Ղարիբաշվիլին առաջինն Ադրբեջան այցելեց

Դեկտեմբերի 16-17-ը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: Սա նրա` որպես վարչապետի, առաջին արտերկրյա ուղևորությունն է: Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է civil.ge-ն:«Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բարիդրացիական և ռազմավարական հարաբերությունները: Հանդիպմանը Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ ցանկություն է հայտնել խորացնելու Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և էներգետիկ հարաբերությունները: Վարչապետը Ալիևին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում հաստատուն աջակցության համար», -ասվում է վարչապետի մամուլի ծառայության`Ալիևի հետ հանդիպումից հետո տարծած մամլո հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 17-ին Ղարիբաշվիլին կմասնակցի ադրբեջանական Շահ Դենիզ նախագծի երկրորդ փուլի ֆինանսավորմանը նվիրված համաժողովին և համաձայնագրի ստորագրմանը: Ըստ «Նովոստի Ադրբեջան» գործակալության`միջոցառմանը կմասնակցեն նաև Իտալիայի վարչապետը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, Հունաստանի և Ալբանիայի կառավարության պատվիրակությունները, Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատարը, Թուրքիայի էներգետիկայի նախարարը և այլք:

Մեկնաբանել