18 ապրիլ, 2017 14:50 Thomas de Waal: Step-by-step Solution to the Karabakh Conflict Would be Good University of Southern California Institute of Armenia Studies held a Q&A session with Senior Fellow of Carnegie Europe, Thomas de Waal, on the Armenia-Azerbaijan status quo. The author of “Black Garden” and “The Caucasus: An Introduction,” De Waal (TW) answered questions put to him by the Focus on Karabakh editor, Emil Sanamyan (ES).
Periodic reminders from the Armenian side that this land is being held as a buffer zone and something to be traded in the negotiations in return for a desired status for the Karabakh Armenians would give a bit of hope to those Azerbaijanis who long to return home and persuade them that they should be invested in a peace process, not preparing for a war. I know President Sargsyan commented once that “Aghdam is not a part of the [Armenian] homeland” and was criticized for that. But actually he was saying a right and brave thing.
18 ապրիլ, 2017 13:44 «Հին Երևանը» նոր թափ է հավաքել Երևանի Գլխավոր պողոտայում՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսված «Հին Երևան» նախագծի աշխատանքներն մեծ թափ են ստացել։ Նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշում է, որ հուշարձան շենքերից երկուսը պատրաստ կլինեն արդեն հաջորդ տարի։ 18 ապրիլ, 2017 12:41 Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել հանրաքվեի արդյունքները Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում հավանության է արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած սահմանադրությունը, որով երկիրը կառավարման խորհրդարանական համակարգից անցում է կատարում նախագահական կառավարման։ Փոփոխությունների օգտին, քվեաթերթիկների 99%-ի մշակման արդյունքում, քվեարկել է մասնակիցների 51,35%-ը, դեմ՝ 48,65%-ը։ Էրդողանը շտապել է ազդարարել հանրաքվեում «Այո»-ի հաղթանակը, մինչդեռ գլխավոր ընդդիմությունը՝ ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀՊ), հայտարարում է համատարած ընտրախախտումների մասին և խոստանում բողոքարկել արդյունքները՝ դիմելով երկրի Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Թուրքիայում անցած հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մտադրության մասին հայտարարել է նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP)։ Թուրքական հանրաքվեն կոշտ քննադատել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի համատեղ դիտորդական առաքելությունն իր զեկույցում։ Արդյունքներով բավարարված չեն Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ: 16 ապրիլ, 2017 22:25 Էրդողանի սահմանադրությունը անցավ․ Թուրքիան դառնում է նախագահական հանրապետություն  
Թուրքիայում  գրեթե ավարտվել է կիրակի կայացած սահմանադրական փոփոխությունների քվեաթերթիկների հաշվարկը Թեպետ խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում հաղթել է ոչը, սակայն՝ ստանալով ձայների  շուրջ 51 տոկոսը, սամանադրական փոփոխությունները կյանքի են կոչվել  Այոի և ոչի տարբերությունը մոտավորապես 1,3 միլիոն է Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները հայտարարել են, որ բողոքարկելու են արդյունքները Այս կուսակցությունները պնդում են, որ  ավելի քան 2 միլիոն անվավեր ձայները հաշվել են որպես այո Իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը արդեն սկսել է տոնել հաղթանակը
Ընտրական քարտեզին նայելիս՝ պարզ է դառնում, որ Էրդողանի սահմանադրությանը դեմ են քվերակել քրդաբնակ հարավարևելյան շրջաններն ու  Էգեյանի հատվածը, իսկ այոի կողմնակիցները հիմնականում Սևծովյան ու կենտրոնական Անատոլիա տարածաշրջաններում են
Նիդեռլանդներում, Ավտրիայում, Գերմանիայում, որտեղ չէին թույլատրել «Արդարություն և զարգացում»
16 ապրիլ, 2017 19:46 Թուրքիայի հանրաքվեում այո-ն հաղթում է Թուրքիայում կիրակի կայացած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքներով՝ երկիրը խորհրդարանականից նախագահականի վերածելու կողմնակիցները առավելություն ունեն դեմ արտահայտվողների նկատմամբ։ Թուրքական NTV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ հաշվարկվել է քվեների մոտ 70 տոկոսը, և սահմանադրական փոփոխություններին այո ասողների թիվը կազմում է մոտ 55 տոկոս, իսկ ոչ ասողներինը՝ մոտ 45 տոկոս։ Ոչ-ը առավելապես հաղթել է հարավարևելյան քրդաբնակ շրջաններում, ինչպես նաև Ստամբուլում՝ 55/45 տոկոս հարաբերակցությամբ։ Տեղամասերը փակվել են Երևանի ժամանակով ցերեկը ժամը 4-ին՝ արևելյան շրւաններում, և 5-ին՝ արևմտյան շրջաններում։ 16 ապրիլ, 2017 11:53 Քո գրպանից՝ վարչապետի հետ շահերի բախմանը ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ, թե ինչու է արտգործնախարարությունն իր ճաշկերույթն առանց մրցույթի կազմակերպել վարչապետի որդու ռեստորանում, և ինչու է նախընտրել շուկայականից կրկնակի ավելի գինը։
15 ապրիլ, 2017 19:23 Խոստացել և ստանձնել ենք իշխանափոխության պատասխանատվություն․ Նարեկ Բաբայան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրված ավագանու թեկնածու Նարեկ Բաբայանը ՍիվիլՆեթի հետ քննարկում է խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, ընտրություններին նախորդած և հաջորդած սկանդալային բացահայտումները։ 15 ապրիլ, 2017 11:43 ԿԸՀ-ն համակարգել է խախտումները բողոքարկելու խոչընդոտները․ փաստաբաններ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը և փաստաբան Տիգրան Եգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ներկայացնում են այն խնդիրները, որոնց բախվել են խորհրդարանական ընտրություններում գրանցված խախտումների բողոքարկման ժամանակ։
15 ապրիլ, 2017 10:23 Ախալքալաքի շրջանային ժողովի վրա ճնշում է եղել՝ չընդունելու Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն   Ախալքալաքի շրջանային ժողովի արտահերթ նիստը, որը պետք է քննարկեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը, քվորումի բացակայության պատճառով չի կայանա, հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք» կայքը։

Ախալքալաքի շրջանային ժողովը կազմված է 37 անդամներից, որոնցից 32-ը ազգությամբ հայ են: Շրջանային ժողովի նիստի կայացման և որևէ հարց օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է Ժողովի 1/3-ի կամ 13 պատգամավորի մասնակցություն: Ախալքալաքի քաղաքային ժողովի պատգամավորներին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկ է արել «Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը»:
15 ապրիլ, 2017 09:48 Ժողովուրդը ՍԱՍ-ը կկտրի Ժողովուրդը խոսում է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների, ՀՀԿ-ի օգտին ցուցակագրությամբ զբաղվող դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների և Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակ»-ի համար կայացած նախընտրական գաղտնի ժողովի մասին։
14 ապրիլ, 2017 20:11 Նոր բծեր Սերժ Սարգսյանի «անբիծ ընտրությունների» վրա․ Լևոն Բարսեղյան Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է Արտակ Սարգսյանին առչնչվող սկանդալային ձայնագրության մասին։ Սերժ Սարգսյանի խոստացած անբիծ ընտրությունների վրա ամեն օր նոր բծեր են ավելանում։ Նախ Դանիել Իոաննիսյանը բացահայտեց ՀՀԿ-ի և կրթական համակարգի արատավորվածությունը, իսկ ապրիլի 13-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, թե ինչպես է հանրապետական Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ-ի Արտակը», ձայներ հավաքագրում իր աշխատակիցների միջոցով։
14 ապրիլ, 2017 19:08 ՍԱՍ․ ձայնագրությունը կա, բայց ղեկավարությունը տեղյակ չէ ՍԱՍ ընկերությունում տեղեկություններ չունեն ընկերության հիմնադիր, հանրապետական պատգամավոր Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքագրելու ձայնագրության մասին։ Իսկ Դատախազությունն ու ՀՀԿ-ն դեռ ուսումնասիրում են ձայնագրությունը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասում, որ աղմկահարույց ձայնագրությունը ցույց է տալիս Հայաստանում աշխատանքային իրավունքների ողբերգական վիճակը ։