29 հունվար, 2015 12:48

Բացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

9729Հունվարի 29-ին տեղի է ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը, որին մասնակցել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: Կոմիտասի անվան զբոսայգում գնտվող թանգարանի կառուցման որոշումը կայացվել է 2013թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Թանգարանը գտնվում է նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:

Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է:

Թանգարանի շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2014-ի վերջին: