29 դեկտեմբեր, 2016 15:43 Բորդյուժան քննադատում է դիվերսիան Տավուշում, օգտագործում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես է եկել Ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ մեկնաբանությամբ, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։
«ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ անհանգստությամբ է ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտ զինված միջադեպի մասին տեղեկությունը։ ՀԱՊԿի անդամ պետության տարածքում այդ գործողությունները դիտարկում ենք որպես սադրիչ, հատկապես, սույն թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինությունների և զրահատեխնիկայի կիրառմամբ բավական ծանր միջադեպի ֆոնին։
Թվում էր՝ երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը վերջապես ավելի ակտիվ առաջ կընթանա։ Սակայն հրադադարի խախտման վերաբերյալ պայմանավորվածությունների պարբերական խախտումների մասին վերջերս տարածաշրջանից ստացվող հաղորդագրությունները, և, առավել ևս, դեկտեմբերի 29ի հերթական միջադեպը, որի արդյունքում զինծառայողներ են զոհվել, խոր մտահոգություն են հարուցում»։
29 դեկտեմբեր, 2016 14:53 ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը ՀՀ ԱԳՆն Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։
Խստագույնս դատապարտում ենք այսօր Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ծառայակիցներին։
Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի և ՍանկտՊետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 19941995թթ զինադադարի համաձայնագրերը։
Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին Ի
29 դեկտեմբեր, 2016 10:45 Ադրբեջանը դիվերսիոն փորձ է ձեռնարկել Տավուշի ուղղությամբ (լրացված) Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները։ 29 դեկտեմբեր, 2016 09:47 2007-ից ի վեր Մադրիդյանից բացի այլ տարբերակ չի քննարկվել․ Սերժ Սարգսյան Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ ընդգծել, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան Մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել: Ինչու՞ մենք, իմանալով բոլոր մանրամասները, որովհետև մենք ենք բանակցողները, մեր հանրությանը մանրամասների մասին տեղյակ չենք պահում: Առնվազն երկու պատճառով. դուք, լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալիս չես կարող քո ողջ, այսպես ասած, գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան, կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում այդպես է՝ եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն և՛ Բաքվում, և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն: Սա՝ մեկ: Եվ երկրորդ` բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ: 28 դեկտեմբեր, 2016 16:51 Երկու Ալիևներ, մեկ ոտնահետք. Իլհամը` հոր ստվերում Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ն, որը գործում է Գերմանիայում, հոդված է հրապարակել հայր և որդի Ալիևների մասին։ «Երկու Ալիևներ, մեկ ոտնահետք։ Իլհամի նախագահությունը հոր ժառանգության ստվերում» վերնագրված հոդվածը ներկայացնում է Ադրբեջանի վատթարացող տնտեսական պայմաններում Իլհամ Ալիևի առջև ծառացող մարտահրավերները։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից։ Ավտորիտար ռեժիմ կառուցելու և իշխանությունն իր ընտանիքի ձեռքում կենտրոնացնելու համար նրան պարբերաբար քննադատում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ընդդիմադիր կուսակցություններն ու միջազգային կազմակերպությունները։
28 դեկտեմբեր, 2016 16:22 Ես իշխանական նախագիծ չեմ․ Սեյրան Օհանյան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ՝ ի պատասխան իրեն ուղղվող հարցերի։ Նա հերքում է պնդումները, թե իշխանական նախագիծ է և/կամ «ուղղորդվում է ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագահների կողմից»։ Ապրիլյան պատերազմի մասով Օհանյանը գրում է, որ որպես ռազմական գործիչ՝ «չի խուսափում պատասխանել հարցերին, որոնք չեն պարունակում գաղտնիություն և ենթակա են հրապարակային քննարկման» Նա խոստանում է «մշտապես անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել իրեն ուղղված հարցերին» Սեյրան Օհանյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև։
Սիրելի՛ հայրենակիցներ
Ցանկանում եմ հրապարակայնորեն պատասխանել իմ էլեկտրոնային փոստին ուղարկված և որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառվող հարցերին
1 Քաղաքական գործունեություն
Բոլոր հարցադրումներում կարմիր գծով անցնում է այս միտքը
Արդյոք ես համարվո՞ւմ եմ իշխանական նախագիծ
Սպային վայել բարձր պատասխանատվությամբ վստահեցնում և պատասխանում եմ՝ ՈՉ
Ուղղորդո՞ւմ են արդյոք ինձ ՀՀ առաջին, երկրորդ և գործող նախագա
28 դեկտեմբեր, 2016 12:25 2016-ի քաղաքական խճանկարը ՍիվիլՆեթի Արփի Մախսուդյանի պատրաստած տեսանյութն ամփոփում է 2016-ի հիմնական իրադարձությունները։ 28 դեկտեմբեր, 2016 11:21 Ղարաբաղյան գործընթացում ոչ մի կառույց չի կարող հավակնել մենաշնորհային դերի․ Մամեդյարով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է 2016 թվականը, անդրադարձելղարաբաղյան կարգավորման՝ այս տարվա հիմնական իրադարձություններին։ Այդ համատեքստում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած «բարձր մակարդակի բովանդակային քննարկումները» համարել է «դրական քայլեր՝ արված ճիշտ ուղղությամբ»։
«Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունն ու այդ հանդիպումներում կայացրած պայմանավորվածություններն անհապաղ վերածենք կոնկրետ միջոցների», նշել է Մամեդյարովը։
Հերթական անգամ հայկական կողմին մեղադրելով «սադրիչ գործողությունների» և «բանակցային գործընթացը խարխլելու» մեջ՝ Մամեդյարովը հանգամանալից ներկայացրել է ադրբեջանական դիվանագիտության գործունեությունը միջազգային այլ հարթակներում։
Մամեդյարովի խոսքով՝ Ադրբեջանն օգտագործում է միջազգային բոլոր կազմակերպությունների հարթակները, որոնց անդամ է հանդիսանում՝ միջազգային հանրության ուշադրությ
28 դեկտեմբեր, 2016 10:05 Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձում է իր ելույթի քննադատներին Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է դեկտեմբերի 17-ին կուսակցության համագումարում իր ելույթի քննադատներին։ Ilur.am կայքում հրապարակված հոդվածում՝ «Որոշ պարզաբանումներ ս.թ. դեկտեմբերի 17-ի իմ ելույթի արձագանքների վերաբերյալ», Տեր Պետրոսյանը մանրամասն պատասխանել է Ղարաբաղի խնդրի իր առաջ քաշած խաղաղության թեզի քննադատներին։

Բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն ինձ համար ամենևին անսպասելի չէին, և դա հստակորեն կանխատեսված էր իմ ելույթում։ Անակնկալը դրական արձագանքների առատությունն էր, ինչը նշանակում է, որ ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանն այնուամենայնիվ չի հաջողվել ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից։ Եվ, ըստ երևույթին, հենց այս հանգամանքն է, որ առանձնապես հունից հանել է ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին»։
27 դեկտեմբեր, 2016 21:06 Գևորգ Սաֆարյանն Ամանորը կանցկացնի բանտում Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հերթական դատական նիստին իր ճառում հայտարարեց, որ գործի մանրամասները հաշվի առնելով իր պաշտպանյալը պետք է ազատ արձակվի։ 27 դեկտեմբեր, 2016 15:20 Իսկ կա՞ արդյոք ստատուս քվո Կովկասյան jamnewsnet հնգալեզու անգլերեն, ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն կայքը հրապարակել է «Միջազգային ճգնաժամային խմբի» փորձագետ Օլեսյա Վարդանյանի «Իսկ կա՞ արդյոք ստատուս քվո» վերնագրով հոդվածը, որի հայերեն թարգմանությունը ներկայացված է ստորև
Շփման գծի երկայնքով մեռելային լռություն է Մի քանի հարյուր մետրանոց դաշտը, որն արդեն 30 տարի է՝ հստակ բաժանում է հայ և ադրբեջանցի զինվորականներին, իր մեջ խեղդում է այդ դիմակայության մարդկային կողմի վերաբերյալ ցանկացած ակնարկ
Հեռադիտակի ապակիները թույլ են տալիս տեսնել հակառակորդի դիրքերի միայն վերին հատվածը Պարագծի վրա ցանկացած անզգույշ մարդկային ուրվագիծ անմիջապես զենքի թիրախ է դառնում
Հազիվ թե շուտով ինչոր մեկը հանգստանա
46ամյա փոխգնդապետ Մհեր Սարգսյանը չի հավատում, որ այլ կերպ էլ կարող է լինել Կյանքի գրեթե կեսը խրամատներում է անցկացրել, եղել է այն մարդկանց շարքում, որոնք պատերազմից անմիջապես հետո այստեղ սկսել են առաջին փայտե ամրությունները կառուցել այն ժամանակ այդ նպատակով օգտագործվել են տարածաշրջանի՝ Բաքու տանող գլխա
27 դեկտեմբեր, 2016 14:43 Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին անդրադարձել է Իրանի հետ ԵԱՏՄի համագործակցությանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցին։ Այդ համատեքստում Սարգսյանը «ուրախալի» է համարել փաստը, որ աշխարհում Միության հանդեպ հետաքրքրությունն աճում է․ ամբողջ տարվա ընթացքում ինտենսիվորեն մշակվում էին Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը
«Դա, անկասկած, ընդլայնում է միջազգային ներգրավվածության հնարավորությունները և բարձրացնում ԵԱՏՄ դերը միջազգային հարթակում», նկատել է ՀՀ նախագահը։
Վերջինիս խոսքով՝ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, մասնավորապես, «ներկայացվել են փոխշահավետ համագործակցության այն լայն հնարավորությունները, որոնք կբացվեն երկրների և Իրանի տնտեսավարող սուբյեկտների համար»
«Իրանի նախագա