Խոդորկովսկին՝ Լեխ Վալենսայի անվան մրցանակի դափնեկիր

«ՅՈՒԿՕՍ» սնանկացած նավթագազային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խորդորկովսկին, որն արդեն տասը տարի է՝ անազատության մեջ է, դարձել է Լեխ Վալենսայի անվան մրցանակի դափնեկիր՝ Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում ունեցած արժանիքների համար։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մրցանակը շնորհում է Վարշավայի Լեխ Վալենսայի անվան ինստիտուտը։ Այն հոր անունից ստացել է Խոդորկովսկիի որդի Պավելը։

Մրցանակը հինվել է 2008թ․ և կազմում է $100 հազ․։

Միխայիլ Խոդորկովսկին անազատության մեջ է 2003թ․ հոկտեմբերից և պետք է ազատ արձակվի 2014թ․։ Նրան մեղավոր են ճանաչել հարկերից խուսափելու, ՅՈՒԿՕՍ-ի կողմից արդյունահանվող նավթի յուրացման և փողերի լվացման մեջ։

Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս իրավապաշտպան շատ կազմակերպություններ Խոդորկովսկիին համարում են քաղբանտարկյալ; Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ «ՅՈՒԿՕՍ-ի գործը» քաղաքականության հետ կապ չունի և սարքված չի եղել։

Մեկնաբանել