16 հունիս, 2017 18:39 Ներքին գործերին միջամտում էին, երբ գումար էին տալիս․ Արմեն Գրիգորյան Քաղաքագետ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը խոսում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հնչեցրած գնահատականների և իշխանության արձագանքի մասին։ Գրիգորյանի խոսքով՝ իշխանության արձագանքը ոչ համարժեք էր։
16 հունիս, 2017 18:18 Տուն-ինտերնատի տնօրենը չի ընդունում մեղադրանքները, բայց չի շտապում լրագրողներին տանել այնտեղ ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցները չեն տեղափոխվում հոգեբուժական կլինիկա, այլ պահվում են տուն-ինտերնատում, Զուրաբյանը պատասխանեց, որ իսկապես կա մոտ երեսուն տարեց մարդ, որոնց կասկածում են, որ ունեն հոգեկան առողջության խնդիրներ, բայց նրանք դեռ չեն տեղափոխվել հոգեբուժական կլինիկա։ Նա նշեց, որ իրենց ինտերնատը կցված է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկային, որին դիմել են մայիսի 22-ին և խնդրել են հանձնաժողով կազմել ու ախտորոշում կատարելուց հետո՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող տարեցներին տեղափոխել հոգեբուժարան։

16 հունիս, 2017 15:45 Ծխողների աճող թիվը՝ չնայած խորհուրդներին Հայաստանում ծխողների մոտ կեսը՝ 48%-ը, վերջին մեկ տարվա ընթացքում փորձել է թողնել ծխելը: Ամեն օր ծխողներին հարազատները, շրջապատը, բժիշկը խորհուրդ են տալիս դադարեցնել ծխելը: Այնուամենայնիվ, այդ խորհուրդները կարծես թե ապարդյուն են, քանի որ ծխողների թիվը՝ 2016թ. 2012թ. համեմատությամբ աճել է:
Այնումաենայնիվ, ծխելը հնարավոր է թողնել: Ներկայում չծխող տղամարդկանց 38%-ն անցյալում ծխել է: Տվյալները «Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» 2016-ի զեկույցից են:
16 հունիս, 2017 14:34 Եթե ես հեռանամ Վրաստանից, դա կլինի ի օգուտ Վրաստանի իշխանությունների․ Մուխթարլիի կինը՝ ՍիվիլՆեթին Վրաստանյան իրավապահ մարմինների կողմից Աֆղան Մուխթարլիի գործով տարվող քննության նպատակը գործը քննելը չէ․ ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում այպիսի կարծիք հայտնեց Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան։

«Ոստիկանությունը Աֆղանի վրաստանյան փաստաբանին գործի նյութերի հետ ծանոթացրեց առևանգման երրորդ շաբաթում։ Նրանք հարցաքննել են մոտ 200 մարդու, որոնք, նրանց պնդմամբ, ոչինչ չեն տեսել։ Տեսախցիկներից ստացված տեսագրություններն էլ առևանգման ոչ մի կադր չեն պարունակում»,- ասաց Մուստաֆաևան։
16 հունիս, 2017 12:57 Թուրքիայի երերուն կայունությունը Թուրքական դատարանն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր, լրագրող Էնիս Բերբերօղլուին դատապարտեց 25 տարվա ազատազրկման։ «Ջումհուրիյեթ» թերթին նրա փոխանցած տեսանյութում երևում էր, որ Սիրիա ուղևորվող բեռնատարների մեջ ոչ թե մարդասիրական օգնություն է, այլ զենք։ Թուրքական մամուլում 2017թ․ էթնոդավանական խմբերի շարքում ամենաշատը թիրախավորվել են հայերը, փաստում է «Հրանտ Դինք» հիմնադրամի զեկույցը։ 16 հունիս, 2017 12:01 Էրդողանի թիկնապահները ԱՄՆ-ում հետախուզման մեջ են Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 12 թիկնապահների նկատմամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ռեջեփ Էրդողանի թիկնապահների նկատմամբ որոշվել է հետախուզում հայտարարել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ նրանց կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու կապակցությամբ: Քրեական գործի կապակցությամբ արդեն ձերբակալվել է չորս անձ, երկուսը միջադեպի օրը, մայիսի 16-ին, եւս երկուսն՝ այս շաբաթ: Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի թիկնապահներին, ապա նրանք կձերբակալվեն ԱՄՆ-ի տարածքում հայտնվելուն պես։
16 հունիս, 2017 11:35 Վարդենիկ. սարերի բարիքն ընդդեմ խոպանի ու կարտոֆիլի Գեղարքունիքի մարզի գլխավոր մշակվող և վաճառվող բանջարեղենը եղել և մնում է կարտոֆիլը։ Սակայն Վարդենիկ համայնքում «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության նախաձեռնողները վստահ են՝ մարզում հնարավոր է մշակել նաև այլ բանջարեղեններ և ուտելի խոտաբույսեր ու կազմակերպել դրանց վաճառքը։ Այսօր վարդենիկցիները հնարավորություն ունեն գումար աշխատել ոչ միայն կարտոֆիլ մշակելով կամ արտագնա աշխատանքով, այլև հավաքելով իրենց սարերի բարիքները՝ շուշանը, ուրցը, ավելուկը, մշակել նոր և առաջին հայացքից արտառոց բույսեր, օրինակ՝ բրոկոլի։ 16 հունիս, 2017 11:22 Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդել է` իր օդուժի հարվածներից սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել, է որ Սիրիայում ռուսական օդուժի հարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին։ Ռուսաստանին ՊՆ-ն հաղորդում է նաև, որ տեղեկատվությունը ճշտելու կարիք ունի։ 15 հունիս, 2017 16:59 Հայաստանը հաճախ անտեսում է իր հաղթաթղթերը քրդական հարցում․ քրդագետ Մենք ամենևին վերջինը չենք քրդական հարցում, և քրդական ղեկավար շրջանակների հետ իմ շփումներից կարող եմ վստահաբար ասել, որ նրանք մեզ չեն համարում փոքր պետություն։ Եվ ես քուրդ, թուրք գործիչների մոտ արել եմ այդ շեշտադրումը, որ մենք գուցե փոքր պետություն ենք, բայց մեծ ազգ ենք, և այս ընկալումը կա քրդական իրականության մեջ։ Այլ է, որ մենք չմտնենք այդ փոքրի կերպարի մեջ․ ՍիվիլՆեթի տաղավարում Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ներկայացնելով Իրաքյան Քուրդիստանի շուրջ իրավիճակը՝ այսպիսի դիտարկում արեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը։ 15 հունիս, 2017 13:32 Կիրականացվի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիր Հունիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքները գյուղացիների համար մեղմելու նպատակով հնարավոր է՝ բանկերը, որոնք տրամադրել են գյուղացիական վարկեր, սառեցնեն կամ հետաձգեն դրանց վճարումը․ այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ կառավարության հունիսի 15-ի նիստից հետո։ Նա նշել է, որ ներկայում կարկտահարության հետևանքները դեռ գնահատման փուլում են։

Նախարարն ասել է, որ աշնանը, հնարավոր է, Հայաստանում պիլոտային կարգով նոր հրթիռային հակակարկտային կայանների տեղադրման ծրագիր իրականացվի․
15 հունիս, 2017 12:40 Իրաքյան Քուրդիստանը` անկախության ճանապարհին. զրույց Վահրամ Պետրոսյանի հետ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանին ներկայացնում է Իրաքյան Քուրդիստանի շուրջ իրավիճակը: Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին ինքնավարությունը, որ դե յուրե Իրաքի կազմում է, սակայն դե ֆակտո անկախ է, անկախության հանրաքվե է անցկացնելու: 15 հունիս, 2017 12:14 ԱՄՆ-ում մեղադրանքներ կառաջադրվեն Էրդողանի թիկնապահների նկատմամբ Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը չորեքշաբթի հայտնել է, որ ձերբակալել է ևս երկու կասկածյալների՝ Սինան Նարինին Վիրջինիայից, որը մեղադրվում է ծանր քրեական հանցագործության մեջ, և Էյուփ Յըլդըրըմին՝ Նյու Ջերսիից, որը մեղադրվում է մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Ակնկալվում է, որ Նարինը հինգշաբթի օրը կլինի Վաշինգտոնի գերագույն դատարանում, իսկ Յըլդըրըմը սպասում է Նյու Ջերսիից արտահանձնման։

Իրավապահ մարմինները և փորձագետները նշում են, որ հարձակվողներին արդարադատության առաջ կանգնեցնելը կարող է բարդ լինել, որովհետև քիչ հավանական է, որ Թուրքիան կարտահանձնի կասկածյալներին կամ թույլ կտա նրանց քննել։