8 դեկտեմբեր, 2015 13:01

Մնաց միայն զենքը, մնաց միայն տեռորը

Տեսա՞ք՝ ինչպես կարելի է ծիծաղել «գանդիզմի» (առանց բռնության պայքարի կողմնակիցների) վրա։ Ինքն է թելադրում՝ վերջ։ Սահմանադրական հեղափոխության բոլոր ուղիները փակվեցին։ Մնաց միայն զենքը։ Սերժ Սարգսյանը դա գիտի՝ մնաց միայն տեռորը: Տեսա՞ք՝ ինչպես կարելի է ծիծաղել «գանդիզմի» (առանց բռնության պայքարի կողմնակիցների) վրա։ Ինքն է թելադրում՝ վերջ։ Սահմանադրական հեղափոխության բոլոր ուղիները փակվեցին։ Մնաց միայն զենքը։ Սերժ Սարգսյանը դա գիտի՝ մնաց միայն տեռորը:

Պերմյակովի ձեռամբ սպանված Ավետիսյանների ընտանիքը գրեթե ամբողջ կազմով տեղ է գտել հանրաքվեի ցուցակներում։ Եվ, որոշ տեղեկություններով, նույնիսկ քվեարկել է։ Բնականաբար՝ «այո»։ Հիմա տեսա՞ք՝ որտեղից խփեց Սերժ Սարգսյանը։ Տեսա՞ք՝ ինչպես կարելի է ծիծաղել «գանդիզմի» (առանց բռնության պայքարի կողմնակիցների) վրա։ Ինքն է թելադրում՝ վերջ։ Սահմանադրական հեղափոխության բոլոր ուղիները փակվեցին։ Մնաց միայն զենքը։ Սերժ Սարգսյանը դա գիտի՝ մնաց միայն տեռորը: Նշանակում է՝ հանրաքվեն կեղծելով ինքն արդեն մտածել է այդ մասին, որ Հայաստանը տանում է տեռորի ճանապարհով։

Այդ մարդը Հայաստանում հարազատներ չունի։ Ունի միայն ընտանիք։ Եվ քաղաքական շահեր։ Գասպարյան Վլադիմիրը թող մոռանա, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են իշխանությունների մահից, միայն Սերժ Սարգսյանին նկատի ունեն։ Եվ թող առանձնապես չհպարտանա, որ ամեն ինչ վերահսկվում է Օսիպյանով և տղամարդու այլ թերմացքներով։ Կեղծիքների և բռնությունների հանրաքվեում արտահայտված ծավալը նույնիսկ Մարտի 1-ի պատճառ դարձած 2008-ի նախագահական ընտրություններում չկար։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այսուհետև՝ կա՛մ Հայաստանը, կա՛մ Սերժ Սարգսյանը։

Հայաստանն, իրականում, այլ բան է։ Իմ ավագ ծանոթներից մեկին օգնում եմ էլեկտրաէներգիայի վարձը մուծել «ԹելՍելով»։ Տեսնում եմ, որ 113 հազար դրամի պարտք ունի։ Աչքն էլ չի թարթում, ասում է՝ տեսնեմ էս հանրաքվեի ժամանակ ի՞նչ կարամ անեմ։ Կփակեն, «այո» կասեմ։ Չփակեցին։ Բայց «այո» էր ասել։ Ինձ ասում է՝ բա ի՞նչ անեմ։ Ես չգիտեմ։ Նրա տղաները, պարզվեց, քրեական հեղինակություններ են։ Ես հիմա միայն վախենում եմ այսպիսի Հայաստանի համար։ Իմ և Սերժ Սարգսյանի միջև միակ ընդհանուրն այն է, որ մենք մեզ համար չենք վախենում։ Ես նույնպես հարազատներ չունեմ, ունեմ միայն ընտանիք։ Ունեմ ընկերներ, որոնց ուղիղ կեսը «այո» է քվեարկել համոզմունքով։

Երեկ այդ մարդը Բաղրամյան-26 էր հավաքել ՀՀԿ-ական վերնախավին և ասում էր բառեր։ Բոլորն էլ գիտեն, որ եթե զենքը դուրս եկավ փողոց, իրենք առաջինն են կրծելու այդ մարդու կոկորդը հենց թեկուզ այն պատճառով, որ ֆիզիկապես ավելի մոտ են նրան։ Բոլորն էլ գիտեն, որ ուրիշի ողորմածությունը միայն թմրադեղ չէ, որի կարիքն ունես անընդհատ, այլև մտրակ, որը «կրթում» է կոկորդ կրծելու պատրաստ սեղմած ատամներ։

Մետաքսի տեղամասերից մեկի ՀԱԿ ներկայացուցիչ կինը քվեների հաշվարկի ժամանակ ասում է՝ ես «այո»-ական եմ, փեսաս պետական համակարգում է աշխատում։ Աստված չանի, որ այս կինը մի օր լուսավորվի։ Այսինքն, հասկանա, որ պետական համակարգը համակրանք չէ, այլ պետականաշինության տարր։ Աստված չանի, որ սա հասկանա՝ կկախվի, կամ կվերացնի նրանց, ում պատճառով ստրուկ է եղել։ «Մեր բռնած ճանապարհը դեռ ավարտված չէ»,-երեկ ասել է Սերժ Սարգսյանը։ Հարազատ ունեցող երկրում նման սպառնալիք չէր հնչի։

Սակայն, մյուս կողմից, ի՞նչն է խանգարում նրան։ Քաղաքական ուժերը մնում են քաղաքական ուժեր։ Տեռոր կարող է իրականացնել կա՛մ իշխանությունը, կա՛մ արտաքին ուժը։ Քաղաքացին տեռորի մասին խոսում է տաքսիներում կամ շուկաներում, խոսում է առանց աչք թարթելու, խոսում է իրեն այդ տեռորն իրականացնելուց դուրս դնելով։ Որովհետև գիտի, որ տեռորը պատերազմի ճակատ չէ, որտեղ, ինչպես ասում են, պատվով մեռնել կա։ Քաղաքացին արյուն է ուզում։ Ուզում է ուրիշի ձեռքերով։ Ու նա չի ստանալու այդ արյունը։ Որովհետև «այո» քվեարկելը և մարդ սպանելը նույն տեռորն է։ Որովհետև քաղաքացին ինքն էլ գլխի չի ընկնում, թե ինչպես է իրականացրել տեռորը։ Որովհետև փրկչականությունը, ըստ նրա, քվեի համար գումար չվերցնելը չէ, ինքը գումարը կվերցնի։ Բայց, ըստ նրա, սրանց, մեկ է, մորթել պետք է։ Պետք է, որովհետև իր իմացած բոլոր սպանությունները իրականացրել է կա՛մ իշխանությունը, կա՛մ դուրսը։

«Բա մեկը չկա՞, որ սրանց հախից գա»։ Պետք էլ չէ այս մարդկանց հախից գալ տեռորով։ Երբ ընդդիմությունն ասում է, որ «սրանց կհեռացնենք սահմանադրական ճանապարհով», գիտի, որ ինքն ու ժողովուրդն էլ միասնական չեն։ Որովհետև սերժսարգսյանական տեռորը հենց դրա վրա է աշխատել՝ սահմանադրական ճանապարհի մասին խոսողը լուրջ մարդ չէ։ Ի՞նչ անել։ Մոռանալ Սերժ Սարգսյանին։ Նա չափազանց մեծ տեղ է զբաղեցնում մեր «սրտերում»։ Եթե նա ինչ-որ բանով տարբերվում է Պերմյակովից, ապա անձեռնմխելիությամբ։ Իսկ անձեռնմխելիությունը, տեսաք, Հայաստանը դարձրեց կրկես։ Մենք նրա «ծնունդն» ենք։ Մենք մեր «հորը» չենք կարողանում ասել՝ «ոչ»։ Մեր «ոչ»-ը նրա «այո»-ին չէ։ Նա մեզ սովորեցրեց չունենալ հարազատներ, չունենալ Հայրենիք։ Նա մեզ դարձրեց իր «պատկերով և նմանությամբ»։ Նա մեզ տարանջատեց Հայաստանից և իրեն դարձրեց մեր գոյության լանդշաֆթ, մեր «թթվածին», մեր «ճշմարտություն», մեր «զենք»։ Նա ինչ-որ մի կերպ լինելու մեր «ձեռագիրն» է։ Նա մեր «կենսաձևն» է, երբ մենք բոմժ ենք, և մեր բովանդակությունն է, երբ «փեսաս պետական համակարգում է»։ Նա արդեն չի տեղավորվում մեր ատելության և նույնիսկ անտարբերության մեջ։ Նա արդեն չափազանց շատ տարածք է զբաղեցնում մեր ներքին և արտաքին տեսադաշտում։ Ինքն իրենով է մարմնավորում այս մարդն արտագաղթի ամբողջ փիլիսոփայությունը՝ հողագործը հողից չի կարող փախչել, նա կարող է փախչել Սերժ Սարգսյանից։

Մարկեսի «Նահապետի աշնան» բովանդակության հիմքում մարդու այս տարրալուծումն է կենսատարածքի հետ, երբ ինքն իշխանություն ունի ոչ միայն մարդու, այլև կյանքի ձևերի վրա. որտեղ մահափորձերն ավելի բնական են, քան մահը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: