբեջան. «Նարդարանի գործով» ակտիվիստների ծանր դատավճիռը «Դատավճիռը անօրինական էր եւ անարդար»,- գրել է դատապաշտպան իրավաբան Յալչին Իմանովը EurasiaNet.org-ին տված հարցազրույցում: «Այս վճիռը չի համապատասխանում Սահմանադրությանը, օրենսդրությանը կամ Ադրբեջանի Հանրապետության քրեական կամ այլ օրենքներին: Դատարանի որոշումը հիմնված էր ապացույցների վրա, որոնք չեն ներկայացվել դատարանում»:
Օրինակները, երբ քաղաքական հայտնի ակտիվիստները փոքր իրավախախտումների համար դատապարտվել են երկարատեւ ազատազրկման, շատ են։ Հոկտեմբերին, օրինակ, NIDA երիտասարդական շարժման անդամներ Բայրամ Մամեդովը եւ Գիաս Իբրահիմովը դատապարտվել էին 10-ական տարի` Հեյդար Ալիեւի արձանի վրա գրաֆիտի նկարելու համար: Հունվարի 16-ին NIDA-ի մեկ այլ անդամ Էլգիզ Ղահրամանովը դատապարտվել էր 5 ու կես տարի ազատազրկման՝ Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառման համար։ Հաղորդվում է, որ բոլոր երեքը խոշտանգումների են ենթարկվել կալանավորման մեջ գտնվելու ժամանակ, եւ ինչպես նարդարանյան ամբաստանյալները, դատապարտվել էին հիմնականում այնպիսի վկայություններով, որոնցից հետագայում բազմիցս հրաժարվել էին։
26 հունիս, 2017 11:36 Նոր քրեական գործ՝ դատարանում Վարուժան Ավետիսյանի հնչեցրած կոչերի փաստի առթիվ «Սասնա ծռերի» գործով հունիսի 21ի դատական նիստի ընթացքում խմբի անդամ, գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի կոչերի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ասված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
«Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 2017թ հունիսի 21ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում գործով ամբաստյալ Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ, հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր
Հաշվի առնելով, որ Վ Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301րդ հոդվածի հատկանիշներ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախ
26 հունիս, 2017 10:59 Ռուսական զենքի հերթական խմբաքանակն Ադրբեջանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում օրերս Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպառազինությունները առաջիկայում ուղարկվելու են մերձճակատային գոտի։ Նշվում է, որ ռուսաստանյան ռազմատեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին կշարունակվի։

Ռուսական զենքի նախորդ խմբաքանակը Ադրբեջան էր առաքվել ընդամենը երկու ամիս առաջ՝ ապրիլին։
26 հունիս, 2017 09:13 Հալէպ - Ազիզիէ Հալէպ քաղաքի ճիշդ կեդրոնը գտնուող այս թաղի սկիզբը հարաւ արեւմուտքէն պիտի ընդունինք Հայ Աւետարանական Էմմանուէլ եկեղեցին, որ կառուցուած է 1923-ին եւ զոր հաւատացեալները կոչած են Ազիզիէի եկեղեցի: Այս եկեղեցին կոչուած է նաեւ «Մայր եկեղեցի» որովհետեւ եղած է Հալէպի առաջին հայ աւետարանական եկեղեցին, որմէ ծնունդ առած են միւս եկեղեցիները:
Եկեղեցւոյ առջեւէն անցնող փողոցը կը կոչուի Էմմանուէլի մեծ զաւակ, տակաւին 1890ականներէն Հալէպ հաստատուած բժշկապետ Ասատուր Ալթունեանի անունով, որ իր հիւանդանոցի կողքի հողաշերտը գնելով տրամադրած է եկեղեցաշինութեան: Իր ժամանակի ամէնէն արդիական այդ հիւանդանոցը շատոնց չկայ, այն վերածուած էր դպրոցի, զոր քանդած էին կառուցելու արդիական պանդոկ մը, սակայն տագնապի պատճառով այս ծրագիրը չսկսած կանգ առած էր:
Տագնապի տարիներուն Էմմանուէլ եկեղեցին քանի մը անգամ ենթարկուեցաւ ռմբակոծումի, փուլ եկաւ փայտեայ առաստաղի կէսը, սակայն, թէեւ ընդհատումներով, շարունակուեցան պաշտամունքները:
25 հունիս, 2017 14:21 International Humanitarian Law in an Age of Changing Warfare International humanitarian law expert Ady Niv speaks with CivilNet's Maral Tavitian about enforcing the laws of armed conflict as more non-state actors enter global warfare. He also discussed applications of international law to the ongoing conflict in Nagorno Karabakh. Mr. Niv is an attorney for the United Nations Mechanism for International Criminal Tribunals, and a former military prosecutor for the Israel Defense Forces.
24 հունիս, 2017 14:20 Զինծառայողներ տեղափոխող «ԳԱԶ 66»-ը վթարի է ենթարկվել, յոթ հոգու վիճակը ծանր է Հունիսի 24-ի առավոտյան ժամը Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին ՊՆ «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության, հաղորդում է «Արմենպրեսը»։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Ֆեյսբուքում գրել է, որ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության: