16 հունվար, 2017 20:00 The OSCE/ODIHR "Needs Assessment Mission" Report on Upcoming Parliamentary Elections in Armenia The OSCE Office for Democratic Institutions and Human Rights (OSCE/ODIHR) undertook a Needs Assessment Mission (NAM) to assess the pre-election environment in Armenia.
The OSCE/ODIHR NAM recommends the deployment of a core team of experts and a secondment of 24 long-term observers from OSCE participating States to follow the electoral process in Armenia, and 250 short-term observers to follow election day proceedings.

The OSCE/ODIHR has previously observed nine elections and one referendum in Armenia, including the 2012 parliamentary elections.
16 հունվար, 2017 19:49 Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսեց Հայոց Ցեղասպանության մասին Թուրքիայի մեջլիսում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանի արտաբերած «ցեղասպանություն» բառը մեծ իրարանցում է առաջացրել: Կառավարող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավորները պահանջել են Կարոյից հետ վերցնել խոսքն ու ներողություն խնդրել: 16 հունվար, 2017 19:38 Ի՞նչ չի արել կառավարությունը 100 օրում Կառավարությունը ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանի ու նրա կաբինետի 100 օրվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն։

Կառավարության ծրագրում կային որոշ խնդիրներ, որոնք լուծվելու էին եռամսյա ժամկետում։ Այժմ տեսնենք, թե դրանցից որոնք ինչ ճակատագրի են արժանացել.
16 հունվար, 2017 19:19 Գևորգ Սաֆարյանը մեկ տարի էլ կմնա բանտում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 16-ին տեղի ունեցավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով վերջին դատական նիստը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Սաֆարյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման։ 16 հունվար, 2017 18:25 ՀԱՊԿ-ը հորդորում է չկապել Բորդյուժայի պաշտոնաթողությունը նրա հայտարարության հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ՀԱՊԿ հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է կազմակերպության գործունեության վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։ Կազմակերպությունը դրանք որակում է «ոչ այնքան օբյեկտիվ, երբեմն էլ՝ իրականությանը չհամապատասխանող»։ Հայտարարությունը՝ ստորև։
«Վերջին շրջանում լրատվամիջոցներում հայտնվել են բազմաթիվ հրապարակումներ ՀԱՊԿի շուրջ, որոնք կրում են ոչ այնքան օբյեկտիվ բնույթ, իսկ երբեմն՝ չեն համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, լրատվամիջոցներում մեծ ուշադրություն է դարձվում Նիկոլայ Բորդյուժայի այն մեկնաբանությանը, որը վերաբերում էր 2016թ․ դեկտեմբերի 29ին հայադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ ՀԱՊԿի քարտուղարությունն ավելի վաղ հանդես էր եկել Բորդյուժայի մեկնաբանության էության պարզաբանմամբ, որում շեշտադրվում էր, որ գլխավոր քարտուղարը անհանգստություն և լուրջ մտահոգություն էր արտահայտել առ այն, որ զինված միջադեպը տեղի էր ունեցել ՀԱՊԿի անդամ պետության սահմանին։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգա
16 հունվար, 2017 17:13 Սերժ Սարգսյանի հեռանալ-մնալու հարցում վճռորոշը Ռուսաստանն է. Արմեն Բադալյան Քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում անակնկալներ չեն լինելու: Ընտրակեղծարարությամբ, վարչական լծակների և փող բաժանելու ճանապարհով իշխող Հանրապետականը իշխելու է նաև նոր խորհրդարանում: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա նշում է, որ գողականների հետ Սերժ Սարգսյանի տեսանյութը որևէ ազդեցություն չի թողնի ընտրությունների վրա: 16 հունվար, 2017 13:14 Պարտքի գերի հայ ընտանիքները Հայաստանի ընտանիքների 59%-ը ունի պարտքեր ֆինանսական ինստիտուտներին և անհատներին (չի ներառում սննդի դիմաց պարտքերը): Նման պարտքեր ունեցողները հատկապես շատ են գյուղերում` 68 %: Հայաստանի ընտանիքների 25%-ը, իսկ գյուղերում ընտանիքների 40%-ը ունեն սննդի պարտքեր։ 16 հունվար, 2017 12:08 Ստատուս քվոյի խաթարմամբ միայն Ադրբեջանն է շահագրգռված․ Եվրախորհրդարանի պատգամավոր Միակ կողմը, որ կարող է շահագրգռված լինել ստատուս քվոյի խաթարմամբ, Ադրբեջանն է․ «Արﬔնպրես» գործակալության հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը
«Ցավալի է, երբ Մինսկի խումբը շարունակում է կոչ անել երկու կողﬔրին հեռու ﬓալ ագրեսիայից և ﬔղադրանքներից այն դեպքում, երբ յուրաքանչյուր դիտորդի համար պետք է ﬕանշանակ պարզ լինի, թե ում է պետք իրավիճակի ապակայունացումը», ասել է պատգամավորը Նրա կարծիքով՝ դեկտեմբերի 29ին հայադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողﬕց իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է հայ հասարակության շրջանում սերմանել վախի և անապահովության զգացողություն
Էնգելի համոզմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է դրդել Հայաստանին անհամաչափ ռազմական հաշվեհարդարի և այդպիոսով արդարացնել հայկական զինված ուժերի դեմ մեծածավալ ռազմական գործողությունները։
Ֆրանկ Էնգելի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
16 հունվար, 2017 11:42 «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը․ այս մասին ասված է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։
Կուսակցությունը տեղեկացնում է, որ հունվարի 15ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում տեղի ունեցած փակգաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձևավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը Կուսակցության համաժողովի 208 պատվիրակներ 1ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին
Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն է ստացել
1Նիկոլ Փաշինյան2 Սասուն Միքայելյան3 Արայիկ Հարությունյան4 Ալեն Սիմոնյան5 Սուրեն Պապիկյան6 Լենա Նազարյան7 Արարատ Միրզոյան8 Ռոմանոս Պետրոսյան9 Նարեկ Բաբայան10 Տիգրան Ավինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կու
14 հունվար, 2017 20:55 Ռիչարդ Հոգլանդ. Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի անցած ուղին 2006-ին հանրապետական Ջորջ Բուշի նախագահության ժամանակ, սակայն, տարածաշրջանի իմացությունը չօգնեց Ռիչարդ Հոգլանդին հաջողության հասնել Սենատում՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրման համար: Այն ժամանակ ընդդիմությունը ներկայացնող դեմոկրատ սենատորներ Ջո Բայդենը, ով քիչ անց ԱՄՆ-ի փոխնախագահը կդառնար, և Ջոն Քերրին, ով տարիներ անց կստանձներ պետքարտուղարի պաշտոնը, նշում էին, որ Հայոց մեծ եղեռնը միանշանակ կարելի է ցեղասպանություն անվանել և հարցնում Հոգլանդի դիրքորոշումն այդ հարցի շուրջ: Դեսպանի դիվանագիտական պատասխանն այն տարիներին չբավարարեց ո՛չ սենատորներին, ո՛չ էլ ամերիկյան հասարակության ակտիվ մաս հանդիսացող հայ համայնքին, և Ռիչարդ Հոգլանդը չհաստատվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում: 14 հունվար, 2017 20:27 ԹՈՒՄՈ-ն կկրթի ժամեկտային զինծառայողներին Հայաստանի պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի («Թումո») միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով Հայաստանի զինված ուժերում ժամկետային զինծառայողները կուսուցանվեն «Թումո»-ի կողմից:

Հուշագիրը ստորագրել են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձևավորմանը։ «Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
14 հունվար, 2017 19:06 Փայլանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան Ներկայացնելով Մեջլիսում կատարվածը` Փայլանը պատմել է. «Ես բազմիցս ասել եմ Հայոց ցեղասպանության մասին, օրակարգ եմ բերել ցեղասպանության և առերեսման հարցը` այդ թվում և մեջլիսի ամբիոնից: Սահմանադրական փոփոխությունների հարցով իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կոալիցիայի մեջ է մտել ազգայնականների հետ: Նրանք այժմ գաղափարախոսական առումով հակված են ազգայնականությանը: Երեկ երեկոյան ես ասացի, որ պետք է առերեսվել ցեղասպանությանը, որպեսզի մեր օրերում նույն սխալը չկրկնենք»:

Հայ պատգամավորը հայտնեց, որ Ազգայնական շարժում կուսակցության ճնշման տակ իշխող կուսակցությունը հայտարարեց իրեն մեջլիսի 3 նիստերից հեռացնելու պատիժ սահմանելու մասին:

«ԱԶԿ-ն նման պատիժ սահմանեց` չնայած, որ դա գոյություն չունի մեջլիսի կանոնակարգում: Պատժվեցի անօրինական ձևով»,- նշել է Փայլանը: