12 ապրիլ, 2017 21:43 Laurence Broers: Explaining Armenian-Azerbaijani Violence of 1988-1994 Dr. Laurence Broers, South Caucasus expert from Chatham House, explains the Armenian-Azerbaijani conflict over Nagorno Karabakh in 1988-1994. Broers was a panelist at a conference - “END OF TRANSITION: Armenia 25 Years On. Now What?”, hosted by the USC Institute of Armenian Studies on April 9 and 10.
12 ապրիլ, 2017 21:06 ԱՄՀ-ն դրական է գնահատում Հայաստանի կառավարության բարեփոխումները Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամին կանխատեսում է, որ 2017-ին Հայաստանում կլինի 3 տոկոս տնտեսական աճ։ Նա դրական է գնահատում նաև նոր Հարկային օրենսգիրքը։ Սամին «բարեփոխումների միտված» է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարությունը։ 12 ապրիլ, 2017 16:59 Արցախում 2016թ․ գրանցվել է 9․2 տոկոս աճ Արցախում 2016թ․ գրանցվել է 9.2 տնտեսական աճ՝ ըստ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների։ Պաշտոնական վիճակագրությունն այսօրհրավիրած ասուլիսին ներկայացրել է ԼՂՀ ԱՎԾ պետ Կարեն Ներսիսյանը։

Չնայած ապրիլյան պատերազմին՝ Արցախի տնտեսությունը գերթե երկնիշ աճ է ունեցել՝ 9․2 տոկոս։ (Հայաստանում 2016թ․ գրանցվել է ընդամենը 0․5 տոկոս տնտեսական աճ)։

ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսիփոխարեն):

2016թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1577.3 հազ. դրամ, 3282.7 ԱՄՆ դոլար` 2015թ. 1443.8 հազ. դրամի կամ 3021.0 ԱՄՆ դոլարի դիմաց:
12 ապրիլ, 2017 16:48 Վրաստանը հրաժարվում է «Գազպրոմի» գազից Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր հայտարարել է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ Վրաստանը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունից գազ չի գնի։
Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Կալաձեն ասել է, որ ավելի վաղ «Գազպրոմ»ի հետ Վրաստանի կնքած պայմանագիրը՝ դեպի Հայաստան տարանցվող գազի դիմաց վճարի մոնետիզացիայի վերաբերյալ, թույլ է տալիս կախվածություն չունենալ ռուսաստանյան գազից։
«Ստացված գումարը մեզ թույլ է տալիս գազ գնել Ադրբեջանից, Իրանից», ասել է Կալաձեն՝ հավելելով, որ կայացվել է «ամբողջությամբ ադրբեջանական գազով լիցքավորվելու որոշում»։
Նա նաև ասել է, որ «Գազպրոմ»ի հետ երկամյա պայմանագրի ավարտին Վրաստանը կունենա «ավելի ամուր դիրքեր», քանի որ կավարտվի գազի պահեստարանի շինարարությունը։
Ադրբեջանական գազն այսօրվա դրությամբ Վրաստանի գազամատակարարման հիմնական աղբյուրն է։
Ինչպես վկայում է Վրաստանի էներգետիկ և ջրային պաշարների ազգային կարգավորող հանձնաժողովի զեկույցը, 2016թ․ Վրաստանի կողմից սպառված բնական գ
12 ապրիլ, 2017 15:48 Emil Sanamyan: The New Karabakh War - Who is Fighting and Who is Dying Emil Sanamyan, independent analyst and journalist on South Caucasus issues speaks about April war of 2016 in Nagorno Karabakh, at the University of Southern California’s conference - “END OF TRANSITION: Armenia 25 Years On. Now What?” The conference was hosted by the USC Institute of Armenian Studies on April 9 and 10. 12 ապրիլ, 2017 15:02 Ահմադինեջադը՝ Իրանի նախագահի թեկնածու Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի նախագահական մրցապայքարին․ նա գրանցվել է որպես Իրանի նախագահի թեկնածու, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ահմադինեջադի այս որոշումը կարելի է անակնկալ համարել, քանի որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խորհուրդ էր տվել Ահմադինեջադին ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցությունից՝ նշելով, որ դա կարող է բևեռացնել երկրի կառավարման մթնոլորտը։

Այս շաբաթ Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը․ ընտրությունները անցկացվելու են մայիսի 19-ին։
12 ապրիլ, 2017 14:18 Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակն ավելի ցածր է, քան Օբամայի օրոք էր․ Պուտին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վստահության մակարդակը ավելի ցածր է, քան Բարաք Օբամայի օրոք էր, «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«Կարելի է ասել, որ աշխատանքային մակարդակում, հատկապես՝ ռազմական, վստահության մակարդակը ավելի լավը չի դարձել, այլ ավելի շուտ վատթարացել է», ասել է Պուտինը։
Այս հայտարարությունը ՌԴ նախագահն արել է Մոսկվա ժամանած՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումից առաջ։ Հանդիպմանը նախորդել է ռուսամերիկյան հարաբերությունների վատթարացումը՝ Սիրիայում ծավալված իրադարձություններով պայմանավորված։
Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Մոսկվայի շահերից է բխում Սիրիայի հարցում գործողությունների համակարգումը, այլ ոչ թե «անհուսալի դաշնակցին» սատարելը [Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խմբ]։ Մոսկվայում նման հայտարարություններն ընկալվել են որպես վերջնագիր։
Ավելի մանրամասն՝ Կկայանա՞ արդյոք ռուսամերիկյան «մեծ գործարք»․ Թիլերսո
12 ապրիլ, 2017 11:58 Հայ-ադրբեջանական հաջորդ հնարավոր պատերազմում դրոններն ավելի շատ են օգտագործվելու․ Էմիլ Սանամյան Հայ-ադրբեջանական հաջորդ հնարավոր պատերազմում դրոններն ըստ ամենայնի ավելի շատ կօգտագործվեն․ այս մասին ասել է Կովկասի հարցերով հետազոտող-լրագրող Էմիլ Սանամյանը՝ ապրիլի 10-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կազմակերպած «Անցումային շրջանի ավարտը։ Հայաստանը 25 տարի անց։ Հիմա՞ ինչ» քննարկմանը։ Սանամյանը նշել է, որ ապագայում հնարավոր է, որ դրոններն ավելի շատ օգտագործվեն, խմբերով, ինչի դեպքում դժվար կլինի դրանք բոլորը ոչնչացնել։

12 ապրիլ, 2017 10:55 Վրաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ, այցելել Ծիծեռնակաբերդ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, վ առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող բազմաթիվ հարցերի։ Հանդիպումից հետո երկու նախարարները հանդես են եկել լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Միխեիլ Ջանելիձեն ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը անդրադարձ է եղելտնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, մասնավորապես կարևորել ենք Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծմանը, ինչպես նաև առաջիկ
11 ապրիլ, 2017 19:29 Անշարժ գույքի շուկան չի հավատում տնտեսական ակտիվությանը 2017թ․ հունվար-փետրվար ամիսներին անշարժ գույքի գործարքների թիվը 2016թ․ նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում աճել է տնտեսական ակտիվություն՝ գերազանցելով 6 տոկոսը։ Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը նկատում է, որ սովորաբար տնտեսական աճի դեպքում անշարժ գույքի շուկան նույնպես աճ է գրանցում։ Նա հակասություն է տեսնում այս ցուցանիշների միջև։ 11 ապրիլ, 2017 18:13 Հալէպ. համակեցութեան եւ հաւասար ապրելու իրաւունքը Հալէպի Շտապ Օգնութեան (Վերականգնման) Կեդրոնական Մարմինի վերջին շրջանի ամէնէն կարեւոր քայլերէն մէկը հայկական վարժարաններու ՀԱՅ եւ ԱՐԱԲ անխտիր բոլոր պաշտօնեաներուն յատկացուցած դրամական նպաստ-նուէր յատկացնելն էր:

«Հայ եւ արաբ» բառերը ընգծեցի որովհետեւ միշտ ալ հաւատացած եմ, որ մենք հայերս պէտք է մեր համակրութիւնը ցոյց տանք տեղացիներուն հանդէպ, ցոյց տանք որ մեր բարեսիրական կազմակերպութիւնները հայերուն չափ կը մտահոգուին այլ տեղացիներու վիճակով, թէ բաժնեկցելով նոյն ճակատագիրը եւ դիմագրաւելով նոյն դժուարութիւնները, մենք իրենց հետ կը կիսենք մեր ունեցած հացի կտորը:
11 ապրիլ, 2017 15:16 Ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով Ժառանգությունը հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին Ժառանգություն կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում մեկնաբանում է առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու կուսակցության դրդապատճառները։ Հայտարարությունը՝ ստորև։
Նախընտրական շրջանում բռնություններով և քաղաքական բանտարկություններով, իսկ ընտրությունների օրը՝ համատարած կաշառքներով և այլ զանգվածային ընտրակեղծիքներով մթագնած խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին գործող իշխանության՝ ՀՀԿի մոտ ազատ, արդար և օրինական ընտրությունների կազմակերպման քաղաքական կամքի բացակայությունը
Ամեն դեպքում՝ մեր ժողովրդի ձայնը չմասնատելու նպատակով հերթական անգամ Ժառանգությունը հայտ չներկայացրեց Երևանի ավագանու ընտրական մրցապայքարի մեջ մտնելու՝ փոխարենը հաջողություն և օրինական մրցակցություն մաղթելով բոլոր թեկնածուներին և իր զորակցությունը՝ ընտրություններին մասնակցող ընդդիմությանը և Հայաստանի քաղաքացու ազատ և անկաշառ կամարտահայտությանը
Հանուն մայրաքաղաքի և համայն հանրապետության, իրականում հարկավոր է, որ պարոն Մարգարյանը և իր կուսակցությունը իրե