2 նոյեմբեր, 2014 16:29

Ֆրանսիա. բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև

Nantes_policeՖրանսիայի Թուլուզ և Նանտ քաղաքներում նոյեմբերի 1-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, որոնց հետևանքով մի քանի մարդ է տուժել:

Ինչպես հաղորդում է AFP-ն, բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիլ, Բորդո և Ավինյոն, սակայն ավելի խաղաղ ավարտ են ունեցել:

Նանտում ոստիկանները կրակել են ռետինե փամփուշտներով և կիրառել են արցունքաբեր գազ ցուցարարների դեմ, որոնք  ոստիկանների ուղղությամբ դյուրավառ հեղուկով շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Նանտում ոստիկանությունը ձերբակալել է 21, Թուլուզում 13 մարդու:

Իշխանությունները դատապարտել են բռնությունը և կոչ են արել ցուցարարներին հանգստանալ:

Բողոքի ցույցերի պատճառը դարձել է անցյալ շաբաթ շրջակա միջավայրի պաշտպանության համար անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստներից մեկի՝ 21-ամյա Ռեմի Ֆրեսի մահը: Ֆրեսը 1986թ. ի վեր Ֆրանսիայում իրավապահների կողմից զանգվածային բողոքի ակցիաների ճնշման հետևանքով առաջին զոհն է:

Նախնական տվյալներով՝ նրա մահվան պատճառ է հանդիսացել ոստիկանների նետած ձայնային ռումբի պայթյունը: Ֆրանսիայ նախագահ Ֆրանսուա Օլանդը իր վերահսկողության տակ է վերցրել բնապահպանի մահվան հետաքննությունը:

Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 31-ին որոշում են ընդունել դադարեցնել լճի պատնեշի կառուցումը, որի դեմ բողոքում էր Ռեմի Ֆրեսը: