20 մայիս, 2017 12:46 Իրանի ընտրություններում առջևում է գործող նախագահ Հասան Ռոհանին Մայիսի 19ին Իրանում կայացած նախագահական ընտրություներում առջևում է գործող նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է BBCն։
26 միլիոն քվեաթերթիկների հաշվարկի արդյունքով՝ Հասան Ռոհանին ստացել է 14,6 միլիոն ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ 56ամյա հոգևորական Էբրահիմ Ռայիսին, որը վայելում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի աջակցությունը, ստացել է 10,1 միլիոն ձայն։ Ընդհանուր քվեարկել է 40 միլիոն մարդ կամ քվեարկելու իրավունք ունեցողների մոտ 70 տոկոսը։
Ռայիսին արդեն բողոքարկումներ է ներկայացրել՝ հայտարարելով ընտրախախտումների մասին։ Նա Ռոհանիի կողմնակիցներին մեղադրել է ընտրատեղամասերում պրոպագանդայի համար, ինչն արգելված է օրենքով։
Ընտրություններին քվեարկողների բարձր՝ 70 տոկոս մասնակցության պատճառով Իրանի իշխանությունները ստիպված են եղել հինգ ժամով երկարաձգել ընտրատեղամասերի աշխատանքը։
Կարդացեք նաև՝ Իրանի նախագահական ընտրությունները ով ով է
Ո՞վ է Էբրահիմ Ռայիսին
Ռայիսին պահպանողական հոգևորական է և «սեյիդ» ըստ շիական ավանդույթի՝ այդպես են կոչվում նրանք, ում տոհմը անմիջապես սերում
20 մայիս, 2017 12:23 Ոչ ոք չի կարող արգելել Պոլսի պատրիարքի ընտրության անցկացումը․ Գարեգին արք․ Բեքչյան Ապրիլի 16-ին ՍիվիլՆեթի նկարահող խումբը Ստամբուլում` Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, հանդիպել էր Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, 2017 թ․ մարտի 15-ին Կ․Պոլսի պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արք․ Բեքչյանի հետ (Գարեգին արք. Պէքճեան): Նրա ընտրվելուց հետո ըստ նախատեսվածի՝ Պոլսի պատրիարքի փոխանորդի պաշտոնից պետք է հրաժարական տար Արամ արք․ Աթեշյանը։ Աթեշյանը հրաժարական չի տալիս, ստեղծվել է անորոշ վիճակ։ Գարեգին Բեքչյանը ՍիվիլՆեթին մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։ 20 մայիս, 2017 11:31 Ժողովուրդը համակերպվե՞լ է Ժողովուրդը խոսում է քաղաքապետի ընտրությունների, ԵԼՔ դաշինքի արձանագրած ընտրախախտումների և 6-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստի մասին։ 20 մայիս, 2017 10:59 Արցախում զինվոր է զոհվել՝ Կարեն Սարիբեկի Դանիելյանը Մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն։
19 մայիս, 2017 20:59 Armenia and Turkey: Changing Social and Political Boundaries After the Genocide: Ugur Umit Üngör Ugur Umit Üngör, a scholar from the University of Utrecht (The Netherlands) was a keynote speaker at an international conference entitled “Armenia-Turkey: Paving the Way for Dialogue,” organized by CRRC Armenia. In his speech entitled "Armenia and Turkey: Changing Social and Political Boundaries after the Genocide," Ugur Umit Üngör discusses some of the major issues between Armenia and Turkey in the post-genocide era, including recognition, mutual perceptions, political borders, changing roles, and identity.
The conference was held at the Yerevan State University on May 18 and 19, 2017, and was LIVE streamed by CivilNet.
19 մայիս, 2017 19:25 Ադրբեջանում սահմանափակել են Facebook-ը, Skype-ը և Whatsapp-ը   Ադրբեջանում Whatsapp-ը, Facebook-ն ու Skype-ը վերջին մի քանի օրերի ընթացքում հաճախակի ընդհատումներով են աշխատում, գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ն։

Չնայած ընդհատումների պատճառները դեռ հստակ չեն՝ Ադրբեջանի Ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գունդուզը հաստատել է, որ WhatsApp-ի և Skype-ի հաճախորդների միջազգային տրաֆիկն արդեն փակվել է:

«Ցավոք, Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բացատրություններ չի տալիս, սակայն քանի որ այդ նախարարությունը ոլորտը կարգավորող պետական մարմին է, ակնհայտ է, որ բջջային օպերատորները և ինտերնետի մայրուղային մատակարարը չէին կարող նման որոշում կայացնել առանց նախարարության թույլտվության։ Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ արտաքին հաղորդակցության այս արգելքը իրականացվում է այդ ընկերությունների կողմից»,- ասել է Գյունդուզը տեղական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում։
19 մայիս, 2017 15:34 ՀՀԿ-ն փակեց Մարդու իրավունքների հանձնաժողովը «Դուք վատ ուղերձ եք տալիս հայ հանրությանը և պետք է ամրագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Հայաստանում մարդու իրավուքների վիճակի հստակ գնահատականներ իր վճիռներով, որը որևէ մեկը չի կարող հերքել»,- այսօր վեցերորդ գումարման խորհրդարանում քննարկելով Աժ մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին հարցն` ասաց ԵԼՔ դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը։

ԱԺ-ին ներկայացրած նախագծով ՀՀԿ-ն առաջարկում է նախկինում գործող 12 հանձնաժողովների թիվը նվազեցնել` հասցնելով 9-ի: Հարցը ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Աժ հանձնաժողովները աշխատել են տարբեր ծանրաբեռնվածությամբ։
19 մայիս, 2017 15:27 Միջնորդների հայտարարությունը՝ «ստանդարտ», «սիմպտոմատիկ բնույթ կրող»․ Ադրբեջանի ԱԳՆ Բաքուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային Ժողովում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը որակում է «ստանդարտ», «սիմպտոմատիկ բնույթ կրող»։ 
Ադրբեջանի ԱԳՆն պնդում է, որ «Ադրբեջանի թռչող սարքերին սպառնացող իրական վտանգի կանխարգելման նպատակով մայիսի 15ին որպես ռազմական օրինական թիրախ ոչնչացրել է ՀՀ ԶՈՒ «Օսա» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիր, որը, ադրբեջանական կողմի պնդմամբ, «դուրս էր բերվել առաջնագիծ սադրանքի նպատակով»։
Բաքուն միջնորդներին մեղադրում է «Ադրբեջանի տարածքներում հայկական ուժերի ապօրինի ներկայության վրա աչք փակելու մեջ»։
Ադրբեջանը հայտարարում է, որ համանախագահները պետք է առաջին հերթին, «առաջնորդվելով իրենց իսկ կողմից արդիականացված Մադրիդյան սկզբունքներով, պահանջեին հայկական զորքերի դուրսբերում և կոչ անեին կողմերին շարունակել ինտենսիվ բովանդակային բանակցությունները»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի
19 մայիս, 2017 15:16 Հայաստանի խորհրդարանի ղեկավարները․ 1990-2017 Մայիսի 18-ին Արա Բաբլոյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ ՍիվիլՆեթը վերհիշում է Հայաստանի խորհրդարանի ղեկավարներին՝ սկսած 1990-ից։ 19 մայիս, 2017 12:33 Ազգային ժողովն ընտրեց երեք փոխնախագահներին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այսօր «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը ներկայացնող երեք պատգամավորներ՝ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը Աժ-ին են ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմում:

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, եթե վերհիշյալ պատգամավորները հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթյա ընթացքում գրավոր դիմումով հետ չվերվցնեն հրաժասրականի մասին իրենց նախորդ դիմումը, ապա կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված։

19 մայիս, 2017 09:35 Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Էրդողանը հրահանգում հարձակվել խաղաղ ցուցարարների վրա «Ամերիկայի ձայնը» հրապարակել է տեսանյութ մայիսի 16ին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ և հայ խաղաղ ցուցարարների վրա։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, և հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։ 19 մայիս, 2017 09:06 Մինսկի խմբի միջնորդները զինադադարի խախտման համար մատնացույց են անում Ադրբեջանին Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի վրայով՝ խփելով ռազմական տեխնիկայի։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին շարունակ, հայկական ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակով։ Երկու կողմից այս գործողությունները զինադադարի կոպիտ խախտում են և ահազանգի պատճառ։

Այս հարվածների թիրախների, ինչպես նաև տուժածների ու վնասների մասին տեղեկատվությունը հակասական է։ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավելյալ տեղեկատվություն և վերլուծություն հավաքագրել՝ ներկա իրավիճակի առավել ամբողջական և ճշգրիտ պատկերն ստանալու համար։