16 փետրվար, 2017 15:46 Հայտնի է «Ծառուկյան դաշինք»-ի ցուցակի առաջին տասնյակը Այսօր հրապարակվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինք»ի համամասնական ցուցակի առաջին տասնյակը Ցուցակը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Առաջին տասնյակում Ծառուկյանին հաջորդում են՝ Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը և Վարդան Գրիգորյանը։
 
 
16 փետրվար, 2017 15:20 Ադրբեջանական վարչակարգն իր ազգայնական քաղաքականության հետևանքով կտապալվի, կարծում է թալիշ քաղաքական գործիչը Դա նախևառաջ քաղաքական նշանակալի իրադարձություն է, որը մեծ արձագանք է գտել Ադրբեջանի թալիշական հանրության շրջանում․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Թալիշի ազատագրական շարժման անդամ, Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզալիի կողմից ապաստանի հայցումը Հայաստանում թալիշ քաղաքական և հասարակական գործիչ Զահիրադդին Իբրահիմին։ Նրա գնահատմամբ՝ «դա շատ խիզախ քայլ է»։

«Շատերն ունեն նման ցանկություն, սակայն վախը հետ է պահում նրանց»,- կարծում է Իբրահիմին։

Վերջինս պատմում է, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները ցնցված են․ ոչ ոք նման բան չէր ակնկալում, չնայած՝ իրավիճակը վաղուց էր հասունանում՝ պայմանավորված «ադրբեջանական պետության ազգայնական քաղաքականությամբ»։

Իբրահիմին համոզված է՝ ամբողջ թալիշ ժողովուրդը, չհաշված մարգինալացված որոշ հատվածներ, «ատում է այս պետությունն ու իշխանությունների ցեղապաշտական քաղաքականությունը»։
16 փետրվար, 2017 14:11 Националистическая политика азербайджанских властей приведет к свержению режима, считает талышский политический деятель Это в первую очередь значительное политическое событие, которое отдалось эхом на талышском пространстве всего Азербайджана. В беседе с CivilNet так прокомментировал талышский общественный и политический деятель Захираддин Ибрагими запрос убежища в Армении со стороны гражданина Азербайджана, члена Талышского освободительного движения Шахина Мирзали. По оценке талышского деятеля, «это очень смелый поступок».

«У многих есть подобное желание, но не все на это идут из страха»,- утверждает Ибрагими.

Все азербайджанские средства массовой информации, как рассказал собеседник CivilNet, в шоке: никто такого не ожидал, хотя подобная ситуация была подготовлена именно «националистической политикой азербайджанского государства».

Ибрагими считает, что весь талышский народ, не считая «некоторые маргинализированные части», «ненавидит это государство и трайбалистическую власть».
16 փետրվար, 2017 13:32 ՀԱԿ-ՀԺԿ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը   2․ Ստեփան Դեմիրճյան՝ ՀԺԿ նախագահ,
3․ Լևոն Զուրաբյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար,
4․ Զոյա Թադևոսյան՝ տնտեսագետ,
5․ Արամ Մանուկյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար,
6․ Գագիկ Ջհանգիրյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ,
7․ Վահագն Խաչատրյան՝ Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ,
8․ Լիդա Մելիքյան՝ ՀԱԿ Արաբկիրի կառույցի ղեկավար,
9․ Դավիթ Մաթևոսյան՝ նախկին պատգամավոր, ազատամարտիկ,
10․ Ստեփան Մինասյան՝ ՀԺԿ անդամ։
ՀԱԿ համամասնական ցուցակի 13-ր տեղում է Հակոբ Հակոբյանը՝ «Լեդի Հակոբ» մականունով։ Համամասնական ցուցակի 2-րդ տասնյակում է նաև ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը, որը ռեյտինգայինով պայքարելու է նաև Արագածոտնում։
Լևոն Զուրաբյանը նշեց, որ դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է ինքը։ Ստեփան Մինասյանը կլինի ՀԺԿ ներկայացուցիչը շտաբում։
16 փետրվար, 2017 13:10 141 անուն ՀԱԿ-ՀԺԿ ցուցակում․ այն կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը՝ Լևոն Զուրաբյանը։ Վերջինս կլինի
ՀԱԿ-ՀԺԿ ընտրական շտաբի ղեկավարը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին Լևոն Զուրաբյանը ներկայացրեց 22 անուն համամասնական ցուցակից։

Ցուցակում չորրորդը Զոյա Թադևոսյանն է, հինգերորդը՝ Արամ Մանուկյանը, վեցերորդը՝ Գագիկ Ջհանգիրյանը,
յոթերորդը՝ Վահագն Խաչատրյանը, ութերորդը՝ Լիդա Մելիքյանը, իներորդը՝ Դավիթ Մաթևոսյանը, տասերորդը՝ ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը։
16 փետրվար, 2017 11:03 Կառավարությունը 30 մլն դրամ է հատկացնում ԿԸՀ-ին Կառավարությունը 30 միլիոն դրամ է հատկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, տարածքային ընտրական հանձնաժողովներ և պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու համար։ Այս մասին նշված է կառավարության փետրվարի 16ի նիստի օրակարգում։
Կառավարության փետրվարի 9ի նիստում 293 մլն դրամ էր հատկացվել կառավարության աշխատակազմին՝ ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով, մասնավորապես, տեսահսկման սարքավորումներ ձեռք բերելու ու դրանից բխող հարկային պարտավորությունները մարելու համար։
16 փետրվար, 2017 09:16 ԵԼՔ-ին Հայրիկյանի միանալը «անհնար է և ժամանակավրեպ» ԵԼՔ դաշինքը Պարույր Հայրիկյանի՝ իրենց միանալը համարում է տեխնիկապես անհնար և ժամանակավրեպ։

ԵԼՔ դաշինքի համահիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որ Պարույր Հայրիկյանի «Ազգային Ինքնորոշում» (ԱԻՄ) կուսակցությունը ուղերձ է հղել իրենց՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում:
15 փետրվար, 2017 22:10 Վարչապետը՝ ուսանողների «ճնշման տակ» Փետրվարի 15-ին վարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց Երևանի պետական համալսարան, հանդիպում ունեցավ ուսանողների հետ։ Ուսանողները բազմապիսի հարցեր ունեին վարչապետին։
15 փետրվար, 2017 18:58 Ադրբեջանը օտարերկրյա դիվանագետներին այցի է տանում Ջոջուք Մերջանլի Ադրբեջանը մեծ հնչեղություն է հաղորդում Ջոջուք Մերջանլի գյուղի վերաբնակեցման իր ծրագրին։ Ջաբրայիլի շրջանում գտնվող գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ է եղել 1994-ից ի վեր, սակայն 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ Լելե Թեփե (Վարազաթումբ) բարձունքի գրավմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե գյուղն այժմ անվտանգ է վերաբնակեցնելու համար։

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեն կազմակերպում է Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների այցը Ջոջուք Մարջանլի։
15 փետրվար, 2017 18:24 ԵՏՄ գործընկերները Ռուսաստանի բյուջեի հաշվին են ապրում, կարծում է ռուսաստանցի քաղաքագետը Ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի տնտեսագիտական համալսարանի համաշխարհային տնտեսության և քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Անդրեյ Սուզդալցևը Lentaruին տված հարցազրույցում ասել է, թե ինչ է շահում և կորցնում Ռուսաստանը ՝ Եվրասիական տնտեսական միության գործունեության հետևանքով։ Գնահատելով ԵՏՄի հեռանկարները՝ Սուզդալցևն ասել է, որ ինտեգրման գործող տարբերակը, որը ձևավորվել է արտաքին և ներքին բազմաթիվ գործոնների արդյունքում, բերել է անհասկանալի արդյունքի։ Սակայն նախագծից չի կարելի հրաժարվել։
«Անհրաժեշտ է աշխատելով գործընկերների հետ՝ ԵՏՄն վերաձևել, փոխել, հակառակ դեպքում այն պարզապես կփլուզվի։ Չի փրկի նաև այն, որ գրեթե բոլոր գործընկեր երկրները «կառչած» են մեջ բյուջեից Ստացվում է, որ ղազախները, բելառուսները, ղրղզները կսկսեն ավելի լավ ապրել մեր՝ ռուսներիս հաշվին։
Հավատացեք՝ մեր գործընկերները կձգտեն մեզ ապացուցել, որ ունեն Ռուսաստանի հաշվին ապրելու իրավունք։ Բայց չէ՞ որ մենք այդպես չենք ասում, և, բարեբախտաբար, չենք անում, չնայած շատ ենք օգնում և երախտագիտություն չենք ստանում․․․ Պետք է հիշել, որ կա
15 փետրվար, 2017 16:54 Վրաստանը` ևս մեկ քայլ դեպի Եվրոպա. Արսեն Խառատյան Թբիլիսիի «Ալիք Մեդիա» հայալեզու տեղեկատվական հարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է Վրաստան-ԵՄ վիզաների ազատականացումից, հայ-վրացական և ռուս-վրացական հարաբերություններից, ռուսական և իրանական գազի տարանցումից։
15 փետրվար, 2017 15:16 Վարուժան Ավետիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել պաշտպանյալներին «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներին, ինչի առնչությամբ Շուշանյանը հայտարարություն է տարածել։
«Սթ փետրվարի 14ին, մոտավորապես ժամը 1120ին այցելել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ պաշտպանյալներիս՝ Ժիրայր Սեֆիլյանին և Վարուժան Ավետիսյանին տեսակցելու նպատակով
Քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները ՔԿՀ պետի տեղակալ Խ Ավետիսյանի ներկայությամբ մետաղադետեկտոր սարքով ստուգել են ինձ մոտ առկա փաստաթղթերը և հաստատել, որ փաստաթղթերում որևէ մետաղական կամ այլ արգելված իր չկա, որից հետո ՔԿՀ պետի տեղակալ Խ Ավետիսյանն ինձ հարց է ուղղել, թե արդյոք ինձ մոտ առկա փաստաթղթերում չկան այնպիսի փաստաթղթեր, որոնք պարունակում են քաղաքական կոչեր
Իմ պահանջից հետո՝ հայտնել, թե ինչ լիազորություն է նա իրականացնում, որ օրենքով է նախատեսված այդ լիազորությունը, նա հեռացավ և ես առաջացա տեսակցու