2 նոյեմբեր, 2014 14:00

Սևան Նշանյանի պայքարը

Պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող, մտավորական Սևան Նշանյանի հարազատները, ընկերներն  ու մի խումբ մտավորականներ հոկտեմբերի 21-ին հավաքվել էին Պոլսի հայկական Կեդրոնական վարժարանի Սանոց միության դահլիճում: «Անհամաչափ խելք Սևան Նշանյանը» խորագիրը կրող հանդիպում-քննարկումը նվիրված էր Սևան Նշանյանի դատավարությանը ու այն  հանրությանը ներկայացնելուն: