26 մարտ, 2017 00:40 Ժողովրդի կյանքը վտանգված է Ժողովուրդը խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի, Սամվել Բաբայանի ձերբակալության և «Հաց բերողի» մասին։ 25 մարտ, 2017 23:19 Սերժ Սարգսյանն ասել է՝ որտեղ է տեսնում իրեն 2018-ից հետո «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։

25 մարտ, 2017 18:32 Դատախազությունը պնդում է՝ Սամվել Բաբայանն «ընդունել է առնչությունը», փաստաբանը հերքում է «Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

25 մարտ, 2017 17:43 Ստեղծվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»՝ ռուսահայ գործարարների մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հայկական սփյուռքի երեք տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ այսօր պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Միջոցառումը նախագահել են վարչապետ Կարեն Կարապետյանը, ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։

2017թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։
25 մարտ, 2017 13:24 Բախումից, արյունից խուսափելու ելք կա՝ չկեղծել, չպղծել Ապրիլ 2-ը Արյունից չեք վախենում: Եթե անգամ Դուք, որպես գրագետ ու կիրթ անձնավորություն վախենում եք, ապա չի վախենում այն մարդը, որի համար այսօր շրջում եք Հայաստանում:

Ընտրակեղծիքից չեք վախենում: Եթե վախենայիք՝ այն կուսակցությունը, որի համար այսօր շրջում եք Հայաստանում, չէր հայտարարի, որ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների արածը նորմալ բան է, իսկ բացահայտողների արածը՝ «անազնիվ գործելաոճ, սադրանքներ, վարկաբեկման փորձ»:

Իսկ արտագաղթից չեք վախենում ու չեք վախենում:
25 մարտ, 2017 09:26 Սամվել Բաբայանը երկու ամսով կալանավորվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել մարտի 22-ին՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելուն աջակցելու կասկածանքով։
24 մարտ, 2017 23:07 An Easy Explanation of Armenia's Upcoming Election Armenia’s governing system has evolved from a strong presidential system (per the 1995 constitution) to a semi-presidential (per the 2005 constitution) and eventually to a full parliamentary (per the 2015 constitution, and to enter into full force in April 2018). This means that the current president will maintain his full authority, as granted by the 2005 constitution. This authority pertains mostly to matters of defense, security and foreign policy, with social-economic issues delegated to the prime minister. That is why it’s considered to be semi-presidential, since the parliament – and the prime minister – are mandated with significant domestic powers. But since one party has dominated and controlled all branches of government at all times, that divided authority has never been put to the test or allowed to prove itself.

24 մարտ, 2017 21:00 Սերժ Սարգսյանի լավագույն կործանիչները Հանրապետության դպրոցների և մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար: Այլ բա՞ն էինք սպասում: Ինչ-որ բա՞ն է փոխվել, ասենք, 2012-ից հետո: Այդ կանայք, որոնք հանրապետական են, մինչև ընտրությունները ինչ-որ անձնական ողբերգությու՞ն են ունեցել, որից հետո հանրապետականնն արդեն ամենամեծ փորձանքը չէ: Ոչ: Ինչ-որ մեկը մա՞տ է թափ տվել, որ ցուցակ հավաքողի քրեկան հետապնդումը սարերի ետևում չէ: Ոչ:

24 մարտ, 2017 18:03 Դպրոցներն ու մանկապարտեզները աշխատում են ՀՀԿ-ի օգտին․ Դանիել Իոաննիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ահազանգում է, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ 24 մարտ, 2017 17:01 Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով, որոշ դեպքերում սպառնացել են, որ ծնողները և ցուցակագրված այլ քաղաքացիներ պարտադիր քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, ահազանգում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։

Սիվիլնեթի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են ընտրություններից առաջ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսակցությունները դպրոցներում և մանկապարտեզներում։ Կազմակերպության աշխատակիցները, ներկայանալով որպես ՀՀԿ շտաբի անդամներ, զանգահարել են 136 հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների և հարցուփորձ արել հավաքագրվող ցուցակների մասին:
24 մարտ, 2017 16:10 Ղուկասավան․ երևանամերձ գյուղից Երևան հասնելը լուրջ խնդիր է Արդեն երկու տարի է Արարատի մարզի երևանամերձ Ղուկասավան գյուղը տրանսպորտի լուրջ խնդիր ունի։ Գյուղի միակ փոխադրամիջոցը 40 րոպեն մեկ աշխատող միջգյուղական երթուղայինն է։ Խնդիրը կարճ ժամանակով լուծվել էր 2015թ․ սահմանադրական հանրաքվեից առաջ։ 24 մարտ, 2017 15:48 Էրդողանը հոգնեցրել է Եվրոպային. Հայկ Գաբրիելյան «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» փորձագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ թուրք-եվրոպական լարված հարաբերություններն ունեն խորքային պատճառներ։ ՍիվիլՆեթի հետ զրույցում նա նշում է, որ Եվրոպային դուր չի գալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաժողովրդավարական կեցվածքը։ 24 մարտ, 2017 09:34 Armenia: Arrest, Missile Smuggling Allegations Amid Election Campaign The Armenian parliamentary election campaign took an unexpected turn on March 22, when agents from the National Security Service arrested Samvel Babayan, a former de facto defense minister of Nagorno Karabakh and a key ally of Seyran Ohanyan, one of the leading candidates. The NSS accused Babayan and two other Armenian citizens of smuggling a surface-to-air shoulder-fired Igla missile system from Georgia. A video released by NSS showed what appeared to be a missile packaged neatly and stacked behind some boxes in a garage.

Babayan is a member of the pre-election bloc led by Ohanyan, who replaced Babayan as Nagorno Karabakh’s defense minister in 1999 before serving as Armenia’s defense minister from 2008 until last October. The arrest comes amid increased tensions between the Ohanyan bloc and allies of President Serzh Sargsyan, suggesting that the arrest may be politically motivated.