30 ապրիլ, 2015 15:26

Բացվեց Երևանի Սբ Աննա եկեղեցին, կաթողիկոսական նստավայրը

Armenian Catholicos Residence YerevanԵրևանում ապրիլի 30-ին տեղի է ունեցել Սբ Աննա նորակառույց եկեղեցու օծման արարողությունը: Նորակառույց եկեղեցի շրջապատված է Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրի շենքով: Երկու կառույցների շինարարությունն իրականացվել է Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ, ճարտարապետն է Վահագն Մովսիսյանը: Արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սբ Աննա եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցուն կից: Սբ Աննայի հիմնարկեքի արարողությունը կատարվել էր 2011թ. ապրիլի 30-ին, շինարարությունն ավարտվել է 2015թ. ապրիլին:

Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ կաթողիկոսական նստավայրի առանձին բացում տեղի չի ունենալու: Նրա խոսքով՝ արարողության մասնակցիները արդեն շրջայց են կատարել նորակառույց նստավայրում, և  այսօրվանից սկսած արդեն գործելու է նստավայրը: