20 հունիս, 2017 13:52 Վրաց պատրիարքն առաջարկում է վերականգնել միապետությունը․ կուսակցությունները տարակարծիք են   Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը կոչ է արել Վրաստանում հաստատել սահմանադրական միապետություն։ Վրաց հոգևոր առաջնորդի կարծիքով՝ դա խաղաղություն կբերի երկրին։ Պատրիարքի հայտարարությունը բուռն քննարկման թեմա է դարձել Վրաստանի խորհրդարանում, կառավարությունում և սոցիալական ցանցերում։ Թեմային անդրադարձել է Ekhokavkaza-ն։

«Վրացական երազանքի» որոշ առաջնորդներ միանգամից իրենց աջակցությունը հայտնեցին այդ առաջարկությանը։ Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդմիջում տվեց, բայց նաև հասկացրեց, որ սահմանադրական միապետության հարցը այդքան էլ հռետորական չէ:
20 հունիս, 2017 11:27 Միջնորդները վերջին շրջանում շփման գծում լարվածության պատասխանատվությունը դնում են հենց Ադրբեջանի վրա․ Թաթուլ Հակոբյան ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը մեկնաբանում է Մինսկի խմբի՝ հունիսի 19-ի հայտարարությունը, որն ընդունվել է հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով՝ շփման գծում լարվածության ֆոնին։ «Քանի որ Մինսկի խումբը չեզոք միջնորդի մանդատ և հավակնություն ունի, նրա հայտարարությունները չեն կարող հավասարապես բավարարել հակամարտության կողմերին,- կարծում է լրագրողը։ - Սակայն եթե մենք ղարաբաղյան հակամարտությանը նայենք չեզոք աչքերով, ապա ակնհայտ է, որ միջնորդները վերջին շրջանում շփման գծում արձանագրված լարվածության և ողբերգական դեպքերի պատասխանատվությունը դնում են հենց Ադրբեջանի վրա»։ 20 հունիս, 2017 09:50 Վարչապետն այցելում է ընկերություն, որը հարկեր է թաքցնում, հաշվարկել է ՀԺ տնտեսական մեկնաբանը Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 20-ին այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի նորաբաց արտադրամաս: Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականի հունվարից բացված արտադրամասում աշխատում է 350 մարդ, և «Ալեքս տեքստիլը» նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում հիմնել հինգ նոր արտադրամաս՝ ստեղծելով 7,500 նոր աշխատատեղ: 19 հունիս, 2017 20:15 «Երկիր ծիրանի»-ի հետ տարաձայնությունները աշխատելաոճի շուրջ էին․ Հայկ Պետրոսյան Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Հայկ Պետրոսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ խմբակցության հետ իր տարաձայնությունները վերաբերում էին միայն աշխատելաոճին։ Հայկ Պետրոսյանը վստահեցնում է, որ միշտ հարգել է սուբօրդինացիան և երբեք չի փորձել համագործակցության եզրեր որոնել ԵԼՔ խմբակցության հետ։ 19 հունիս, 2017 14:55 Կանենք մեզնից կախված ամեն ինչ լարվածությունը նվազեցնելու համար․ ռուսաստանցի համանախագահ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։ Հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում։

Ադրբեջանական լրատվամիջողները հաղորդում են, որ միջնորդների հետ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։ Հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում։
19 հունիս, 2017 12:39 Էրդողանը պաշտպանել է իր թիկնապահներին, ամերիկյան ոստիկաններին մեղադրել «անգործության» մեջ Օրերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոլումբիայի շրջանի իշխանությունները քրեական մեղադրանքներ կառաջադրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 12 աշխատակիցների և ոստիկանների դեմ, որոնք մայիսի 16ին հարձակվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց գտնվող ցուցարարների վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ամերիկյան իշխանությունների գործողություններին՝ պաշտպանելով ցուցարարների դեմ բռնություն գործադրած իր աշխատակիցներին, ամերիկյան իրավապահներին էլ մեղադրելով անգործության մեջ։

«Վերջին այցս ԱՄՆ էր։ PKK ահաբեկչական կազմակերպությունը [Քրդստանի աշխատովարական կուսակցություն   ՍիվիլՆեթ] և FETO [Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը ՍիվիլՆեթ] միացան և իմ դեմ ցույց կազմակերպեցին իմ գտնվելու վայրից 4050 մ հեռավորության վրա։ Ամերիկյան ոստիկանությունը ոչինչ չարեց։ Նրանք անգամ չկպան նրանց։ Ինձ հետաքրքիր է՝ եթե նման բան տեղի ունենար Թուրքիայում, ի՞նչ կլիներ։ Նրանք ոչինչ չարեցին, ավելին, ձերբակալեցին այնտեղ գտնվող իմ երկու քաղաքացիներին։ Մյուս կողմից ԱՄՆը իմ անվտանգության երկու աշխատ
19 հունիս, 2017 12:32 Մերկելն ընդդեմ Թրամփի․ ինչու է Գերմանիան դեմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացումը, որը ևս մեկ անգամ վկայում է Բեռլինի և Վաշինգտոնի միջև քաղաքական տարաձայնությունների աճի մասին։ Թեմային անդրադարձել է Financial Times-ը։ Թերթի հոդվածագիր Ստեֆան Վագսթիլը նշում է, որ Մերկելի միջամտությունը ի ցույց է դնում նրա պատրաստակամությունը՝ հրապարակայնորեն քննադատություններ ուղղելու ԱՄՆ հասցեին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացեիբաց քննադատեց Գերմանիային։ 19 հունիս, 2017 10:59 Համանախագահներն այցելում են Բաքու՝ շփման գծում լարվածության ֆոնին Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու։ Միջնորդների հանդիպումները Ադրբեջանի ղեկավարության հետ անցնում են շփման գծում լարվածության ֆոնին։ Հունիսի 16-ին և հունիսի 17-ին ԼՂ պաշտպանության բանակը հաղորդել է համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին՝ ադրբեջանական կրակից։
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին ընդունել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հունիսի 12-ին միջնորդներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էր Արցախի ղեկավար Բակո Սահակյանը։
19 հունիս, 2017 08:42 Խան Խոյսկու սպանությունը. Երևան-Բաքու հարաբերությունների անցյալից 1920 թվականի հունիսի 19-ին, ՀՅԴ անդամներից 20-ամյա Արամ Երկանյանը, Թիֆլիսի կենտրոնում՝ Գոլովինսկայա փողոցի (այսօր՝ Ռուսթավելի պողոտա) վրա իրականացրեց վրիժառուական գործողություն՝ սպանելով Ադրբեջանի առաջին վարչապետ և արտգործնախարար Ֆաթալի Խան Խոյսկուն:

Գործողության ընթացքում սպանվեց նաև Ադրբեջանի արդարադատության նախկին նախարար Խալիլ բեկ Խասմամեդովը: Ամիսներ առաջ՝ 1919թ. հոկտեմբերին, Թի‎ֆլիսի Երևանյան, (այսօր` Թավիսուփլեբա կամ Ազատության հրապարակում), Երկանյանը գնդակահարել էր Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, ապա գնդապետ Սարա‎ֆովին: 1921թ. հուլիսի 18-ին, ՀՅԴ վրիժառուներից Միսակ Թոռլաքյանը Պոլսի կենտրոնում՝ Վերա նշանավոր հյուրանոցի մոտ, կրակոցներով սպանեց Ադրբեջանի նախկին ներքգործնախարար Բեհբութ խան Ջիվանշիրին:
18 հունիս, 2017 21:54 Four Armenian Soldiers Killed in Karabakh As Mediators Try to Revive the Peace Talks Three conscripts, Arayik Matinyan, Vigen Petrosyan and Vartan Sargsyan, died after Azerbaijani forces fired anti-tank grenades at the eastern positions of the Nagorno Karabakh Army. Another conscript, Narek Gasparyan, was killed from Azerbaijani fire on Saturday morning. Nagorno Karabakh Defense Army has also reported about two heavily wounded soldiers who were taken to hospital in Yerevan for immediate medical treatment.

Armenian Foreign Ministry issued a statement blaming “the high leadership of Azerbaijan for challenging the international community, first and foremost the Co-Chairs of the Minsk Group.” “It is obvious that Baku failed to move the peaceful settlement process through its desired path and now it tries to create an illusion of gaining an advantage on the frontline that is also doomed to fail and fraught with unpredictable consequences, primarily to the side initiating escalation of situation,” reads the Foreign Ministry statement.
18 հունիս, 2017 20:01 Նալբանդյանը Կատար է տարել Սերժ Սարգսյանի ուղերձը ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիին և նրան հանձնել այդ երկրի ղեկավար Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։
Էդվարդ Նալբանդյանն ու Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում, մասնավորապես Պարսից ծոցում և Կատարի շուրջ զարգացումները։ Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ և մշտապես ամենայն ուշադրությամբ է հետևում իրադարձություններին արաբական աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով, քանզի դա հնավորություն է ընձեռում առավել լավ ընկալել միմյանց դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել։
18 հունիս, 2017 17:32 ԱՄՆ-ը պետք է վերաիմաստավորի քաղաքականությունը Հվ․ Կովկասում, պնդում են Քարնեգի հիմնադրամի փորձագետները Քարնեգի հիմնադրամի փորձագետներ Փոլ Ստրոնսկին և Ռիչարդ Սոկոլսկին հոդված են հրապարակել՝ Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մասին։ «Ժամանակն է վերաիմաստավորել ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում» (Time to Reset U.S. Policy in the South Caucasus) հոդվածում նրանք կարևորում են Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության փոփոխությունը և ԵՄ-ի հետ փոխադարձ շահերի ուղղությամբ աշխատանքը։
Վերջին տարիներին Հարավային Կովկասում զգացվում է աշխարհաքաղաքական պայմանների էական տեղաշարժ։ Միացյալ Նահանգները տևական շահեր ունի Հարավային Կովկասում: Դրանք ներառում են տարածաշրջանային կայունության պահպանումը, տարածաշրջանային հակամարտությունների վերսկսման կանխումը, իսլամական ծայրահեղականության տարածմանը հակազդելը, Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին արևմտյան անվտանգության և տնտեսական ինստիտուտներին ավելի մոտեցնելը, ժողովրդավարական փոփոխություններն ու բարելավված կառավարումը առաջ տանելը։