Մարտի 8-ից սկսվում է Հայաստան – Չեխիա հանդիպման տոմսերի վաճառքը

2013թ. մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների 2014թ Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մարտի 8-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում:Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել