26 հուլիս, 2017 09:46 Հայաստանը և Իսրայելը ստորագրել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին ստորագրել են երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։

Իսրայելցի նախարարը եռօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, Ցախի Հանեգբիին կընդունեն Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը։ (Նախագահ Սերժ Սարգսյանը արձակուրդում է)։
25 հուլիս, 2017 22:00 Բագրատաշեն․ ԵՏՄ-ն կտրել է գյուղերի առևտրականների ապրուստը Հայ-վրացական սահմանի հարակից գյուղերի բնակիչները մեկ ամիս է, ինչ մեծ խնդիրների են բախվել. Վրաստանից չեն կարողանում 5 կգ-ից ավելի միրգ կամ բանջարեղեն տեղափոխել։ Պատճառը Եվրասիական տնտեսական միության պահանջներն են։ Հուլիսի 25-ին Բագրատաշենում գյուղացիները ի նշան բողոքի՝ փակել էին միջպետական ավտոճանապարհը։ Խնդրի մասին այս տեսանյութը նկարահանվել է հուլիսի 24-ին։ 25 հուլիս, 2017 17:43 Ինչպես Դինքը մտքափոխեց 500 հոգանոց ազգայնական լսարանին․ զրույց Այդըն Էնգինի հետ Լրագրող Այդըն Էնգինը ՍիվիլՆեթին պատմում է Հրանտ Դինքի սպանության պատճառների ու ընթացող դատավարության մասին։ Էնգինը Դինքի ընկերն է, «Ներողություն ենք խնդրում» նախաձեռնության հեղինակներ և «Ջումհուրիյեթ» թերթի հոդվածագիր։ Ըստ Այդըն Էնգինի՝ Դինքը խոսում էր մարդկանց հասկանալի լեզվով և կարողանում փոխել նրանց։

25 հուլիս, 2017 17:00 Կանադական պարբերականը քննադատում է Ադրբեջանի հետ ռազմական գործարքը Տորոնտոյում գտնվող INKAS զրահապատ մեքենաներ արտադրող ընկերությունը գործարք է կնքել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետ, որի համաձայն ընկերությունը արդեն մատակարարել է կանադական արտադրության զրահապատ մեքենաներ (APC): Կանադական հեղինակավոր CBC News-ի կայքում թեմային անդրադարձել է հոդվածագիր Լևոն Սևունցը։ Պայմանագիրը կնքվել է 2016թ․ սեպտեմբերին՝ Բաքվում տեղի ունեցած ռազմական ցուցահանդեսի ժամանակ։

Մասնավոր ընկերությունը ադրբեջանական ընկերության հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծել Ադրբեջանում զրահապատ մենքենաներ արտադրելու համար, ասել է INKAS-ի մարքեթինգի և բիզնեսի զարգացման փոխնախագահ Ռոման Շիմոնովը:
25 հուլիս, 2017 15:37 Canadian defence deal with Azerbaijan raises new questions about arms export controls By Levon Sevunts, the article was published on cbcnewsca
Export permits for military vehicles issued despite concerns over Azerbaijans poor human rights record
A deal by a Canadian company to export armoured personnel carriers to Azerbaijan and set up a joint production of these militarystyle vehicles in the oilrich former Soviet republic is once again raising questions about the efficacy of Canadas defence export controls
Torontobased INKAS Armored Vehicle Manufacturing has signed a deal with Azerbaijans interior ministry under which the company has already delivered a few Canadianmade armoured personnel carriers APCs
The privately owned company has also set up a joint venture with an Azerbaijani firm to produce APCs in Azerbaijan, which has been embroiled in a simmering armed conflict with neighbouring Armenia since the breakup of the Soviet Union in the early 1990s, said Roman Shimonov, vicepresident of marketing and business development at INKAS
Also read&nbs
25 հուլիս, 2017 14:02 Մերձավոր Արևելքի հաջորդ պատերազմը Արդյոք երբևե խաղաղություն և կայունություն կհաստատվի Սիրիայում և Իրաքում։ Ի՞նչ է սպասվում Մերձավոր Արևելքին առաջիկայում։ Projectsyndicate.org կայքում հրապարակած հոդվածում այս և այլ հարցերի մասին է գրում Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար և փոխկանցլեր Յոշկա Ֆիշերը։ Ֆիշերը արտգործնախարար էր (1998-2005 թթ.), և նրա օրոք Գերմանիան աջակեց հակասադամյան միջազգային կոալիցիային Իրաքում։

Հյուսիսային Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո իսլամական պետությունը (ISIS) շուտով կարող է անցնել պատմության գիրկը։ Սակայն ԻՊ- ի պարտությունը և նրանց հռչակած Իրաքա-սիրիական խալիֆաթի վախճանը չի հանգեցնի խաղաղության Մերձավոր Արևելքում կամ թեկուզ վերջ դնի Սիրիայի ողբերգությանը։ Փոխարենը, հնարավոր է` նոր էջ բացվի տարածաշրջանի արյունալի և քաոսային պատմության մեջ, որը ոչ պակաս վտանգավոր է, քան նախորդ՝ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում Օսմանյան կայսրության անկմանը հաջորդած էջերը։
25 հուլիս, 2017 13:50 «Նվաստացուցիչ» Բաթումից մինչև «փառապանծ» Սևր Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) հիմնադրման 100-ամյակին ընդառաջ սփյուռքյան մամուլում շատ է գրվում Արամ Մանուկյանի արձանը Երևանի կենտրոնում, անգամ Հանրապետության հրապարակում տեղադրելու մասին։

Դա, անշուշտ, քննարկման թեմա է, որի շուրջ պետք է լինի լայն համաձայնություն Հայաստանում և Սփյուռքում։ Սա այն հարցրերից է, որի շուրջ ցանկալի է ոչ թե քաղաքական, այլ համահայկական որոշում՝ մասնակցությամբ Հայաստանի, Արցախի, ավանդական կուսակցությունների, երկու կաթողիկոսությունների, հայ կաթոլիկ ու ավետարանական եկեղեցիների, ՀԲԸՄ-ի և հայության շրջանում լայն տարածում և հեղինակություն ունեցող այլ կառույցների։
25 հուլիս, 2017 12:34 Մերսեդե՞ս, թե՞ էշ. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ Ղարաբաղի իշխանությունները ճոխ մեքենաներ են գնել հյուրերին դիմավորելու և երկրով ման տալու համար: 350 հազար դոլար են ծախսել էդ գործի համար: Իսագուլյան Գառնիկն անկեղծորեն զարմանում է՝ բա Մերսեդեսով պիտի դիմավորեն հյուրերին, ոչ թե էշով:

Այսինքն, Մերսեդեսի հակափաստարկը էշն է: Կամ՝ 06-ը:

Հետաքրքիր է՝ ինչու՞ զենքերը կարող են լինել 80-ականների, իսկ մեքենաները՝ 21-րդ դարի: Խնդիր չկա, էլի ձեռք բերեք այդ մեքենաները: Բայց դատարկվող և կոնֆլիկտի լուծում չցանկացող Ղարաբաղի ինչի՞ն է պետք այդ բուտաֆորիան: Դուք ժողովրդի անունի՞ց եք գնում այդ մեքենաները: Էդ ժողովուրդը դեռ բարեկեցություն չի տեսել: Էդ ժողովուրդը դեռ չի կողմնորոշվում, թե արցախյան կոնֆլիկտն ում է պետք՝ Ղարաբաղի իշխանությունների՞ն, թե՞ միջազգային ուժերին: Ղարաբաղցին ոչ մի հարցի պատասխան չունի:
25 հուլիս, 2017 11:36 Հուլիսի 17-ի ինչու-ն. Գագիկ Մկրտչյան 2016թ․ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը շուրջ մեկ ամիս հիվանդանոցում պայքարում էր կյանքի համար։ Օգոստոսի 13-ին նա մահացավ վերակենդանացման բաժանմունքում։ Գագիկի որդին՝ 6-ամյա Մհերը, երազում է հայրիկի պես ոստիկան դառնալ։ Գագիկի կինն ու մայրը ՍիվիլՆեթին պատմում են՝ ով էր Գագիկը, ինչ տեղի ունեցավ նրա հետ հուլիսի 17-ին, ինչ էր պատմում հիվանդանոցում ուշքի գալուց հետո։ 25 հուլիս, 2017 09:19 Թուրքիայի շաբաթը․ կառավարությունը փոփոխվեց, մեջլիսում արգելվեց «Հայոց ցեղասպանություն» եզրը Թուրքիայի կառավարությունում փոփոխություններ են տեղի ունեցել; սկսվել է ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դատավարությունը․ նրանք մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ; գերմանա-թուրքական հարաբերությունները վերջին շրջանում հակասությունների կծիկ են հիշեցնում; քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը կարծում է՝ նոր կանոնակարգն արգելում է խորհրդարանում փոքրամասնությունների խոսքի ազատությունը։
24 հուլիս, 2017 18:22 Թուրքիան չի ուզում Սիրիայի քրդաբնակ կանտոնները միավորված տեսնել․ Սարգիս Գրիգորյան Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ՍիվիլՆեթին մեկնաբանում է թուրքական զինուժի կողմից սիրիական քրդերի դիրքերի հրետակոծությունը և առհասարակ Թուրքիայի ու Սիրիայի քրդերի հարաբերությունները։ Ըստ նրա՝ Թուրքիան չի ուզում Սիրիայի երեք քրդաբնակ կանտոնները միավորված տեսնել։

24 հուլիս, 2017 14:48 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործարկվի սեպտեմբերին Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի (BTK) առաջին ուղերթը կլինի 2017 թ. սեպտեմբերին, հաղորդում է Meydan.tv կայքը։

Նախարարը վերջերս մասնակցել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Թուրքիայից փորձնական ուղերթի արարողությանը: «Միջազգային այս ճանապարհի առաջին ուղերթն իրականացվելու է այս տարվա սեպտեմբերին։ Բեռը կարող է տեղափոխվել Չինաստանից Լոնդոն»,- ասել է նախարարը:

Ըստ նախարարի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով հնարավոր կլինի տարեկան 34-35 մլն տոննա բեռ փոխադրել: