2 նոյեմբեր, 2014 13:25

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ընտրություններ են

Zakharchenko_electionsՌուսամետ անջատականները նոյեմբերի 2-ին Ուկրաինայի հարավ-արևելյան՝ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում ընտրություններ են անցկացնում, հաղորդում է BBC-ն: Կիևը և արևմտյան երկրները հրաժարվում են դրանք դիտարկել որպես օրինական կամարտահայտման դրսևորում՝ պնդելով, որ անջատականները խախտում են մինսկյան պայմանավորվածությունները:

«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում» հայտարարում են, որ Ուկրաինայի օրենքներն իրենց հետ ոչ ի կապ չունեն անկախության հռչակումից հետո: Նույնպիսի հայտարարություն է արել նաև «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ղեկավարությունը:

Այս է պատճառը, որ նրանք հրաժարվեցի մասնակցել անցյալ շաբաթ Ուկրաինայում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ կանցկանեն «հանրապետությունների» ղեկավարների ու «Ժողովրդական խորհուրդների» պատգամավորների իրենց ընտրությունները:

Կիևը պնդում է, որ պետք է պահպանվեն Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց համաձայն՝ տեղական ընրությունները պետք է անցկացվեն նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանագրով՝ դեկտեմբերին:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Դոնբասում ընտրությունների հարցով քրեական գործ է հարուցել: Անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները հակասում են Ուկրաինայի օրենքներին և Սահմանադրությանը, պարունակում են իշխանության զավթմանն ուղղված գործողությունների տարրեր:

«ԴԺՀ»-ի ղեկավարի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու՝ ներառյալ ներկայիս «վարչապետ» Ալեքսանդր Զախարչենկոն, ինչպես նաև տարածաշրջանում հայտնի ուժային Յուրի Սիվոկոնենկոն ու «Նովոռոսիայի միասնական խորհրդարանի» փոխխոսնակ Ալեքսանդր Կոֆմանը: «ԼԺՀ»-ի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու, այդ թվում ներկայիս ղեկավար Իգոր Պլոտնիցկին:

Ուկրաինայի հարավ-արևելքում մի քանի ամիս շարունակվող կատաղի մարտերից հետո սեպտեմբերի Մինսկում համաձայնագիր կնքվեց՝ կրակի դադարեցման մասին: Չնայած դրան՝ առանձին բախումներ անընդհատ տեղի են ունենում: